Կրակոցներ Արարատի մարզում
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ մարտի 28-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ժամը 20:40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է տեղափոխվել իրենց մոտ:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի, որովայնի և մարմնի այլ հատվածներում:
Իրավապահները պարզել են, որ քաղաքացու վրա մի քանի կրակոցներ են արձակել Արտաշատ քաղաքի դրամատիկական թատրոնի մոտ: Աղբյուրի տեղեկություններով, վիրավորը Արտաշատում հայտնի «Գազի Հովոն» է:
Ավելին՝ այստեղ