Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են պայմանավորվել նրանք
Ուշադրության կենտրոնումՌուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումն անցկացնել Ստամբուլում: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը ։
Նշվում է, որ պետությունների ղեկավարները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը:
«Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է հրադադարի անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև խաղաղության շուտափույթ ձեռքբերումը, տարածաշրջանում հումանիտար իրավիճակի բարելավումը», — հայտնել են Էրդողանի վարչակազմից:
Ավելին՝ այստեղ