Ադրբեջանում ՌԴ ՊՆ հայտարարությունը «միակողմանի» են որակել
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ ՌԴ ՊՆ հայտարարությանը: «Ադրբեջանի ՊՆ-ն ափսոսանք է հայտնում ռուսական պաշտպանական գերատեսչության միակողմանի հայտարարության առնչությամբ, որն իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս գործընկերոջ' Սերգեյ Շոյգուի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմը կոնկրետ հատվածներում հստակեցնում է իր դիրքերը»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։ Ըստ ադրբեջանական կողմի' ՌԴ ՊՆ հայտարարությունը «հակասում է երկկողմ հարաբերությունների բնույթին ու դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին»:
Ավելին՝ այստեղ