Ինչ իրավիճակ է այս պահին Արցախի Փառուխ գյուղում և Քարագլուխ բարձունքում
Ուշադրության կենտրոնումԱյս պահի դրությամբ Քարագլուխը բարձրունքը գտնվում է Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո։ Հայկական կողմը նույնիսկ միջանցք է տվել ադրբեջանցիներին, որպեսզի լքեն Փառուխ գյուղը, բայց ադրբեջանցիները դեռ շարունակում են մնալ գյուղում։ Գիշերը դադարաց բանակցությունները գյուղի վերադարձի շուրջ այսօր կշարունակվեն։ Նշենք, որ երեկ օրվա երկրորդ կեսին ադրբեջանական ստորաբաժանումները մտել են Արցախի Փարուխ գյուղ, որը գտնվում էր ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո։ Գյուղի կանայք և երեխաները էվակուացվել են։ Արցախի ՊԲ-ին հաջողվել է կասեցնել թշնամու հետագա ներթափանցումը։ Ռուս խաղաղապահները չեն թողել հայկական կողմին կրակ բացել ադրբեջանցիների ուղղությամբ՝ ասելով, որ կարող են վնասել իրենց դիրքերը։ Երեկվանից ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի միջև սկսվել են բանակցություններ գյուղը վերադարձնելու ուղղությամբ, որը սակայն առ այս պահը արդյունք չի տվել։