Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում
Ուշադրության կենտրոնումՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 19-ին Թեհրան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել Սեյեդ Ա.-ին, որը մարտի 11-ից հետախուզվում էր Շվեդիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խափանման միջոցը՝ կալանք:
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: