Ուժեղացված հսկողություն. Փաշինյանը Չարենցավանում է
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին գտնվում է Չարենացավան քաղաքում։ Նա եկել է մասնակցելու վարչապետի գավաթի սեղանի թենիսի եզրափակիչ մրցաշարին։
Միջոցառումը տեղի է ունենում Չարենցավանի նորակառույց մարզադպրոցում։ Փաշինյանի այցի կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում այդ տարածքում։ Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ փակել են ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որ մարդիկ դեպի մարզադպրոցի կողմ շարժվեն։
