Սյունիքից տեղեկացնում են
Ուշադրության կենտրոնումԱյս պահին հանրապետության 16 տարածքաշրջանում ձյուն է տեղում։ Այդ պատճառով մի շարք մարզերում ճանապարհները դժվարանցանելի են։
ArmDaily.am-ին Սյունիքի բնակիչը պատմեց, որ հատկապես դժվարանցանելի է մինչև Շինուհայրի խաչմերուկ ձգվող այլընտրանքային ճանապարհը, Գորայքից Զանգեր հատվածը, տեղ-տեղ տեխնիկա աշխատում է, բայց ամբողջ ճանապարհը չէ, որ հնարավոր է հեշտությամբ անցնել։
Բնակիչը պատմեց, որ ճանապարհի այդ հատվածում մեծ բեռնատարներ են կուտակվում, և արդեն մարդատար ավտոբուս է վթարի ենթարկվել։
Նշենք, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 9։15-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։