Ռուսաստանի հաջորդ թիրախը․ Կադիրովը ճանապարհ է բացում դեպի Թուրքիա
Ուշադրության կենտրոնումLragir.am-ը գրում է.Վրաստանը Չեչնիայի հետ կապող մայրուղու կառուցման հարցը վրացական կողմի օրակարգում երբեք չի եղել։ Այս մասին ասվում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ։
«Մենք ցանկանում ենք արձագանքել մամուլի հրապարակումներին, որ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է վրաց-չեչենական ճանապարհի կառուցման հարցը, և միանշանակ հայտարարել, որ Վրաստանը երբեք չի քննարկել և չի քննարկի Չեչնիայի հետ կապող ճանապարհի կառուցման հարցը»։
Հարցը քննարկվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում, որը տեղի է ունեցել Գրոզնիում։ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոսել են ճանապարհի «ռազմավարական նշանակության» և արտաքին շուկաներ մուտք գործելու կարևորության մասին։
Ավելին՝ այստեղ