Կոնֆլիկտի ակունքների մասին ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել. Դավիթ Բաբայան
Ուշադրության կենտրոնումՂարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների առանցքային ասպեկտ դարձավ հակամարտության նախապատմության նրա գնահատականը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Պուտինի կողմից «Վալդայ» քննարկումների ակումբի նիստի ժամանակ արված հայտարարությունները:
«Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունները կարելի է իսկապես նշանակալի իրադարձություն անվանել: Ռուսաստանի և նույնիսկ Ղարաբաղյան շարժման ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը գնահատական է տալիս կոնֆլիկտի ծագման պատճառներին: Մինչ այդ պետության ոչ մի ղեկավար երբեք իր և իր երկրի կարծիքը չի հնչեցրել կոնֆլիկտի ակունքների առնչությամբ»,-նշեց Դավիթ Բաբայանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում