Ի՞նչն է եղել Լևոն Երանոսյանի անհետանալու պատճառը
Ուշադրության կենտրոնումԹեև մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ձերբակալությունը կապված է վարչապետի նշած՝ «դավաճանների» գործով, բայց pressmedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն նրան կալանավորելու պատճառը խափանման միջոցը խախտելու հետ է կապված եղել:
Հիշեցնենք, որ Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ մինչ այս պահը Երանոսյանի գտնվելու վայրի, բերման ենթարկվելու կամ դրա հիմքերի մասին որևէ տեղեկություն չունեն: Փաստաբանը նշել էր նաև, որ այս հարցով դիմել են Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, սակայն որևէ նորություն մինչ այս պահը չկա: ՄԻՊ-ից տեղեկացրել էին, որ ստացել են փաստաբանի ահազանգը, զբաղված են նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ստանալու գործով, սակայն այս պահին որևէ տեղեկություն հայտնել չեն կարող:
Անի Սիմոնյան