Ադրբեջանին հասցված շռնդալից ապտակը միակը չի լինի
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնև այցի նախաշեմին Ժնևի քաղաքային խորհուրդը շռնդալից ապտակ հասցրեց Ադրբեջանին: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Բայրամովը Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Բայց հանդիպումից մեկ օր առաջ, Ժնևի քաղաքային խորհուրդը, բանաձևի համահեղինակներ Աննա Բարսեղյանի, Առնո Մորեյլոի, Բրիջիթ Շթուդերի նախաձեռնությամբ` 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը:
Խորհրդի 80 անդամների քննարկմանը ներկայացված բանաձևը վերնագրված է` «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք»: Դրանում կատարվում է պատմական ակնարկ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման, պարբերաբար ու գազանորեն այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումների, այդ թվում` 1988-ից սկսած` Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում կոտորածների մասին: Հիշատակվում է նաև ՀՀ սահմանների նկատմամբ 2020թ. հուլիսին Ադրբեջանի հարձակումների մասին և նշվում, որ Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին և կոչ է արվում քաղաքային խորհրդին անել հնարավորը, որպեսզի պահպանվեն միջազգային հումանիտար իրավունքի, Ժնևյան կոնվենցիայի բոլոր դրույթները:
Համաձայնեք, որ սա պատահականություն չի կարող լինել, քանի որ Ժնևում են գտնվում միջազգային ամենահեղիանակավոր կառույցների կենտրոնական գրասենյակները, որտեղ, ի դեպ, բավականին լավ են աշխատում ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունները: Ինչևէ, սա ապտակ է այն մասին, որ միջազգային հանրությունը փորձում է ցույց տալ, որ խավիարային դիվանագիտությունը վաղուց ավարտված է և ժամանակն է վերադառնալ իրականություն:
Լիա Սիմոնյան
Pressmedia.am