Զգուշացում. դաշտում գործում են ֆոնդերի կեղծ էջեր
Ուշադրության կենտրոնումՀարգելի ընթերցողներ, խնդրում ենք զգոն լինել տարատեսակ ֆոնդերի դրամական փոխանցումներ կատարելիս։ Դաշտում են հայտնվել ֆիշինգային կայքեր՝ ստեղծված իրական ֆոնդերի նմանությամբ։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է armeniafund.ejoinme.org-ի նմանությամբ ստեղծված կեղծ armeniafundejoinme.org/donate (ՉՄՏՆԵԼ) կայքին, որտեղ մուտք գործելուց հետո տրվում է նախազգուշացում, որ կայքը ֆիշինգային է։
Զգուշացմանը չհետևելու և մուտք գործելու դեպքում՝ կյուրացվեն ձեր անձնական տվյալները, իսկ գումարը, որը փոխանցում եք, կհայտնվի կեղծարարների ձեռքում։
Տեղեկատվության ստուգման կենտրոն