ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա Մելոնի Դե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում COP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT


«Արնաթաթախ ընկած էր ասֆալտին». Հայաստանում 19-ամյա տղան սպանել է «ռիվոկ» անող երիտասարդին

TV

Առաջին լրատվականը գրում է.   Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Մ.-ի գործի դատական քննությունը: 1999 թվականին ծնված Վաղինակ Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի մարզի բնակիչ Նարեկ Պ.-ն իր «ՎԱԶ-2107» մեքենայով մատուցել է տաքսու ծառայություն: 2018 թվականի մարտի 21-ին, ժամը 21-ն անց 20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ Օմար Օ.-ն Նարեկի հետ պայմանավորվել է, որ իրեն մեքենայով հարևան գյուղ տանի: Նարեկ Պ.-ն դուրս է եկել, որ գնա պատվիրատուի նշած վայրը՝ Արմավիր գյուղի կենտրոն: Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին Նարեկը շարունակ զանգել է  ընկերուհուն, սակայն վերջինս չի նկատել, որ հեռախոսը զանգում է ու չի պատախսանել զանգերին: Նարեկը մինչև պատվիրատուին հասնելը մտել է այն փողոց, որտեղ բնակվում էր ընկերուհին ու արագ անցել է Վաղինակի և նրա եղբոր կողքով: Փողոցը հողածածկ էր, փոշի է բարձրացել: Վաղինակը փորձել է կանգնեցնել Նարեկի մեքենան ու դիտողություն անել, բայց Նարեկը մեքենան չի կանգնեցրել, ուղևորվորվել է դեպի պատվիրատուի նշած վայրը: Վաղինակը զանգել է ընկերոջը՝ Ռաֆայելին, ու խնդրել է կանգնեցնել Նարեկին և պահել, մինչև ինքը հասնի: Այդ պահին Նարեկը հասել է գյուղի կենտրոն, կանգնել է այնտեղ գտնվող կանգառում՝ հենց Ռաֆայելի մոտ: Նարեկի պատվիրատու Օմարը կանգառից քիչ հեռու էր կանգնած՝ «Նոյ» ռեստորանի մոտ: Նա մոտեցել ու նստել է Նարեկի մեքենան, իսկ Ռաֆայելը Նարեկին զգուշացրել է, որ նա սպասի, մինչև իր ընկեր Վաղինակը գա: Ռաֆայելն ասել է, որ Վաղոն ցանկանում է խոսել մեքենան արագ քշելու և փոշի բարձրացնելու վերաբերյալ: Նարեկն ասել է, թե պատվեր է կատարում, վերջացնի, կզանգի ու կգա, կհանդիպեն: Նա շարժվել է՝ ուղևորին տեղ հասցնելու: Անցել է մոտ 150-200  մետր, երբ նրա մեքենային հասել է Վաղինակը, որը եղբոր հետ իրենց մեքենայով հասել էր գյուղի կենտրոն: Տեսնելով նրանց՝ Նարեկը կանգնեցրել է իր մեքենան, իջել է, մոտեցել է եղբայրներին: Նա հարցրել է. «Դու ե՞ս Վաղոն, որ ինձ հարցրել ա»: Վաղինակը իր հերթին հարցրել է՝ ինչո՞ւ է նա փողոցով «անշնորհք ձևով» մեքենա վարում: Նարեկը բորբոքվել է «անշնորհք» բառից: Նրանց միջև լեզվակռիվ է առաջացել: Քաշքշուկ է սկսվել: Նարեկի մեքենայում նստած ուղևորը, լսելով վիճաբանության ձայները, իջել է մեքենայից, մոտեցել է, սկսել է հորդորել, որ դադարեցնեն վեճը: Այդ ընթացքում Նարեկը ձեռքով հարվածել է Վաղինակի կրտսեր եղբոր՝ Դավիթի դեմքին: Օմարը վերջինիս հեռացրել է դեպի մեքենայի առաջամաս, որ կռիվը չշարունակվի: Մինչ Օմարը հանգստացնում էր Դավիթին, Վաղինակը եղբորը հարվածելու համար Նարեկից վրեժխնդիր լինելու շարժառիթով, ըստ մեղադրանքի, կռվի է բռնվել Նարեկի հետ, գրպանից հանել է ծալովի դանակն ու 7 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Նարեկը հետ է քաշվել դեպի իր մեքենան, Վաղինակը հեռացել է դեպքի վայրից: Օմարը Դավիթին հեռացնելուց հետո վերադարձել ու տեսել է, որ Նարեկը  «արնաթաթախ ընկած է մեքենայի մոտ՝ ասֆալտին»: Օմարը գրկել է նրան, բարձրացրել է, որ նստեցնի մեքենա, այդ պահին տվյալ վայրով անցնող մեքենայի վարորդը կանգնել, իրավիճակը տեսել, Օմարի հետ Նարեկին տեղափոխել է իր մեքենան ու տարել է հիվանդանոց: Սակայն ստացած վնասվածքներից ու արյան սուր կորստից Նարեկ Պ.-ն ժամը 23-ն անց 35-ին հիվանդանոցում մահացել է: Որոշ ժամանակ անց Վաղինակ Մ.-ն կամովին ներկայացել է ոստիկանություն: Պարզվել է, որ Նարեկի հավանած աղջիկը Վաղինակի բարեկամուհին էր, առաջիկա օրերին Նարեկը պատրաստվում էր գնալ նրանց տուն՝ աղջկա ծնողների հետ ծանոթանալու… Սակայն Նարեկն ու Վաղինակը միմյանց չէին ճանաչում, Նարեկը չգիտեր, որ Վաղինակը իր հավանած աղջկա բարեկամն է… Պարզվել է նաև, որ Ռուսաստանում վթարից մահացել էին Վաղինակի հորաքրոջ ու հորեղբոր որդիները, նրանց հուղարկավորությունը եղել էր դեպքից մի քանի օր առաջ, Վաղինակը վրդովվել էր, երբ Նարեկի մեքենան մեծ արագությամբ ու բարձր երաժշտություն միացրած, փոշի բարձրացնելով՝ անցել էր իրենց կողքով… Վաղինակ Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է: Նախաքննության ժամանակ նա հայտնել է, թե Նարեկին սպանելու նպատակ ու ցանկություն չուներ, արարքը կատարել է եղբորը պաշտպանելու համար: Նա նշել է, թե Նարեկը իր հետ ագրեսիվ է խոսել, հարվածել է եղբոր աչքին, ինքը դա տեսնելով՝ գրպանից հանել է դանակը… Երբ Նարեկի հարվածից եղբայրն ընկել է, իր աչքերի առաջը սևացել է… Դեպքին ականտես վկա Օմարը պնդել է, որ Նարեկի հարվածից Դավիթը գետնին չի ընկել, ինքը Դավիթին մի կողմ է քաշել, որ կռիվը չշարունակվի, բայց մինչև Դավիթին հանդարտեցրել է, Նարեկն արդեն դանակահարվել էր… 

Ավելին՝ այստեղ

Վրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Սա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՀանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Պենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք Չալաբյան
Ամենադիտված