ԱՄՆ-ը և Իրանը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել. Reuters Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Եվրոպան պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԱՄՆ-ը լինի ՆԱՏՕ-ի դաշնակիցը. Ստոլտենբերգ Հայաստանի կազմաքանդnւմն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան Վթար. որ հասցեներում ջուր չի լինի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Մահացել է Լևոն Տեր-Պետրոսյանը Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք» Եթովպիայում հայտնաբերվել են մարդկային կյանքի հնագույն եզակի ապացույցներ


Այսուհետ պաշտոնյաները կհայտարարագրվեն ոչ միայն եկամուտները, այլև ծախսերը

Ուշադրության կենտրոնում

Գործադիրը հավանություն է տվել «Հանրային ծառայության մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինգածերով նախատեսվող փոփոխությամբ ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա ապահովել հայտարարատու պաշտոնատար անձանց գործունեության թափանցիկությունը: Հայտարարագրման ենթակա տեղեկատվության, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց վերանայված շրջանակն ապահովելու է հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչը հնարավոր խախտումների բացահայտման արդյունավետ գործիք է:

Մասնավորապես, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան գլխում նախատեսվում է իրականացնել մի շարք փոփոխություններ: Նախագծով վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հայտարարագրերի ստուգման և վերլուծության գործընթացով պայմանավորված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ծանրաբեռնվածությունը՝ առավել նպատակահարմար է այս փուլում համայնքի ավագանու անդամների համար հայտարարագրման պարտականություն սահմանելիս որպես չափորոշիչ սահմանել 15 000 և ավելի բնակչություն ունենալու հանգամանքը: Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել:

Առաջարկվում է ընդլայնել նաև գույքի հայտարարագրման ժամանակ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվություն է ներկայացվում նաև անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի, արժեթղթերի ձեռքբերման գործարքի արժեքի, գործարքի մյուս կողմի վերաբերյալ, ինչպես նաև սահմանվել է բանկային ավանդի և բանկային հաշվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու պահանջ: Առաջարկվում է նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը, ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, սահմանել հայտարարագրման ենթակա ծախսերի տեսակները և ծախսերի վերաբերյալ ներկայացվող տեղեկատվության շրջանակը: Դրա շնորհիվ լիազոր մարմինը հնարավորություն կունենա ստանալու ամբողջական տեղեկատվություն հայտարարատու պաշտոնատար անձի գույքային դրության վերաբերյալ և կնպաստի հնարավոր խախտումների բացահայտմանը: Առաջարկվում է տարանջատել հայտարարագրման ենթակա եկամուտների որոշ տեսակներ, մասնավորապես՝ ստացված վարկերը և փոխառությունները: Սա պայմանավորված է նշված երկու եկամուտների տեսակների բովանդակային տարբերությամբ: Միաժամանակ հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունների դադարեցումից հետո կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի համաձայն հաջորդող 2 տարվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հնարավորություն կունենա անձից գույքի և եկամուտների իրավիճակային հայտարարագիր պահանջելու: Նախագծով առաջարկվում է նաև սահմանել նորմ, առ այն, որ հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով հայտարարագիրը հանձնելուց հետո չորսօրյա ժամկետում հայտարարագրում ուղղում կատարելու հնարավորություն կունենան: Նախագծով թեկնածուներին հնարավորություն է ընձեռվել ներգրավվելու բարեվարքության ստուգման գործընթացին:

Հանձնաժողովին վերապահվել է թեկնածուից պարզաբանումներ պահանջելու և ստանալու իրավազորություն, ինչպես նաև սահմանվել է, թե ինչ է ներառում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը՝ պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ այս բարեփոխումների արդյունքում ունենալու ենք աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգ, որը կոռուպցիայի կանխարգելման և նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից մեծ կարևորություն է ունենալու:

Թեմայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մենք հիմա ուզում ենք հայտարարագրման այնպիսի համակարգ ներդնել, որը, ինչպես դուք նկատեցիք, ամենաառաջադեմն է: Այսինքն՝ ամենաբարձր նշաձողն է սահմանում պետական պաշտոնյաների հայտարարագրման և թափանցիկության համար: Ինչու չկա տարօրինակ բան, որովհետև կառավարության ծրագրային կարևորագույն դրույթներից մեկը կոռուպցիայից զերծ երկիր ունենալն է: Վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարության մեջ կոռուպցիան դիտվում է որպես ազգային անվտանգության ամենամեծ մարտահրավերներից մեկը: Կոռուպցիայից զերծ հանրության և պետության, երկրի տեսլականն արձանագրված է նաև Ազգային անվտանգության ռազմավարության իմ ուղեձում: Եվ մենք, այո՛, այդպիսի բարձր նշաձողեր պետք է դնենք: Սա կարևորագույն ուղղություն է և կարևորագույն բարեփոխում»:

Վարչապետը նշել է, որ մինչև հիմա պետական պաշտոնյաները հայտարարագրում էին իրենց եկամուտները, ինչը լավ է, բայց՝ ոչ ամբողջական: «Առաջարկի կարևոր նորամուծությունների մեկն այն է, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է իրենց ծախսերը նույնպես հայտարարագրեն: Ընդ որում, ոչ բոլոր ծախսերը, բնականաբար, ամեն հարյուր կամ հազար դրամը չի հայտարարագրվելու, դրա համար ծեմեր են դրված»,-ասել է կառավարության ղեկավարը:

ԱՄՆ-ը և Իրանը կարող են մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել. ReutersԴնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան Վիրաբույժը սխալմամբ հեռացրել է հիվանդի լյարդը. նրան մեղադրանք է առաջադրվել Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ ԶաքարյանԵրաշխավորված խաղաղությունը պատերազմի դուռը վերջնականապես փակելն է. Առաջարկ Հայաստանին «Ստվեր անձնագրի վրա․ Ինչպես Ֆրանսիան ու օլիգարխիկ կլանը գրավեցին Հայաստանի թվային ինքնությունը» Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Եվրոպան պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԱՄՆ-ը լինի ՆԱՏՕ-ի դաշնակիցը. Ստոլտենբերգ Հրանտ Հակոբյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հայաստանի կազմաքանդnւմն այնքան խորն է, որ հատվածային վերականգնում հնարավոր չէ. Վահե Հովհաննիսյան Եվրոպան քննարկում է Երևանում Փաշինյանի կողմից անցկացվելիք գագաթնաժողովին մասնակցելու հարցը Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ճանապարհորդեք հարմարավետ Յունիբանկի Mastercard World «Travel» քարտովՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մայրաքաղաքում նվազագույն խնդիրներ չլուծող իշխանությունը պոռոտախոսությամբ և պատանեկան ինքնավստահությամբ խոստումներ է շռայլում. Տիգրան Աբրահամյան Մահացել է Լևոն Տեր-Պետրոսյանը Ինչ է հորդորել Աննա Հակոբյանը մտերիմներին. «Իրավունք»Եթովպիայում հայտնաբերվել են մարդկային կյանքի հնագույն եզակի ապացույցներ Եվրոպայի ընտրությունը և Երևանի գագաթնաժողովի քաղաքական գինը Բերման ենթարկվածներից 6–ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մեկն ազատ է արձակվել. Մելոյան Ձերբակալությունների շղթա և քաղաքական լարվածության խորացում «Ռեալը» տրանսֆերի է հանել ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդու Կամավինգային Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Իսրայելի և Լիբանանի առաջնորդները մեկ կամ երկու շաբաթից Վաշինգտոնում կանցկացնեն խաղաղության բանակցություններ․ Թրամփ Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստըՄիասին աջակցենք Սամվել Կարապետյանին․ Գոհար ՂումաշյանՆրանք չեն կարող կանգնեցնել մեզ. «Ուժեղ Հայաստան»Երդվյալ ատենակալներ, թե՞ ՔՊ-ի դատավորներ. ո՞վ է մեզ դատելու վաղըԱհազանգ-թարմացում․ Գոհար Մելոյան Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ) Որ ասում ենք, այս փոքրիկ խմբակը վախեցած է և վախկոտների հավաքածու է, վիճում են մեր հետ և չեն համաձայնում․ Լևոն ՍարգիսովՃշմարտությունը․ համեմատենք Փաշինյանի կուսակցության և մեր գործողությունները Արցախի հայաթափումից հետո Որո՞նք են Մոսկվայի հետ վեճի ռիսկերը Փոփոխության ելույթը․ ինչպես Սամվել Կարապետյանի պատմական ելույթը նոր շունչ տվեց ազգին՝ վերականգնելով պայծառ ապագայի հույսըԱյն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան Փոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցԱդրբեջան են բերվել 960 դոլարի վարդեր, ինչը ներկայացվել է որպես Հայաստանից ներմուծված Հայաստանում 5 նոր ջրամբար կկառուցվի ԱՄՆ-ը մտադիր է կանգնեցնել իրանական նավերը, ներառյալ՝ լցանավերը. Պենտագոն Հայաստանից Ադրբեջան ներմուծված 960 դոլարի ապրանքը իրականում Նիդերլանդներից գնված վարդեր են. Ադրբեջանի մաքսային կոմիտե Պատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՈստիկանությունը պետության ողնաշարն է և այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի. Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված նիստին Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել ենԱՄՆ-ն կhարվածի Իրանի էներգետիկային, եթե նա սխալ որոշումներ կայացնի. Հեգսեթ Երթևեկության փոփոխություն կլինի, հետիոտնային անցում կապամոնտաժվի Քաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա Կոստանյան
Ամենադիտված