Վթար է․ ջուր չի լինելու ԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 15-ի համար Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Ոստիկանները երիտասարդի մեքենայում հալյուցինnգեն սունկ են հայտնաբերել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո


Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ Զաքարյան

Blog
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար։

Այո իհարկե, դարերով իրենց բնօրրանում ապրած հարյուր հազարավոր հայերի իննը ամիս սովի մատնելուց հետո, ցեղասպանության ռեալ վտանգի տակ, բռնի տեղահանելը, ունեզրկելն ու հայրենազրկելն ըստ նախագահ Էրդողանի՝ «շատ լավ օրինակ» է ամբողջ աշխարհի համար:

Նախորդ դարասկզբին իր խնդիրները մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությամբ, տեղահանումով, ու մինչ այսօր՝ ժխտողականությամբ լուծող երկրի ղեկավարն աշխարհի հանար «խաղաղության լավ օրինակ» է գտել:

Թուրքիայի նախագահը երևի մոռացել է, որ բոլորովին վերջերս հենց ինքն էր հայտարարել «Ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել։ Ոչինչ չի խանգարում մեզ դա անել»:

Ահա այսպես 150.000-անոց փոքր Արցախի դեմ պատերազմով հպարտացող 90 միլինանոց երկրի ղեկավարն աշխարհին խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Հարավային Կովկասում գործադրված խաղաղարար ջանքերից:

Հետևենք պարոն Էրդողանին և տեսնենք, թե ինչպե՞ս է աշխարհը կիրառում Հարավային Կովկասի օրինակը (Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները ոչնչացնելու միջոցով):

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսած և փոխարենը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքները ողջունած Ուկրաինան, երկարատև պատերազմից հետո ստիպված կլինի հաշվի նստել Դոնբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ ( նույնիսկ, եթե այն չճանաչի):

Իրանը ևս ողջունեց ԵԱՀԿ ՄԽ ջանքերն անտեսած, Արցախն ուժով նվաճած ու հայերին տեղահանած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինքնորոշման միջազգայնորեն իրավունքի մասին ոչ մի խոսք: Այժմ Իրանը բողոքում է, որ ԱՄՆ և Իսրայելը խախտում են միջազգային իրավունքը և ռազմական ուժի կիրառմամբ ցանկանում են պարտադրել իրենց պահանջները:

Եթե պարոն Էրդողանը մտահոգված է Գազայի, Լիբանանի և ընդհանրապես՝ ողջ տարածաշրջանում խաղաղության հարցերով, ապա ինչու՞ այդ խաղաղասիրությունը ոչ մի կերպ չերևաց, երբ Արցախում հայերն էին ապրում և պայքարում իրենց իրավունքների համար:

Այդ խաղաղասիրությամբ ինչու՞ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից: Նրա խաղաղարար ջանքերի մեջ չի՞ մտնում արդյոք կեղծ դատավարությամբ ադրբեջանական բանտերում գտնվող հայերին Հայաստան վերադարձնելու հարցը...

Ի վերջո, խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ: Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլամորթ ու նսեմացած կեցվածքը՞, պատերազմով ժողովրդին վախեցնելու նախընտրական քարո՞զը, թե՞ Իլհամ Ալիևի կառավարության կողմից՝ Հայաստանի տարածքով անխոչընդոտ «միջանցք» ու ՀՀ սահմանադրական փոփոխություններ պահանջելը:
 
Ադրբեջանցիների մուտքը դեպի Հայաստան՝ պետք է կանգնեցնենք․ Սամվել Կարապետյանի բացառիկ հարցազարույցը «ՀայաՔվեն»` «Ուժեղ Հայաստան» դաշինքի քայլերթին` Շենգավիթ վարչական շրջանումԱՄՆ-ում ստեղծվել է արևային էներգիայի կլանման նոր նյութ Երեխա ունեցող ընտանիքների շրջանակներում, աղքատությունը պետք է կրճատվի. Լիլիա ՇուշանյանՎթար է․ ջուր չի լինելու ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran Times Օքենքը ընտրեք, որովհետև օրենքին ծառայողը ըստ արժանվույն է գնահատվելու. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանցիները շատ ջերմ են ընդունել Գագիկ Ծառուկյանին․ ֆոտոշարք Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներԲացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ. «Կամուրջներ» Նազենի Հովհաննիսյանի հետ Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը. Գագիկ ԾառուկյանՊուտինի այցը Չինաստան նախատեսվում է մայիսի 20-ին. ԶԼՄ ԶՊՄԿ-ն արձագանքել է իր շուրջ տարածվող հրապարակումներին․ «Զերծ մնացեք քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց» Մեր կուսակցության կազմում ընդգրկված են հիմնականում նախկին զինվորականներ. Նաիրա ԳևորգյանՔարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար «Ուժեղ Հայաստանի» աճող ազդեցությունը և իշխանության արձագանքը ՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել Վեց տարի անգործություն. Բաքվի բանտերում մնացած հայերի ճակատագիրը Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Օր օրի մոտեցնում ենք հաղթանակը. Ավետիք ՉալաբյանՈւ՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մայիսի 15-ի համար Լա Լիգա․ Մբապեի վերադարձն ու Բելինգհեմի գոլը. «Ռեալը» հաղթեց «Օվյեդոյին» Երիտասարդներին վառ ապագայի խոստումներով չի կարելի խաբել. Էդմոն Մարուքյան IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակիցՃակատագրական փուլում ենք. Փաշինյանի օրոք ամենատարբեր աղետները թափվեցին մեր գլխին Փաշինյանը կարող է նաև «մարդ ուտել»․ Մակրոնը չի կարող երաշխիք լինել Շենգավիթ համայնքը ընդունեց մեզ, մեր մասնագիտական զրույցը, անկեղծությունը․ Հրայր Կամենդատյան«Մեր քաղաքը վերափոխվելու է․ պետք է ժամանակակից գործարաններ լինեն, որպեսզի մեր աշխատավոր ժողովուրդն աշխատի ու մենք ունենանք Ուժեղ Հայաստան». Նարեկ ԿարապետյանԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է․ Ռոբերտ ԱմստերդամՃիշտը գնահատող Ուժեղ Շենգավիթ․ Նարեկ Կարապետյան Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գարեգին Նժդեհի հրապարակումՇենգավիթը պետք է վերածնունդ ապրի, այստեղ պետք է 24 ժամ աշխատանքը եռա․ Նարեկ Կարապետյան Իշխանությունները խաբում են, ահաբեկում են, շանտաժի են ենթարկում սեփական ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀիմա՝ Շենգավիթ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավն այսօր Շենգավիթ վարչական շրջանում էր․ «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՇենգավիթցիները հյուրասիրությամբ ընդունեցին Ուժեղ Հայաստան դաշինքին, ի դեմ Նարեկ ԿարապետյանիԴիմում 200 հազար ՀՀ քաղաքացուն. Էդմոն ՄարուքյանԸնտրեք դեմոկրատիան, օրենքը, կարգապահությունը որպես գաղափար, ո'չ քաոսինԵրևանյան գագաթնաժողովի արձագանքները. Ալիևի ջղաձգումները, Մեցոլայի սկզբունքայնությունը և Փաշինյանի լռությունը․ Աննա ԿոստանյանԲնակարան՝ ընտանիքի 5-րդ երեխայի ծնվելու դեպքում․ Մենուա ՍողոմոնյանՈՒժեղ Շենգավիթ․ Նարեկ ԿարապետյանՈւՂԻՂ․ «Ուժեղ Հայաստան» կուսակության քարոզարշավԱյնտեղ, որտեղ պետությունը չարեց՝ Սամվել Կարապետյանն արեցՇենգավիթ, հիմա․ Մարիաննա Ղահրամանյան«Հայաստանն Ադրբեջանի հետ չպետք է ստորագրի պայմանագիր, քանի դեռ քարտեզ չկա»․ Էդմոն ՄարուքյանԹուրք-ադրբեջանական պարտադրանքին չենք ենթարկվելու․ Ավետիք ՉալաբյանՏելեգրաֆից մինչև 5G. Կապի թանգարանը միանում է «Թանգարանների գիշերվան» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բերդ համայնքում է
Ամենադիտված