ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Երևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոց


Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե Հովհաննիսյան

Blog
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է

Մի հայտնի ֆիլմ կա` Lord of War, զենքի վաճառականի մասին, շատերդ տեսած կլինեք։ Ֆիլմի հիմնական հերոսը (Նիկոլաս Քեյջ) այսպիսի ձևակերպում ունի. «Աֆրիկյան ցանկացած խմբավորում իրեն կոչում է ինչ-որ վեհ անունով՝ ինչ-որ բանի ազատագրման ճակատ, հայրենասիրական ինչ-որ բան, դեմոկրատական ինչ-որ բան, և երբեք չեն ուզում ընդունել, որ իրենք բոլորը բռնաճնշողների միավորներ են` իրենց նախորդներից էլ վատը»։

Բոլոր Եվրոպական միջոցառումները նույնպես կրում են վերամբարձ անուններ՝ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով», «Երևանյան երկխոսություն», «Խաղաղության ֆորում» ու նման բաներ։
Ուղիղ մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու, ինչպես շատերինը, օրինակ՝ Շառլ Միշելինը։ Ո՞վ է հիշում, որ նա, Նիկոլի հետ օրը մեջ փաթաթվելով, մեզ կոչ էր անում զիջումների։ Չեն հիշի, որ հենց այս երկուսի բարձր հովանու ներքո 2022թ. այս նույն Եվրոպական համայնքի առաջին գագաթնաժողովին Նիկոլը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Որից հետո եղան շրջափակումը և հայաթափումը։

Քաղաքակիրթ Եվրոպայի աչքի առաջ 21-րդ դարում հայաթափվեց հազարամյա հայկական Արցախը, որը կանգնուն էր նույնիսկ առաջին և երկրորդ համաշխարհայինների ժամանակ, իսկ այսօր եվրոպական պաչիկների և կեղծ ժպիտների ներքո Արցախում ոչ մի հայ չկա, և հայկական ժառանգությունը ֆիզիկապես ոչնչացվում է։ Ոչ մի ձայն։ Միայն ժպիտ։ Հյուրընկալողը շնորհակալություն է հայտնում ոչնչացնողին, իսկ ոչնչացնողն ինքը հեռակապով մասնակցում է՝ որպես սպասված հյուր։

Եվրոպական կառավարությունները մեկը մյուսի հետևից կգան-կփոխվեն, Եվրոպան կլուծի իր հարցերը։ Կբարեկամանա նրա հետ, ումից այդ պահին օգուտ կա, գազ կգնի նրանից, ումից այդ պահին պետք է, և աչք կփակի ուրիշի ողբերգության և էթնիկ զտման վրա։ Իհարկե, հընթացս սիրուն ձևակերպումներ կտա և հուզիչ ցավակցական ժեստեր կանի։

Շատ ավելի կիրառական վտանգավորություն ունեն եվրոպացիների տեղական խամաճիկները, որոնք եվրոպական ժպիտներին արժանանալու համար պատրաստ են իրենց ժողովուրդներին տանել աղետի, ներքաշել ուրիշի պատերազմի մեջ։ Երևանում նրանցից առնվազն երկուսը հանդիպեցին։

Իշխանական ինֆոտեռորի ֆոնին հայ ժողովուրդը չի փորձի հասկանալ, թե ինչո՞ւ է Մակրոնը Երևանում հակադրվում թե´ Ռուսաստանին, թե´ Թրամփին (հիշեցնեմ, որ մինչև այս էլ Սյունիքի մի մասը հասցրել ենք կոչել Թրամփի անունով և նույնքան ուրախանալ այս հանգամանքով)։ Եվ իշխանությունը ոչինչ չի բացատրի։

Եվ ի՞նչ կարիք կա մեզ որևէ բան բացատրելու, եթե այդքանից հետո հայ ժողովրդի մի զգալի մաս առանց դրա էլ ապրում է Նիկոլի «առաքելության» տակ։

Թե քանի´ պետություն ու ժողովուրդ է ներքաշվում սիրուն անուններով աղետների մեջ՝ սա էլ շատ հին պատմություն է։

Այնուամենայնիվ, կա նաև այլ սցենար. երբեմն որոշ պետություններ և ժողովուրդներ իրենց մեջ ուժ են գտնում՝ չներքաշվելու ուրիշների կինոյի մեջ՝ ուրիշների օգտին։ Ու փրկվում են։
 
 
 
 
Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԵրևանում 15 համարի ավտոբուսը վթարի է ենթարկվել․ տուժածներ կա՞ն Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ապրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան ՍԴ-ն անվախ չէ, անկախ չէ, չունի քաղաքական չեզոքություն. «Քաղաքացիական պայմանագիր»-ը չի հաղթել այս ընտրություններում. Վարդևանյան ԱՄՆ-ը ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, բայց ոչ ամեն գնով. Ռուբիո «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ ՄխիթարյանԱնձնական խնդիրներդ մի տարածիր ժողովուրդի վրա․ Քաղաքական ռեպրեսիաներով իշխանությունդ չես պահի․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանի մամուլի ասուլիսը Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժը դարձել է վերջին 126 տարվա ընթացքում ամենաուժեղը․ NYT Կատաղում ենք, թռնում ենք վերև, իջնում ցած, բայց մեկ է, բջջայինների շուկան ամենաստվերայինն է. Նիկոլ Փաշինյան Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Գայի պողոտայում բախվել են թիվ 15 ավտոբուսը «Hyundai», «BMW», մոտոցիկլավար է տեղափոխվել հիվանդանոցԱրևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կարակասում փլատակներից դուրս են բերել 23 մարդու. CNN Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերին Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանԱՄՆ-ին 672 միլիոն դոլար է անհրաժեշտ իրանական ուրանի առգրшվման համար. Fox News Ողբերգական վթար, «Hyundai»-ը բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին, վարորդը մաhացել էԵրկար ժամանակ ջուր չի լինելու որոշ հասցեներում Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածել«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Վենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազՀունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելուՎարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացիԸնտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
Ամենադիտված