Առկա է Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում ՈՒՂԻՂ. Կիրանցից ի՞նչ տարածքներ են անցնում Ադրբեջանին Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-ից Արման Ծառուկյանը տուգանվել է


Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է տարածաշրջանում հաստատել իր անվերապահ հեգեմոնիան: Դիցուք՝ Վրաստանում մի քանի օր է, ինչ լարված իրավիճակ է ստեղծվել: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ «Ո՛չ ռուսական օրենքին» գրություններով պաստառներով։ Ընդդիմությանը զայրացրել է իշխող «Վրացական երազանք» խմբակցության ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի հակառակորդների մտավախությունները կապված են այն բանի հետ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղհասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են համարվել «օտարերկրյա գործակալներ»։ Նախագիծն արդեն իսկ քննադատել է ԱՄՆ-ն, որին դուր չի գալիս այն հանգամանքը, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում երկիրը դարձնել Արևմուտքի սատելիտը և փորձում են վարել բալանսավորված արտաքին քաղաքականություն:

Հենց դա է պատճառը, որ որոշ փորձագետներ գտնում են, թե ընդդիմության բողոքի ակցիաների հետևում կանգնած է հենց Արևմուտքը, և չի բացառվում, որ կրկին փորձ արվի խաղարկել հեղափոխության սցենարը: Արևմուտքը շտապում է նաև Հայաստանում: Տավուշի չորս գյուղի շուրջ բարձրացված աղմուկը, կարելի է ասել, ֆոնային է, իսկ ահա Արևմուտքի գլխավոր նպատակն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն է և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ցամաքային կապի հաստատումը:

Բրյուսելում հունվարի 29-ին տեղի էր ունեցել ԵՄ-Կենտրոնական Ասիա տրանսպորտային հաղորդակցության ներդրողների համաժողովը, որի շրջանակում պարզ դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է ներգրավել մինչև 10 միլիարդ եվրոյի ներդրումներ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա՝ Անդրկովկասի և Թուրքիայի տարածքով Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի ստեղծման համար։ Ե՛վ Տրանսկասպյան միջանցքը (Ղազախստան-ԱդրբեջանՎրաստան), և՛ այսպես ասած՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը խիստ անհրաժեշտ են նախևառաջ Արևմուտքին, որոնք ներկա պահին քիչ թե շատ «անվտանգ» երթուղիներ կարող են լինել իրենց համար արևելքից դեպի արևմուտք՝ լոգիստիկ, էներգետիկ ուղիների առումով, քանի որ Մերձավոր Արևելքում այնպիսի աշխարհաքաղաքական փոթորիկ է ստեղծվել, որ արևելքն՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին կապող տրանսպորտային երթուղիների գրեթե քիչ անվտանգ տարբերակներ են մնացել:

Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որն այսօր շտապում է իրագործել Արևմուտքը, բացառապես Թուրքիայի և նույն Արևմուտքի տնտեսական ու էներգետիկ շահերը սպասարկող ծրագիր է: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է շտապում Արևմուտքը և, մասնավորապես, վերջերս բավական ակտիվացած ԱՄՆ-ն: Բանն այն է, որ Բայդենի վարչակազմը քաջ գիտակցում է, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում դեմոկրատների հաղթանակի շանսերը, մեղմ ասած, մեծ չեն՝ հանրապետականները, Թրամփի գլխավորությամբ, ըստ վերջին սոցհարցումների, առավելություն ունեն:

Հետևաբար, մինչ ընտրությունները դեմոկրատներին անհրաժեշտ է սեփական հանրությանը հաղթանակներ հրամցնել, քանի որ ուկրաինական քեյսը տապալվել է, Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս և որպես հաղթանակ ներկայացնել Վրաստանի և Հայաստանի վերջնական «վեստերնիզացիան» և ՌԴ ճիրաններից պոկելը: Նաև սրանով է պայմանավորված այն շտապողականությունը, որն Արևմուտքը դրսևորում է մեր տարածաշրջանում, հետևաբար հայ ժողովրդին մնում է քաջ գիտակցել վերը թվարկած փաստերը, անել համապատասխան հետևություններ և ճիշտ պլանավորել հետագա քայլերը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առկա է Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում ՈՒՂԻՂ. Կիրանցից ի՞նչ տարածքներ են անցնում Ադրբեջանին Վարժական հավաքներից խուսափելու համար 81 անձ դատարանում դատապարտվում է. ովքեր են նրանք Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՀարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-իցԱրման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԹբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ20-ամյա Լուսինեի ողբերգական մահվան մանրամասներըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ24 ժամ ջուր չի լինի20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. նոր մանրամասներ՝ ավազակության գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան Հանցագործության մասին հաղորդում Ազգային ժողովից «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում էԱնահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ․ ԱԳ նախարար Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներովԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Կենդանակերպի այս նշաններին մայիսը հաջողություն կբերի Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին»Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար
Ամենադիտված