Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Բաղունցը՝ Արցախի hանձնման մասին Դեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր Իրանի արտգործնախարարը վերջին պահին է նստել նախագահական ուղղաթիռը․ Türkiye


Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը:

Սա իսկապես կարևոր օր է, որովհետև այն ամենը, ինչ տեսնում ենք մեր միջավայրում, այն ամենը, ինչի հետ առնչվում ենք, պարտադիր կերպով ինչ-որ մեկի կատարած կամ չկատարած աշխատանքի արդյունք կամ հետևանք է: Կատարված և չկատարված, հաջող և ոչ այնքան հաջող աշխատանքն այն է, ինչ մեզնից յուրաքանչյուրին դարձրել է այնպիսին, ինչպիսին կանք:

Աշխատանքը, աշխատանքի ընկալումը, աշխատանքային պայմաններն այն են, ինչ ժամանակակից աշխարհը դարձրել է այնպիսին, ինչպիսին այն կա: Վերջին հարյուրամյակում աշխատանքի ընկալումն էականորեն փոխվել և փոխվում է մեծ արագությամբ:

Եթե նախկինում աշխատանքը մարդու ազատությունը կաշկանդող գործոն էր համարվում, այսօրվա ընկալումն այն է, որ աշխատանքը մարդուն ազատություն, բարեկեցություն և երջանկություն պետք է բերի: Ժամանակակից աշխարհում սիրած աշխատանքով զբաղվելը և կատարած աշխատանքից հաճույք ստանալը երջանկության կարևորագույն գործոն է և բաղադրիչ: Ժամանակակից աշխարհում հնարավոր չէ բարեկեցություն կառուցել առանց աշխատանքի: Եվ աշխատանքի արդյունքում ձեռքբերված վաստակը մարդուն ազատ ապրելու, այդ թվում՝ լայնորեն ճամփորդելու հնարավորություն պիտի տա:

Սրանք, իհարկե, իդեալներ են, բայց այդ իդեալներն արդեն շատ դեպքերում հասանելի են, եթե աշխատանքը հիմնված է բարձր որակավորման, այսինքն՝ կրթության վրա, այն

ըմբռնումով, որ կրթությունը ոչ միայն մանկության ու պատանեկության գործ է, այլև ցկյանս անելիք:

Իդեալի և իրականության մեջ, սակայն, ցավալիորեն զգալի ճեղք կա, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետությունում հազարավոր մարդիկ ապրում են աղքատության պայմաններում: Նրանց մի մասն ունեն աշխատանք, մյուս մասը՝ գործազուրկ են:

Բայց ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համոզված եմ՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ: Այս բանաձևը, ցավոք, իրատեսորեն հնարավոր չի լինի կիրառել ավագ սերնդի այն ներկայացուցիչների համար, ովքեր իրենց սոցիալական վիճակով նման բանաձևի կիրառման կարիք կունենային:

Բայց կառավարության ջանքերն ուղղված են միջին սերնդի ներկայացուցիչների համար վերապատրաստումների, որակավորման բարձրացման հնարավորություններ ու մոտիվացիա ստեղծելուն:

Աղքատության հաղթահարման ճանապարհին ամենակարևոր երկարաժամկետ անելիքը կրթության ոլորտի՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձրագույն և հետբուհական կրթության բարեփոխումներն են՝ այն նպատակադրմամբ, որ կրթական համակարգը պետք է բացահայտի մարդու տաղանդը, նրան սիրած աշխատանքով զբաղվելու և աշխատանքի մեջ երջանիկ լինելու, ազատ և բարեկեցիկ ապրելու հնարավորություն տա:

Միանշանակ կարելի է պնդել. այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ ստացած կրթության ոչ պատշաճ որակը, կամ ցկյանս կրթության տրամաբանությունից դուրս լինելը:

Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա: Ոչ աշխատունակ կամ սահմանափակ աշխատունակ մարդկանց պարագան բոլորովին այլ իրադրություն է, չնայած վերջին խմբի մեր համաքաղաքացիներին էլ ասվածն առնվազն որոշ մասով կարող է առնչվել: Ինչ վերաբերում է աշխատանքային իրավունքներին՝ կարևորագույն այս խնդրի լուծումը ոչ միայն պատշաճ օրենքների ու կարգավորումների մեջ է, այլև գործատուների և գործավորների շահագրգիռ և գիտելիքահեն հարաբերությունների:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առիթով, և կրկին ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մեր քաղաքացիներին ու մեր երկրի բնակիչներին: Մեր պետությունը հիմնված է նրանց աշխատանքի վրա և նրանց աշխատանքն արժանի է խոնարհումի:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունըԲագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին Ինչպես են Իրանի նախագահի և մյուս զnհերի մար մինները Թեհրանի օդանավակայան բերում (տեսանյութ) ՀԻՄԱ․ Սրբազանը հանդիպում է փորձագետների և քաղաքագետների հետ Բաղունցը՝ Արցախի hանձնման մասին Դեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Լոնդոն-Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով կա 1 զոհ, 30-ից ավելի վիրավոր Իրանի արտգործնախարարը վերջին պահին է նստել նախագահական ուղղաթիռը․ TürkiyeՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր «Ես միայն մի մարդու հետ կխոսեմ». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում ենԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Ի՞նչ կապ կա Ռայիսիի մահվան և Ադրբեջանի միջև 4 ժամ տևած չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղևորները գոլորշու պատճառով թրջվել են սրահում (տեսանյութ) Ձախողակ կամակատարների ժամանակը սպառվում է, Կիրանցը պետք է նրանց անկուշտ երախում կոշտ ոսկոր դառնաՀամացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրը Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները Մահացելա… Հայկ Հովհաննիսյանի գրառումըՀունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՈւՂԻՂ. Սրբազանը հանդիպում է Արցախի պատգամավորների և կառավարության անդամների հետ Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի պատվիրակությունը Երևանում էՈ՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Ով է եղել միակ մարդը, ով աղետից հետ կարողացել է կապ հաստատել նախագահի աշխատակազմի ղեկավարի հետԽայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից Արտառnց դեպք՝ Արարատում. հայտնաբերվել է 59-ամյա տղամարդ, ով 14-ամյա աղջնակին թմրամիջnց է հյուրասիրել Իրանում վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ուղղաթիռի վթարի մյուս զոհերին Ո՞վ է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցինԲարի լույս, չեմպիոննե՛ր. Հենրիխ Մխիթարյանը նոր գրառում է արել Սաhմանազատում․ սա գյուղերի hայաթափման ծրագիր է, որը վաղ թե ուշ հասնելու է մյուս մարզեր, եթե ոչ Երևան Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինիԻնչ վիճակում է եղել Իրանի նախագահի մարմինը. կադրեր են հրապարակվել Իրանի նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա հունիսի 28-ինՈւմի՞ց եք վերադարձրել 25 հեկտար, եթե մերն էր արդեն․ Աննա Գրիգորյան Մոսկվայում այրվում է «Գրան Պլյուս» առևտրի կենտրոնը․ տեսանյութԵթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում «Հոգնել եմ կյանքից»․ ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հրաժեշտի արարողությունը (տեսանյութեր) Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Իրանն ինքն է մեղավոր Ռայիսիի մահվան մեջ. Պետդեպ Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին․ (տեսանյութ) Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»
Ամենադիտված