Գիշերը Երասխում արտակարգ է եղել ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանում Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահաս աղջիկների հրավիրել են քննչական բաժին Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»


«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում կառավարությունն այնպիսի որոշումներ է ընդունում, որոնք ոչ թե նպաստում են հարցերի լուծմանը, քաղաքացու բեռի նվազմանը, այլ հարվածում են նրա գրպանին և նրա համար հավել յալ դժվարություններ են ստեղծում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանի օրենսդրական փոփոխություններին:Որպես օրինակ՝ բերում է էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը, տրանսպորտի թանկացումը, ավելի վաղ պոլիէթիլենային տոպրակներից հրաժարվելու որոշումը, աղի չարաշահման դեմ «պայքարը» և այլն:

«Եթե վիճակագրությունը վերլուծենք, ապա կտեսնենք, որ կայացված որոշումները, օրենսդրական փոփոխությունները հարցերին լուծում չեն տալիս: Առանց հանրային քննարկման, ոլորտային մասնագետների կարծիքը լսելու, սոցիալական հարցումներ կատարելու՝ կառավարությունը կյանքի է կոչում ծրագրեր, որոնք ընդամենը հարվածում են քաղաքացիների գրպանին և չեն լուծում խնդիրները: Սեպտեմբերի մեկից թանկանում է տրանսպորտը, դա այն պիկ շրջանն է, երբ սկսվում են դասերը ուսումնական հաստատություններում, մարդիկ վերադառնում են արձակուրդից, ուզեն թե չուզեն, օգտվելու են տրանսպորտից: Էլեկտրոնային դեղատոմսերի կիրառության շրջանում ևս խնդիրներ կան, բժշկական անձնակազմը իրազեկված չէ, համապատասխան ձևաթղթերը փորձարկում չեն անցել:

Նման ծրագրերը ներդնելուց հետո պետք է որոշակի ժամանակ, որ այն գործի, համապատասխան մասնագետները հետևեն, թե ինչպե՞ս են դրանք աշխատում, կա՞ն թերություններ, որոնք պետք է շտկել, արդյոք չի խափանվի՞ էլեկտրոնային համակարգը, որը կհանգեցնի կոլապսի, ինչո՞ւ քաղաքացին պետք է 5000 դրամ վճարի դեղատոմսի համար, ինչո՞ւ պետք է երրորդ անձը տեղեկանա քաղաքացու անձնական տվյալներից, չէ՞ որ առողջությանը վերաբերող տեղեկությունները չպետք է հայտնվեն երրորդ անձանց ձեռքում, արդյոք հաջորդիվ չե՞նք բարձրաձայնելու դեղատների կողմից կոռուպցիոն ռիսկերի հնարավորության մասին և այսպես շարունակ»,-նշում է մեր զրուցակիցը: Իրավաբանն ընդգծում է՝ հարցերը շատ են, բայց դրանց պատասխաններ չեն տրվում:

«Ստացվում է, որ քաղաքացիների կյանքը, առողջությունը փորձարկման դա՞շտ է: Եթե հիմա եռամսյակը մեկ հանրային հաշվետվություն պահանջենք առողջապահության նախարարությունից, քաղաքապետարանից, այլ գերատեսչություններից, որոնք հարկատեսակներ են ավելացնում կամ տուրքեր սահմանում, նրանք կկարողանա՞ն հստակորեն հայտնել, թե հավաքագրված միջոցներն ո՞ւր են ուղղվում, ի՞նչ խնդիրներ են դրանցով լուծվում: Պետական գերատեսչությունը մի առաջարկ է ներկայացնում, հետո սովորաբար առանց հանրային քննարկման այն կյանքի կոչում, նախապես չի ուսումնասիրում, թե ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, չեն կարողանում ճիշտ կազմակերպել տեղեկատվական հոսքերը, քանի որ ամեն նորամուծություն էլ սկզբում քաղաքացիների կողմից հակազդեցության է հանդիպում, բայց ճիշտ տեղեկատվության, աշխատանքի ճիշտ կազմակերպման արդյունքում դառնում է առօրյա կյանքի բաղադրիչներից մեկը»,-հավելում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահը:

Ընդգծում է՝ վերջին տարիներին կյանքի կոչված նախագծերը, դրանց շուրջ առկա բացասական վերաբերմունքը փաստում է, որ խաթարվել է հանրություն-պետություն կապը: «Չկա մասնագետների կարծիքն ու դիտարկումը, առաջարկն ու բողոքը: Այս ամենի արդյունքում ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է մշակվի և ներդրվի հասարակական կյանք: Մինչդեռ կայացվում են միանձնյա որոշումներ, և քաղաքացուն պարտավորեցնում են ընդունել դրանք: Տպավորություն է, որ կառավարության յուրաքանչյուր որոշում ուղղված է ինչոր մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն ու քաղաքացիների բեռը թոթափելուն»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիշերը Երասխում արտակարգ է եղել ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահաս աղջիկների հրավիրել են քննչական բաժին Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Լավ լուր Ապարանից «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի
Ամենադիտված