Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն Իշխանափոխությունից հետո այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի․ Դանիելյան Միայն Կիրանցում խնդիրներ կան, և դա նաև իմ խնդիրն է․ Փաշինյան Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Կառավարության շենքի դիմաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը արձանագրություն են ստորագրել․ նոր մանրամասներ Թnւրքիայում պայթյnւն է եղել․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Ոստիկանները՝ վահաններով ու մահակներով, շղթա են կազմել կառավարության շենքի շուրջ (լուսանկարներ) Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը


Երբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս

Life

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մեր զրուցակիցը 21-ամյա Նորայր Հովսեփյանն է։ Նա մանկուց երազել է բժիշկ դառնալ, սակայն, երբևէ մտքով չի անցել, որ մասնագիտական կարողություններն իրացնելու է պատերազմների արհավիրքներում։ 

Նորայրը սովորել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում, զուգահեռ աշխատել է դեղատներից մեկում։ Երբ սկսվել է 2020 թվականի պատերազմը, նա 4-րդ կուրսի ուսանող է եղել։ 

«Բնականաբար, այդ ժամանակ գոնե հոսպիտալներն ունեին կամավորների կարիք։ Մեր կուրսից 4 հոգով գնացինք զինվորական հոսպիտալ, բուժանձնակազմին օգնում էինք մեր հնարավորությունների չափով ու քանի որ վիրակապել գիտեինք, վիրավորում ստացած զինվորականներին առաջին բժշկական օգնություն էինք ցուցաբերում։ Քաղաքի միակ գործող դեղատան վրա փակցված էր իմ հեռախոսահամարը։ Այն հոսպիտալից հեռու չէր, ես գնում ու անհրաժեշտ դեղերը տրամադրում էի բնակիչներին, հետո վերադառնում հոսպիտալ»,- MediaHub-ի հետ զրույցում հիշում է Նորայրը։ 

Քոլեջն ավարտելուց հետո Նորայր Հովսեփյանը ևս պայմանագրային հիմունքներով զինվորագրվել է ՊԲ-ին, ծառայության ընդունվել Իվանյանի բուժկետում որպես բուժակ։ 2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Նորայրն ինժեներասակրավորական ստորաբաժանման հետ ևս հայտնվել է պատերազմի ամենաթեժ կետում, վիրավորում ստացել։ 

«Ընդհանրապես միշտ ես էի բուժօգնություն ցուցաբերում, բայց սեպտեմբերի 20-ին ինքս հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որ օգնության կարիք ունեի։ Մենք գտնվում էինք անտառներում։ Ադրբեջանական կողմը շարունակ հրետակոծում էր»,- պատմում է նա։ 

Կապի բացակայության պատճառով Նորայրն ու զինակից ընկերները կտրված էին «արտաքին աշխարհից» ու տեղյակ չէին, թե ի՞նչ է կատարվում իրականում։ ՊԲ-ի լուծարման մասին լուրերը տղաները ստացել են հաջորդ օրը, երբ տղաներից մեկի եղբայրը եկել է եղբոր ետևից։ «Ասաց՝ «տղերք, բանակը կազմաքանդվում է, զենքերը վայր ենք դնում». այդպես իմացանք իրականությունը»։ 

Երիտասարդ բուժակին տեղափոխել են նախ հոսպիտալ, այնուհետև հանրապետական բժշկական կենտրոն։ Այնտեղ ցավազրկումներ են ներարկել, օգնություն ցուցաբերել. «Տանը նստել չէի կարողանում։ Հանրապետականում ու մյուս բժշկական կենտրոններում իմ ավագ գործընկերներն աշխատում էին գիշեր-ցերեկ ռեժիմով։ Որոշեցի միանալ նրանց ու օգնել, հակառակ նրան, որ ինքս էլ վիրավոր եմ»։ 

Եկավ սեպտեմբերի 25-ը։ Իրարանցումը, որ սկսվեց երեկոյան ժամին, աննկարագրելի էր Նորայրի համար։

«Բուժանձնակազմը վայրկյան չէր կորցնում, ամեն ինչ անում էինք, որ մեր հայրենակիցներն ապրեն։ Մեկին սրսկում էի, մյուսի վերքը կապում, միաժամանակ փնտրում եղբորս՝ Նարեկին, որը նույնպես եղել է դեպքի վայրում։ Հետո սկսեցի անուն-ազգանունով փնտրել, որովհետև դեմքը նույնականացնել հնարավոր չէր, բոլորն իրար նման էին»։ 

Նույն օրը և հաջորդող բոլոր օրերին Հովսեփյանների ընտանիքին Նարեկից ոչ մի լուր չի հասնում։ Աղետի վայրից հետո Հայաստան տեղափոխված վիրավորների թվում նրա անուն-ազգանունը չկար, ուստի որոնումները կենտրոնացել էին նաև Ստեփանակերտի «մորգ»-ում։ 

«Մենք արդեն պատրաստվել էինք գաղթին։ Սակայն, տեղի ունեցած աղետը և Նարեկի անհետացումը հանգիստ չէր տալիս։ Մորս աչքերին նայել հնարավոր չէր, չէի կարողանում ասել, որ այսօր էլ որոնումներն առանց արդյունքի են ավարտվել։ Գնացի տուն, գերհոգնած, գերլարված վիճակում։ Ու երբ մայրս հարցրեց, թե՝ «Նարեկին բերե՞լ ես», ես ինձ հետո չեմ հիշում՝ ուշաթափվել եմ ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս։ Դա տեսարաններից էր ու Նարեկին չգտնելու լարվածությունից»։ 

Գործընկերները դեղերի միջոցով Նորայրին ոտքի են կանգնեցրել։ Հայաստան տեղափոխվելուց հետո 40 օր անց դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է եղբոր ինքնությունը։ «Երբ հայրս զոհվեց հատուկ առաջադրանք կատարելիս, ես 2 տարեկան էի։ Հորս զոհվելուց հետո Նարեկի ողբերգական մահը ծանր հարված էր առաջին հերթին մորս ու մեր ընտանիքին»,- ասում է նա։ 

Հայաստանում արցախցի բժիշկների մեծ մասն աշխատանքի են տեղավորվել տարբեր բժշկական հաստատություններում։ Այստեղ գործընկերներն ասում են՝ Արցախի ճանապարհն անցած նոր ու փորձառու բժիշկներն արդեն իսկ անելիք ունեն Հայաստանում։ Չնայած երիտասարդ տարիքին, Նորայրը աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում՝ որպես վերակենդանացման բաժանմունքի բուժակ։

«Շնորհակալ եմ գործընկերներիս։ Նրանք այստեղ ինձ այնպես ջերմ ու հարազատորեն են դիմավորել, ու այնպիսի մոտեցում են ցուցաբերել, որ այդ միջավայրն ինձ օգնել է, որ հաղթահարեմ ինձ բաժին հասած փորձությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

 

Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն իրականացնում են ծառայություն Իշխանափոխությունից հետո այս ապօրինի գործընթացը պետք է վերանայվի․ Դանիելյան Միայն Կիրանցում խնդիրներ կան, և դա նաև իմ խնդիրն է․ Փաշինյան Ոuտիկանները լցվել են դպրոց. Սրբազանին աջակցելու համար աշխատանքից ազատnւմ են Բյուրականի դպրnցի տնօրենինՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Կառավարության շենքի դիմաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը արձանագրություն են ստորագրել․ նոր մանրամասներ Թnւրքիայում պայթյnւն է եղել․ ի՞նչ է հայտնի (տեսանյութ) «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետՈստիկանները՝ վահաններով ու մահակներով, շղթա են կազմել կառավարության շենքի շուրջ (լուսանկարներ) Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը Բագրատ Սրբազանը կառավարության մոտ է. ուղիղ«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան ՈՒՂԻՂ.Փոխհատուցումը ձեզ պահեք. Կիրանցում լարված է Կալանավորվել է Արագած Ախոյանը Մինչ այս լրիվ այլ քարտեզի մասին էր խոսվում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցվել է այլ քարտեզ Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Անհայտ աղջկան» կինը ցանկացել է իր մոտ պահել, տարել է տունՍահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ Անձրև և ամպրոպ. ինչ եղանակ է կանխատեսվում Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Կիրանցիների տները, ճանապարհը անցնում են Ադրբեջանին. ստորագրվեց փաստաթուղթ Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» 24 ժամ ջուր չի լինելու Գազ չի լինելու Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանFastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Սրբազանն օգնեց գիտակցությունը կորցրած աղջկան Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ ՍրբազանԲաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարության հետ հաց է կերել, լիտրերով օղի է խմել, ոչինչ չի անում. Սրբազան (տեսանյութ) Բաքվի դատարանը երկարաձգել է Արցախի ղեկավարության կալանքի ժամկետները Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներՄարդը վախեցած ա, վախի մեջ է, հաջորդ գործողությունը դեղ խմելն է․ Սրբազան (տեսանյութ) Սպերցյանը հավակնում է ՌՊԼ՝ մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչմանըՆիկոլ դավաճան. Ազատության հրապարակի հարակից տարածքը լեփ-լեցուն է Հայաստանի դեպքում՝ քար լռություն է, Վրաստանի դեպքում՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն օր հարձակվnւմ են իշխանությունների վրա. Զախարովա Ուզում ենք ցույց տալ, որ մեր երկրում ամեն ինչ վատ է․ զոհվածի մայր Մի հատ հանե՛ք դուրս էդ կնգան, անամո՛թ Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Ոստիկանությունը սկսեց մարդկաց բերման ենթարկել բիրտ ուժի կիրառմամբ (տեսանյութ) Օպերայի տանիքին դիպուկահարներ են նկատվել (լուսանկարներ) Այս իշխանություններն այլևս գոյություն չունեն. վախեցած են, վտանգը զգում են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Թքել եմ սենց ազատության վրա, թքել եմ սենց ժողովրդավարության վրա․ քաղաքացի
Ամենադիտված