ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանում Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահաս աղջիկների հրավիրել են քննչական բաժին Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Լավ լուր Ապարանից


«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս հրապարակված տվյալների համաձայն, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ծավալները հունվարին աճել են՝ հիմնականում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության կտրուկ աճով պայմանավորված: Բայց Հայաստանի իշխանությունները, որոնք քաղաքական արտաքին կուրս են փոխում, կարող են նպաստել նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ շուկայից դուրս մղմանը: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ այժմ ռուսական տնտեսությունն ունի որոշակի բարելավումներ, կամ գոնե տնտեսությունը սկսել է որոշակի չափով աճել:

«Արևմուտքի մասին նույնն ասել չեմ կարող: ԵՄ-ի շոգեքարշը հանդիսացող Գերմանիայում, Ֆրանսիայում և Իտալիայում տնտեսական սկսվող ճգնաժամի լույսեր են երևում: Կարծում եմ, որ նշածս հանգամանքներից երևում է, որ այս պարագայում Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ: Մի քանի ցուցանիշներով վերլուծենք: Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները միայն իրենց ընտանիքի անդամներին կամ հարազատներին վերջին հինգ տարվա ընթացքում փոխանցել են 4,5 միլիարդ դոլար. սա կազմում է ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցված գումարի 61 տոկոսը, 20 տոկոսը բաժին է ընկնում Եվրոպային, 6,8 տոկոսը՝ Ամերիկային: Ապրանքների արտահանման մասին. վերջին հինգ տարում 37 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, 1,3 տոկոսը՝ Ամերիկային, 5,4 տոկոսը՝ Եվրոպային: Սրանք այն ցուցանիշներն են, որոնք բնորոշում են, թե Հայաստանի տնտեսությունն ինչի հաշվին է ապրում»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը նշանակում է առճակատում Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանը նման դեպքում չի ների, ինչպես չներեց Ուկրաինային և Վրաստանին: «Դեռևս տնտեսության հարցին չհասնելով՝ Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անընդհատ բաց տեքստով հայտարարում են և համեմատություն են տանում Ուկրաինայի և Վրաստանի հետ՝ նախազգուշացնելով Հայաստանին, թե՝ այդպիսի հիմարություն մի արեք: Նորից եմ ուզում այս ձևակերպումը կիրառել. Ռուսաստանը լավ բարեկամ չէ, բայց Ռուսաստանը շատ վտանգավոր հակառակորդ կլինի, եթե հանկարծ Ռուսաստանին տրամադրենք մեր դեմ: Տնտեսական պատժամիջոցներից շատ ավելի վտանգավոր հետևանքներ կարող են լինել, ինչպես Ուկրաինայի դեպքում: Աստված մի արասցե՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով հարձակումներ Հայաստանի վրա, Հայաստանում քաղաքացիական պատերազմի մեկնարկ և այլն:

Տնտեսական բաղադրիչի հետ համեմատելով, հաշվի առնելով հնչեցրած թվերը՝ միանշանակ կունենանք 300 հազար արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների վերադարձ Հայաստանի Հանրապետություն կամ արգելքներ դեպի ՀՀ ֆինանսական միջոցների փոխանցման վրա, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ իրենց ընտանիքի անդամներին կտանեն Ռուսաստանի Դաշնություն՝ այնտեղ ապրելու և աշխատելու, այսինքն՝ գործ կունենանք ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող արտագաղթի հետ: Հաջորդ կարևորագույն խնդիրը՝ տեղի կունենա ճանապարհների փակում կամ որոշակի խոչընդոտներ: Լարսը միակ պորտալարն է, որով կապ ենք պահում Ռուսաստանի հետ և արտահանումներ իրականացնում Լարսի միջոցով:Նման պարագայում կունենանք Հայաստանից 37 տոկոս ապրանքների արտահանման արգելք:

Դրանք որևէ այլ տեղ չենք կարող իրացնել, օրինակ՝ գյուղմթերքը՝ ելակը, ծիրանը, խնձորը և այլն, չենք կարող իրացնել Եվրոպայում կամ այլ երկրներում: Եվրոպայում շատ ավելի էժան ու որակյալ գյուղապրանքներ են վաճառվում, և Հայաստանի արտադրանքն ընդհանրապես մրցունակ չէ: Խմիչքի ոլորտում աշխարհի հետ չենք կարող մրցակցել, որովհետև նույն Եվրոպայում իտալական, պորտուգալական կամ ֆրանսիական գինիները եվրոպացիների քիմքին հաճելի են, դրանցից են օգտվում և ոչ թե հայկական գինիներից: Ֆրանսիական կոնյակ են նախընտրում, թեպետ այդ երկրներում կոնյակն այնքան էլ նախընտրելի խմիչքների շարքին չի պատկանում: 2008 թ.-ից Հայաստանի Հանրապետությունն ուներ ԵՄ ապրանքների արտահանման ելքի արտոնյալ կարգավիճակ, ինչը նշանակում էր, որ 6200 անվանում ապրանք Եվրոպա էր արտահանվում զրոյական կամ շատ ցածր մաքսատուրքերով: 2023 թ.-ին լրացել է դրա ժամկետը և այլևս չի երկարացվել: Սա նշանակում է, որ հայաստանյան արտադրանքը, բացի որակական հատկանիշներից, կունենա նաև գնային ոչ մրցունակ կարգավիճակ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Ստացվում է, որ Հայաստանը խզում է հարաբերությունները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ, բայց ԵՄ-ի հետ չի կարողանում էլ ավելի մերձենալ: «Վերջերս Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարեց, որ, ցավոք, ԵՄ-ի հետ հարաբերություններում նույնիսկ հետընթաց ենք արձանագրել: Եթե այսպես է, ապա Հայաստանի Հանրապետությունը չունի նույնիսկ փոխարինող շուկա: Սրան հավելենք վառելիքաէներգետիկ համակարգը, գազի սակագնի թանկացումը կամ մատակարարման դադարեցումը, էլեկտրաէներգիայի թանկացումը, որովհետև այստեղ շատ են ռուսական կապիտալով էլէներգիա արտադրող կազմակերպությունները: Ատոմակայանը Հայաստանի էլէներգիայի արտադրության մեկ երրորդի արտադրողն է: Եթե ունենանք հարստացված ուրանի մատակարարման դադարեցում, կունենանք արտադրանքի գների թանկացում, բնակչության մթության և ցրտի մեջ ապրելու, աշխատելու 90-ականների ժամանակներ: Վերականգնման համար այլ միջոցներ դեռևս չենք տեսնում, քան նույն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսումը: Դեմ չեմ դիվերսիֆիկացմանը, դեմ չեմ հարաբերությունները խզելուն, բայց ամեն ինչ ունի իր ժամանակը: Ցանկացած որոշման հիմքում պետք է լինի հաշվարկ, դրական և բացասական ազդեցությունների գնահատումներ, միայն դրանից հետո պետք է որոշում կայացվի»,-հավելում է Աուդիտորների պալատի նախագահը:

Անդրադառնում ենք նաև պետական պարտքին: «Պետական պարտքը 12 մլրդ դոլարի սահմաններում է, ինչը նշանակում է, որ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ մոտավորապես 4000 դոլար պարտք ունի: Պետական պարտքի սպասարկումը կազմում է յուրաքանչյուր տարվա բյուջեի մոտ 10-ից 12 տոկոսը, խոսքը միայն տոկոսների մասին է: Այդ գումարները, որոնք կարող ենք ծախսել սպառազինության, թունելաշինության, ջրամբարաշինության, պետական արդյունաբերության հզորացման, կրթության և գիտության վրա, տալիս ենք տոկոս ոչ մի բանի համար: Հայաստանի Հանրապետությունը պարտք է ներգրավում, տարբեր պարտավորություններ է ստանձնում, որ սեղաններին աղի արգելք դնի, բացօթյա տարածքներում՝ սրճարաններում և ռեստորաններում ծխելու դեմ պայքարի:

Եվրոպական երկրներում, որ այդ գումարները տրամադրում են, բացօթյա որևէ տարածքում ծխելու արգելք չկա, որոշ տեղերում էլ ներսի հատվածներում է ծխելը թույլատրվում: Մի կողմ թողնենք՝ ճիշտ է, թե սխալ: Սրանք պարտք են ստանձնում, որ աղի և ծխելու դեմ պայքարեն, այնինչ դրանք Հայաստանի Հանրապետության անվտանգային կամ գոյութենական սպառնալիքների նույնիսկ միլիոներորդ տեղում չեն: Սրա դիմաց հայ ժողովուրդը, Հայաստանի դեռևս չծնված քաղաքացիները պետք է ապագայում հարկերի տեսքով վճարում կատարեն: Ներգրավված գումարները ծախսվել են շատ անարդյունավետ, նաև շատ անշահութաբեր ոլորտներում, որտեղ հետվերադարձելիության ապահովում գոյություն չունի, իսկ եթե չկա հետվերադարձելիություն, ապա Ռուսաստանից փոխանցված տրանսֆերտները, որոնք կազմում են 61 տոկոս, իսկ արտահանումը՝ 37 տոկոս, դրա հաշվին գոյացած հարկերից մարում ենք Արևմուտքից ներգրաված պարտքերի տոկոսները»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով 3 անչափահաս աղջիկների հրավիրել են քննչական բաժին Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Լավ լուր Ապարանից «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից
Ամենադիտված