Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ Զաքարյան Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Լավ լուր Ապարանից «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»


Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ի՞նչ «փաթեթավորմամբ» են իշխանական քարոզչությունն ու հաստիքային արևմտամետ «մեկնիչները» հանրությանը հրամցնում Արցախի կործանման, Հայաստանը կտորկտոր ոխերիմ թշնամուն նվիրելու երկրավեր ու տնաքանդ «գործընթացը»: Այդ «փաթեթավորումներից» մեկը, մասնավորաբար, ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման հնարավորությունն է: Այժմ «կենացները շիկացել» են ու դրան ավելացել է...

Հայաստանին ԵՄ-ի անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը դիտարկելու առասպելը: Որքան էլ զարմանալի է թվում, բայց գրեթե 99 տոկոս գրագիտության նշումով հասարակության մեջ նման հեքիաթներին հավատացող չափահաս մարդկանց թիվը փոքր չէ: Կարճ ասած՝ այդ «կտերին» հավատացողներ կան: Միգուցե «եվրակտեր» են, դրա պատճառո՞վ, բայց կան: Հարկավ, իրավիճակը կարելի է ավելի դիպուկ և գեղարվեստական բնորոշել՝ ասելով՝ բարձ են դնում Հայաստանի հասարակության թևերի տակ: Կամ՝ գլխի տակ, դրանից բան չի փոխվում: Այսինքն, սին խոստումներով միամտացնում են:

Որքան էլ հասկանալի է, որ նորմալ, ադեկվատ մարդու տեսանկյունից երկրի, պետության կործանումը, տարածքային աղետաբեր զիջումները չեն կարող համեմատվել այնպիսի մի անարժեք ու չնչին բանի հետ, որն է՝ ԵՄ մուտքի վիզաների ազատականացումը, այնուամենայնիվ, արժե դիտարկել դրա, այսպես ասենք, ընթացքն ու վայրիվերումները ևս: Վստահեցնում ենք, որ «դիտարկելիքը» դրան արժե: Դրա համար եկեք մի փոքր, ընդամենը մի քանի ամիս հետ գնանք ժամանակի մեջ ու վերհիշենք, որ ընդամենը անցյալ տարվա նոյեմբերի կեսերին (կոնկրետ՝ նոյեմբերի 13ին) ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» շրջանակներում, ինչպես նաև՝ վիզայի ռեժիմի ազատականացման հնարավորությունը երկրի քաղաքացիների համար:

Ժոզեպ Բորելը հայտարարել է, թե Եվրամիությանն անհրաժեշտ է, որ կնքվի խաղաղության պայմանագիր, և իրենք մտադիր են շարունակել իրենց միջնորդական դերը։ Էլի բաներ է հայտարարել, բայց այստեղ առանցքայինն ու այս պահին մեզ հետաքրքրողը եվրավիզաների ազատականացման հարցն է: Նույն այդ օրերին ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ուրախ-զվարթ հայտարարեց, թե՝ Երևանը հնարավոր է համարում, որ առաջիկա ամիսներին կսկսվեն Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները: Ավելին, ասաց, թե այդ «բանակցային գործընթացը» մեր երկրի դեպքում կարճ կտևի: Սա, կրկնենք, ընդամենը բարձ էր՝ Հայաստանի հանրության թևերի տակ:

Թեկուզ և՝ «եվրաբարձ», բայց՝ ընդամենը բարձ: Ավելին, կային տեղեկություններ, որ Եվրամիությունը Փաշինյանի իշխանությանը խոստացել է, որ այդ հարցը (վիզաների ազատականացման) կլուծեն, եթե նրանք էլ իրենց հերթին կարողանան հակառուսականությունը մինչև վերջ տանել, հավել յալ լեգիտիմություն ստանան՝ արտահերթ ընտրություններով, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն էլ արագորեն կնքեն: Բայց, ահա, այդ ոգևորված հայտարարություններից անցնում է ընդամենը 3-4 ամիս: Եվ խնդրեմ՝ ուղիղ 2 օր առաջվա նույն ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքը. «Ափսոսանքով նշեմ, որ կա մեկ ոլորտ, որտեղ դեռևս չենք հասել մեր ուզած արդյունքին։ Եթե ԵՄ հետ աշխատանքները աննախադեպ ինտենսիվ են և բոլոր ուղղություններով առաջընթաց կա, ապա մեկ հարց կա, որտեղ թե՛ ԵՄ-ի հետ, թե՛ անդամ երկրների հետ մեր հարաբերություններում իրավիճակը շատ հեռու է դրականից, այն է ՝ մուտքի արտոնագրերի հարցը։

Այստեղ աշխատանքներ էին տարվել բոլոր մակարդակներով, սակայն չեմ կարող ասել, որ կա առաջընթաց, հակառակը՝ հետընթաց է արձանագրվել։ Անգամ «Erasmus»-ի ծրագրով ԵՄ մեկնող ուսանողները, որոնց դեպքում չպետք է լինի որևէ դժվարություն, ունեն խնդիրներ, որոշ պաշտոնյաների դեպքում ևս եղել են խնդիրներ»: Ավելին, նրա խոսքով՝ ԱԳՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից նույնիսկ այն դեպքերում, որտեղ բարդ էր պատկերացնել, որ կլինեն դժվարություններ: Հասկանալի՞ է, չէ՞, խոսքը «եվրավիզաների» ազատականացման հարցի մասին է: Այսինքն, այն «կոնֆետը» («կուտը», «բարձը»), որով հանրությանը մոլորության մեջ էին գցում, փուչ դուրս եկավ: Այսինքն, 3-4 ամիս «աշխատել» են, բանակցել են, և՝ ԵՄ վիզաների հարցով վիճակն ավելի են վատացրել, քան թե կար դրանից առաջ: Հետընթաց են արձանագրել: Անգամ այն խմբերը, որ նախկինում խնդիրներ չէին ունենում, հիմա ԵՄ երկրներ մուտքի վիզա ստանալու հարցում որոշակի դժվարությունների են բախվել ու բախվում: Տիպիկ նիկոլական «աշխատանք» և իրավիճակ:

Ինչին դիպչում են՝ փչացնում են, վատացնում, խափանում: Թե բա՝ «աշխատանքներ էին տարվել»: Այստեղ են ասել՝ ավելի լավ է՝ չտանեիք: Ի՞նչ է ցուցանում այս իրապատումը: Իսկ այն առաջին հերթին ցույց է տալիս, որ փաշինյանական իշխանությունը «հաջողացնում» է խնդիրներ հարուցել այնտեղ, որտեղ դրանք, կարծես թե, չպիտի լինեին: Կամ գոնե այնպիսին էր վիճակը, որ գոնե հետընթաց չպետք է լիներ: Այսինքն, այս իշխանությունը ոչ մի բանի համար պիտանի չէ: Նույնիսկ իրենց սիրելի Արևմուտքի հետ չեն կարողանում աշխատել: Դա՝ իր հերթին:

Մյուսը, ինչ ցույց է դալիս այս ամենը, ավելի դառը բան է: Իսկ դա այն է, որ Արևմուտքը, «քաղաքակիրթ Եվրոպան» հերթական անգամ ցույց տվեց, որ, մեծ հաշվով, թքած ունի Հայաստանի ու հայ ժողովրդի վրա: Նրանց, բնականաբար, իրենց շահերը, Ադրբեջանի ու Թուրքիայի միջնորդավորությամբ գազ ու նավթ ստանալն է հետաքրքրում, իսկ Հայաստանից ԵՄ երկրներ ազատ ելումուտն իրենց ընդհանրապես պետք չէ: Պե՞տք է, ուրեմն իրենց շահի համար այդ պահին փշի-փշի են անում, թևերի տակ բարձ դնում: Եթե դիմացինն այնքան անխելք է, որ այդ փչոցներին հավատում է, նրանց ուզածն անում, հաջորդ պահին «մոռանում» են, գործընթացը դառնում է ժամանակատար, ձգձգում են, տանում են հետընթացի:

Ինչինչ, բայց բյուրոկրատիան Եվրոպայում հի՜ն ու ամուր հիմքերի վրա է: Նույնը, բնականաբար, լինելու է նաև Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածության (անդամության էլ չէ, այլ՝ ընդամենը դրա թեկնածու համարվելու) հարցի դեպքում: Չկասկածե՛ք: Ասենք ավելին: Այդ «անդամության» սինտիպոնե բարձերը թևատակերին, Հայաստանը, բնականաբար, ԵՄ անդամ չի դառնալու, թշնամանալու է Ռուսաստանի, ձեռքի հետ՝ նաև Իրանի հետ, ու մեն-մենակ, անդաշնակից ու անպաշտպան է մնալու, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Ջուր չի լինի Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Լավ լուր Ապարանից «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված Քարվաճառում
Ամենադիտված