Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները


«Ողբալի պատկեր. միջինացնելով ու թվեր բազմապատկելով՝ հարց չի լուծվում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե հավատանք պաշտոնական տեղեկատվությանը, գնաճը կազմել է 1,5 տոկոս: Հավատը եկեղեցում է, հավատով չենք առաջնորդվում: Չեմ վստահում այդ թվերին, որովհետև իրական կյանքն այլ բան է ցույց տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և հրապարակված պաշտոնական թվերին: Ընդգծում է՝ տարբեր հետազոտություններով ու վիճակագրական տվյալներով, մեր երկրում գնաճը 10 տոկոսի շրջանակում է, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքների պարագայում՝ 15 տոկոսի: Պարոն Պողոսյանը հիշեցնում է միջազգային մեթոդիկայի մասին, երբ վերցնում են 470 անուն ապրանք և դրանց շրջանակում որոշում գնաճը կամ գնանկումը:

«Հաշվարկներ են անում, միջինացնում, ստացվում է մի թիվ, որը մեզ ոչինչ չի տալիս: Արևմտյան երկրների պարագայում սա կարող է որոշիչ թիվ լինել, բայց ոչ մեր պարագայում: Ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ այդ ապրանքների ցանկում ընդգրկում են այնպիսիները, որոնք մարդիկ իրենց կյանքում խիստ հազվադեպ են գնում կամ երբեք չեն գնում: Բայց մենք հաշվարկներ անելիս պետք է առանձնացնենք այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք մարդու համար առաջին անհրաժեշտության ու կարևորության են: Այդ պարագայում թվերի տեսանկյունից լրիվ այլ պատկեր կստանանք: Մյուս կողմից՝ գոյություն ունի սպառողական զամբյուղ ասվածը, որն ամրագրված է նաև օրենսդրության մեջ: Միջին աշխատավարձը կամ թոշակը թող համեմատեն սպառողական զամբյուղի հետ, այդ դեպքում պատկերը ողբալի կստացվի: Մեր երկրում, բացի որոշակի խավից, շատ քիչ մարդ կա, որ, օրինակ՝ ամսական 300 հազար դրամ եկամուտ ունենա: Եթե անգամ նման եկամուտ ստանա, բայց այն բաժանես նրա ընտանիքի անդամների միջև, կստացվի մի թիվ, որով հնարավոր չէ բավարարել նվազագույն պահանջները: Թմբկահարվում են նվազագույն կամ միջին աշխատավարձի, առհասարակ եկամուտների ավելացման թվերը, բայց պարզ թվաբանական հաշվարկների պարագայում հասկանում ենք՝ երբ ավելացված գումարը բաժանվում է ընտանիքի իքս թվով անդամների հաշվով, ողբալի թիվ է ստացվում»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ երկու տեսակ սպառողական զամբյուղ կա՝ սպառողական զամբյուղ և նվազագույն սպառողական զամբյուղ: «Մեր երկրում սրանց ցուցանիշները պետք է առանձին-առանձին հաշվարկեն, սակայն մեկը հաշվարկում են, բազմապատկում մի գործակցով և արդյունքում ստանում են սպառողական զամբյուղի ցուցանիշները: Բայց միջինացնելով ու թվեր բազմապատկելով՝ հարց չի լուծվում, դա պատկեր է, որը պետք է ցուցադրի մեր վճարունակությունը, ապրուստի մակարդակը»,-հավելում է նա:

Պողոսյանն իր դիտարկումներն է ներկայացնում գնաճի մասով: «Առաջ գոյություն ուներ մի օրինաչափություն՝ ընտրություններից առաջ գնաճը զսպվում էր, ընտրությունից հետո նոր թռիչք էր ունենում: Հիմա պատկերը փոխվել է: Մեր երկրում բավականին մեծ թիվ են կազմում արտերկրից եկած և նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, սա ևս նպաստում է պատկերի փոփոխմանը: Հիմա նաև ցույց են տալիս, որ տնտեսական աճ ունենք, բայց դրա մեջ մեր տնտեսության նվաճումը չկա, օտար, մեզանից չկախված հանգամանքներով են պայմանավորված տնտեսական բարվոք ցուցանիշները: Երբ ասում են ՀՆԱ-ի 12 տոկոս աճ, դա հեքիաթ է: Եթե դա իրոք լիներ, մեզ մոտ դրախտ կլիներ, եթե անգամ նման լավ ցուցանիշներ կան, ապա դրանք պայմանավորված են արտաքին ազդակներով»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը:

Նրա խոսքով, մեր արձանագրված «արդյունքը» չենք կարողանում կապիտալիզացնել: «Բերքը տոննաներով մնում է դաշտերում ու այգիներում: Գյուղացին երկրի համար ամենամեծ արժեքն է, ինչ-որ իմաստով սահմանապահ է: Պետությունը չի կարողանում մթերում կազմակերպել: Իսկ եթե գյուղացին չշարունակի ապրել ու արարել իր համայնքում, ի՞նչ է լինելու: Գյուղեր ունենք, որտեղ մի քանի հարյուր տնից մնացել է լավագույն դեպքում մի քանի տասնյակի հասնող տուն, այն էլ՝ մի քանի տարեցներ են բնակվում: Եթե ամփոփելու լինենք, տնտեսագիտական միտքը մեր երկրում, մեղմ ասած, կաղում է: Արևմտյան երկրներում վաղուց արդեն տնտեսագիտորեն և իրական կյանքում ապահովված են բոլոր շղթաները, որոնք պետության ներսում մարդկանց ու կառույցները կապում են իրար»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» «Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Ուղիղ․ Տավուշում շարունակվում է բողոքի ակցիանԵրբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումԱռեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) 71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գագիկ Սուրենյան. Արևմուտքից ցիկլոն է ներթափանցում հանրապետություն Կարինե Խոդիկյանը բառեր չի գտնում արտահայտելու, թե ինչ մեծամասշտաբ ամրաշինական աշխատանքներ է իրականացնում ՊՆ-ն առաջնագծում ՀՀԿ–ն ժողովրդից նեղացած չէ․ մենք Նիկոլի դեմ պայքարել ենք առաջին օրվանից ու շարունակում ենք․ Մկրտչյան Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանՏավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են 4-ամյա երեխայի դին գտել են լվացքի մեքենայում Թմրանյութերի գովազդ «Տելեգրամով»․ 19-ամյա երևանցի է կալանավորվել Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում«Առաջարկում եմ Հայաստանին վերադարձնել Արծվաշենը». ադրբեջանցի պատգամավոր Ադրբեջանը հայտնում է վիրավորի մասինԳյուղացիները հաստատել են՝ ադրբեջանցիներ են հայտնվել Ոսկեպարում, ծառեր կտրել. Դանիելյան Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն Արտակարգ դեպք՝ Երևանի թիվ 140 դպրոցում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԵրեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդՀայտնի է, թե ովքեր են Երևան-Մեղրի ավտոճանապարհի զոհերըԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում  Ի՞նչ են կառուցում ադրբեջանցիներն օկուպացված ՔարվաճառումՄայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Երևան-Մեղրի ճանապարհին ավտոբուսը գլորվել էր ձորը, 5 զոհ ու 8 վիրավոր կան․ նոր մանրամասներ Ցնցող լուր՝ ԹուրքիայիցՈ՞րն է Տավուշի դիմադրության ուղերձը Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ ԱբրահամյանՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան
Ամենադիտված