Հայաստանը պահանջում է 31 գյուղերը Ադրբեջանից․ Սանոսյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին:
Մասնավորապես, նշեց, որ դելիմիտացիա և դեմարկացիա երևույթը նրա համար է, որ հստակ ընդգծվի այն սահմանագիծը, որից այս կողմ Հայաստանն է, որից այն կողմ՝ Ադրբեջանը։
«Կա որոշակի սահմանագիծ, բայց սահմանազատման հանձնաժողովները պետք է աշխատեն ու հասկանան, թե որ քարտեզով են աշխատում, այն իրավական հիմքը, որով այդ գիծը հստակ կգծվի»,- ասաց Սանոսյանը։
Նրա խոսքով, Տավուշի 4 գյուղերը Հայաստանի վարչական տարածքում չեն գտնվում։ Հարցին՝ Հայաստանը շարունակո՞ւմ է պահանջել 31 գյուղերը Ադրբեջանից, Սանոսյանը պատասխանեց․ «Իհարկե, խոսքը նրա մասին է, որ սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովները ինչ-որ մի հատվածից կսկսեն և ամբողջ սահմանի երկայնքով կշարունակեն»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live