«Մինչև ջրհեղեղը Նոյը օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար»,- պնդում է թուրք գիտնականը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրք ակադեմիկոսը հունվարի 6-ին պնդել է, որ Նոյը հայտնի ջրհեղեղից առաջ օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար, գրում է Hurriyet-ը: Թուրքական TRT1 հեռուստաընկերությունում եթերի ժամանակ Ստամբուլի համալսարանի ծովային գիտությունների դասախոս Յավուզ Օրնեկն ասել է, որ Նոյը բջջային հեռախոսից է օգտվել, քանի որ նրանք միմյանցից հեռու էին գտնվում: «Մեծ 300-400 մետրանոց ալիքներ էին, և նրա որդին իրենից շատ կիլոմետրեր հեռու էր: Ղուրանը ասում է, որ Նոյը խոսել է իր որդու հետ:
Բայց ինչպե՞ս է նա կարողացել հաղորդակցվել: Արդյոք դա հրա՞շք էր: Բայց մենք կարծում ենք, որ նա կապվել է իր որդու հետ բջջային հեռախոսի միջոցով»,- ասել է Օրնեկը: Նա նաև պնդել է, որ Նոյը պողպատյա թիթեղներից է նավը պատրաստել, որը միջուկային էներգիա է օգտագործել: «Ես գիտնական եմ և խոսում եմ գիտության համար»,- ավելացրել է նա:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live