Նոր օրենքով ՀՌՀ դառնում է գրաքննիչ ու դատավոր. «Մեդիապաշտպան»

«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի հերթական թողարկումը նվիրված էր հեռուստատեսության այսօրվա խնդիրներին եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին շուրջ 50 րոպեի ընթացքում պատասխանում էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Այդ մասին ասվում է «Մեդիապաշտպանի» հայտարարությունում:

Բնականաբար, անդրադարձ եղավ «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» վերջերս ընդունված օրենքներին, որոնք կառավարությունը Ազգային ժողովով սղացրեց արտակարգ դրության օրերին։ Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է արդյոք, որ այժմ եթերում եղած ալիքների մի մասը փակվեն, պարոն Հակոբյանը նշեց, որ սպասվում է հանրային մուլտիպլեքսից օգտվելու մասին նոր մրցույթ, բայց ասաց, թե. «Ես կարծում եմ, որ այն հեռուստաընկերությունները, որոնց նպատակը մեծ մասամբ ոչ թե հանրային շահը սպասարկելն է, կամ տեղեկատվական պահանջմունքները բավարարելն է, այլ այս կամ այն քաղաքական գործչի կամ ֆինանսատնտեսական շահեր սպասարկելն է, ապա նրանք երկար կմտածեն և հետո միայն կմասնակցեն մրցույթին», ինչն ավելի պարզ ձեւակերպմամբ, թերեւս, նշանակում էր, որ նման ալիքներին կմերժվի հաճախականություն տրամադրելը։

Պարոն Հակոբյանին տեղեկացնենք, որ Հայաստանում հեռարձակվող հեռուստաընկերությունների ճնշող մեծամասնությունը գրանցված են որպես բիզնեսներ, այսինքն նրանք, ըստ իրենց սահմանման, պետք է սպասարկեն ֆինանսատնտեսական շահեր։ Ինչ վերաբերում է այս կամ այն քաղաքական գործչի կամ գործիչների խմբի շահերը սպասարկելուն, նույնպես տեղեկացնենք, որ ժամանակակից աշխարհում չկա որեւէ լրատվական հեռուստաընկերություն՝ սկսած Fox News-ից, CNN-ից մինչեւ Euronews, «Ազատություն» եւ Հ1, որը չսպասարկի այս կամ այն քաղաքական ուժին․ ժամանակակից մեդիայի առանձնահատկությունն է այդպիսին։ Ի դեպ, նշված վերջին լրատվամիջոցը՝ Հ1-ը, Հայաստանում այն քչերից է, որ ունի հանրային ֆինանսավորում, սակայն պարոն Հակոբյանի ղեկավարած կառույցի՝ ՀՌՀ-ի, լուռ համաձայնությամբ դարձավ ֆինանսական շահեր հետապնդող՝ գովազդակիր։ Նաեւ, «Մեդիա պաշտպանը» բազմիցս նշել է, որ Հ1-ը հետապնդում է մեկ քաղաքական գործչի՝ Նիկոլ Փաշինյանի շահերը, եւ դա նույնպես իրականցվում է Տիգրան Հակոբյանի ղեկավարած ՀՌՀ-ի լուռ համաձայնությամբ։

Խոսելով խոսքի ազատության մասին`Տիգրան Հակոբյանը նշեց, որ Հայաստանում գործում է խոսքի ազատություն, եւ ոչ թե ապատեղեկատվության, կեղծ լուրերի կամ ատելության խոսքի ազատություն։ Արձանագրենք, որ ատելության խոսքն ու սուտ տեղակատվությունը Հայաստանում ընտրովի է քննարկվում, օրինակ, եթե ինչ-որ մեկը բոլոր հեռուստատեսություններով քաղաքական ընդդիմախոսների կամ դատական համակարգի մասին խոսի որպես «շնաբարո դուրսպրծուկների», ապա ամենայն հավանականությամբ այդ հեռուստաընկերությանների հանդեպ սանկցիաներ կկիրառվեն, իսկ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի, բայց եթե այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, ապա նման մոտեցումը լայնորեն կտիրաժավորվի։ Նաեւ, պարոն Հակոբյանը նշեց, որ եթե որեւէ անձին վիրավորում են, իսկ հանձնաժողովը չգիտի այդ մասին, ապա տուժածը պետք է բողոքի հանձնաժողովին, կամ դատարան, որոնք կդիտարկեն պատժելու խնդիրը։ Այսինքն`իր ղեկավարած հանձնաժողովն ըստ նոր օրենքի`ոչ միայն լինելու է հավատաքննիչ՝ տեսնելու, թե ինչ քաղաքական գործիչների շահեր է հետապնդում տվյալ մեդիան, եւ հետաքննիչ՝ քննելու, թե ինչ ֆինանսատնտեսական շահեր է այն հետապնդում, այլեւ դատարան, եւ որոշել կա վիրավորանք, թե ոչ, ու նաեւ՝ կատարածու՝ ըստ այդմ կիրառել պատժամիջոցներ:

Այս ամենի կողքին բոլորով, ողջ հասարակությամբ , պետական սեկտորով, հասարակական կազմակերպություններով վիրավորանքների մասին տեղեկացնելու կոչը պարզապես Հայաստանում տարածում գտնող «դանոսչիկության» կոչ է, այսինքն`սովորական պետական քաղաքականության իրագործում։

Հ․Գ․Հարց հնչեց նաեւ ռուսական ալիքների փակման վերաբերյալ։ Տիգրան Հակոբյանը բազմաթիվ տերմինների օգտագործմամբ․ «սուվերեն հաճախականություններ, հանրային մուլտիպլեքս, սպառողական զամբյուղ, տեղեկատվության փաթեթ», եւ այլն, աշխատեց չբացատրել, որ այդ ալիքները փակվում են։ Ինչպես ասում էր ռուսական ռադիոն․ «МАЛЬЧИК ЖЕСТАМИ ПЫТАЛСЯ ПОКАЗАТЬ, ЧТО ЕГО ЗОВУТ ХУАН»։

 

 

«Բանվորություն եմ արել, մատուցողի օգնական եմ աշխատել, չաշխատելուց ա պետք ամաչել»․ Գարիկ Պապոյանի անկեղծ հարցազրույցը Նոր գլխացավանք ՌԴ-ում գտնվող հայ վարորդների համար Մոսկվայի հզոր պատասխանը` թուրք-ադրբեջանական զորավարժություններին Պարետի նոր որոշմամբ՝ որոշ սահմանափակումներ հանվել են, որոշները ավելացել Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները Կորոնավիրուսով վարակման անսպասելի ախտանիշ է հայտնի դարձել ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում Հայաստանի երկինքն աստիճանաբար բացվում է «Ժողովուրդ ջան, եկեք պահանջենք վնասազերծել, քանի դեռ Բեյրութի օրը չենք ընկել». Անահիտ Բախշյանն ահազանգում է Տիգրան Ավինյանը խոսել է սահմանների վերաբացման մասին 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս (ֆոտո) ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ապացույց` Բեյրութը ենթարկվել է հրթիռային հարձակման Կարևոր տեղեկություն ուսուցիչների և աշակերտների համար. տեսանյութ Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնից Հազն ու բարձր ջերմությունը կորոնավիրուսի հիմնական ախտանիշը չեն․ ավելի վտանգավորը կա
Ամենաընթերցված
"Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ...
website by Sargssyan