ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ դիկտատը մեր երկրում ահագնացող մասշտաբների է հասնում. Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ  Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

Մտածենք է՛լի
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհում է «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս: Այսինքն Վատիկանը հայ միջնադարյան մտքի հանճար, միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսիոփա, հայ գրականության վերածննդի հիմնադիր Սուրբ Գրիգոր Նարեկացուն արժևորում և կարևորում են ամենագերադրական աստիճանակարգությամբ, իսկ մեր «մտքի տիտան նեոլուսավորիչ» իշխանությունները համարում են, որ այն, չգիտես ինչու, չպետք է ներառված լինի հայ գրականության առարկայական ցանկում: Ավելին, գրականությունը չպետք է լինի «Հայ գրականություն», եկեղեցու պատմությունը չպետք է լինի «Հայ եկեղեցու պատմություն» և այսպես շարունակ:

ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ դիկտատը մեր երկրում ահագնացող մասշտաբների է հասնում: Դա արվում է գիտակցված, թե անգիտակից հպատակմամբ ի հեճուկս դիկտատի հաստատման շահառուների` կդժվարանամ ասել: Սակայն այն տենդենցը, որով երկրի իշխանությունները լծվել են, նույնիսկ իրենց կողմից վերջնականապես չգիտակցված շատ նուրբ և հիմնարար արժեքների և երևույթների ստորադասման և չարժևորման գործընթացին, այլևս դառնում է ոչ թե վտանգավոր, այլ կործանարար:

Եթե նկատել եք «հայ մարդ» ընկալում իրենց ո’չ բառակզմի, և ո՛չ էլ լեզվամտածողության մեջ չկա և դրա փոխարեն կա միայն ՀՀ Քաղաքացի ընկալումը: Շուտով «հայ մարդ» ընկալումից կփորձեն վերացնել նաև «հային»՝ թողնելով միայն «մարդուն»:

Մեկ առիթով նշել եմ, որ «Մենք աշխարհին հետաքրքիր չենք Ֆրենսիս Ֆուկույամա ցիտելով (ինչը վատ չէ): Մենք հետաքրքիր ենք աշխարհին Նարեկացու իմացությամբ, ընկալմամբ և ներկայացմամբ»: Չէի պատկերացնի, որ որոշ ժամանակ առաջ արտահայտած այս միտքը նորից այսօր արդեն ցավով կհիշեմ:

P.S. Բոլոր արատների հիմքում տգիտությունն է:

Արթուր Վանեցյանը շարունակում է ծառայել հայրենիքին Արտակարգ դեպք Երևանում. բնակիչը սպառնում է ցած նետել երեխային պատշգամբից՝ փորձելով խոչընդոտել ապօրինի կառույցի քանդմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք աղջիկների և ոստիկանների միջև․ վերջիններս բերման ենթարկվեցին Պարետը՝ զինվորներին արձակուրդ ուղարկելու ու ծնողների հետ տեսակցելու հնարավորության մասին Ավինյանը՝ ցամաքային սահմանները բացելու և օդային հաղորդակցությունը վերականգնելու մասին Գագիկ Ծառուկյանի շուրջ սենսացիաներ հորինվելը չի դադարում Ի՞նչն է մտահոգիչ թուրք-ադրբեջանական զորավարժություններում. ՀՀ ՊՆ մեկնաբանությունը Հայաստանը բացում է երկնային ճանապարհները. օգոստոսի 25-ից կվերսկսվեն որոշ թռիչքներ Ողբերգական դեպք. Քաղաքացին ցած է նետվել կամրջից Ում չի սպառնում կորոնավիրուսը Հայաստանում կրկին տարածվել է լեյշմանիոզ. այս վարակը մահացու է (տեսանյութ) Վրաստան մուտքի մասին Երբ չի կարելի պատվաստվել կորոնավիրուսի դեմ Ինչպես է տեղի ունեցել Սյունիքի ողբերգական ավտովթարը. հարուցվել է քրեական գործ. մանրամասներ. ՔԿ Դպրոցը՝ դիմակով, առանց բուֆետի եւ հերթափոխով․ նոր ուսումնական տարին՝ նոր կարգ ու կանոնով
Ամենաընթերցված
Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինա... Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ են տ... Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փ... Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan