Ինչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ մանրամասներ ԱՄՆ-ն ևս երկու նավի է հարվածել Խաղաղ օվկիանոսում Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին ՆԱՏՕ-ի երկրի կործանիչները զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Էլիդա Քոչարյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Ջոկովիչն ասել է, թե երբ է ցանկանում ավարտել կարիերան Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Կենդանակերպի այս նշաններն այս ձմռանը կսկսեն կյանքը մաքուր էջից. ո՞վ կա ցուցակում


Հայաստանը պատրաստ է վաղվա պատերազմին. առաջին հաղթանակը

Ուշադրության կենտրոնում

2016-ի ապրիլյան քառօրյայից հետո Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, մասնավորապես ավելի ուշ պաշտպանության նախարար նշանակված Վիգեն Սարգսյանը շրջանառության մեջ դրեց կարեւոր մի բանաձեւ՝ պատրաստվել վաղվա պատերազմին: Դրա էությունն այն էր, որ ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունների միջավայրում, երբ տեխնոլոգիական հեղափոխությունը կրում է անընդհատ բնույթ, այդ թվում ռազմարդյունաբերության բնագավառում, պաշտպանունակության հուսալի մակարդակը պահանջում է պատրաստ լինել ոչ թե այսօրվա, այլ վաղվա մարտահրավերներին, լինել մի քանի քայլ կամ առնվազն մեկ քայլ առաջ, ապահովել գոնե փոփոխությունների համարժեք դինամիկա:

Դա նաեւ ինչ-որ առումով խոստովանություն էր քառօրյայի դասից, որ մինչ այդ Հայաստանը պատրաստվում էր «օրվա պատերազմին», ինչը բավարար չէր հակառակորդին անհրաժեշտ օպերատիվությամբ համարժեք պատասխան տալու համար, թեեւ անգամ այդ պայմաններում հայկական բանակն իհարկե լուծեց գլխավոր խնդիրը՝ ապահովեց հարձակում սկսած Բաքվի ռազմա-քաղաքական ձախողում:

Այդ իմաստով, Տավուշում տեղի ունեցած ռազմագործողությունը, ադրբեջանական հերթական սադրանքին Հայաստանի զինված ուժերի հասցրած ասիմետիկ հարվածը իր թե ռազմավարական բովանդակությամբ, թե ռազմա-տեխնիկական բնույթով վկայեց, որ Հայաստանը պատրաստ է այլեւս «վաղվա պատերազմին», ըստ այդմ խնդիրն այդ դինամիկան պահելն ու առավել արագացնելու նախադրյալներ ձեւավորելն է:

Ինչպես հայտնի է, հայկական արդիականացում անցած հակաօդային պաշտպանության զենիթային համակարգերը արձանագրել են անօդաչուների դեմ պայքարի բարձր արդյունավետություն: Միեւնույն ժամանակ, բարձր արդյունավետությամբ կիրառվել են հայկական արտադրության հարվածային անօդաչուները:

Դրա հետ մեկտեղ, առանձնահատուկ է խնդրի ոչ միայն ռազմա-տեխնիկական, տեխնոլոգիական, ինչպես նաեւ մարտական գործողությունների մշակման ու իրագործման բարձր մակարդակը, ինչը թերեւս թույլ է տվել լուծել գերռազմավարական խնդիր մարդուժի շատ քիչ կորստով: Թեեւ, անկասկած հայակական զինուժի ցանկացած, գեթ մեկ զինծառայողի կյանքը գերագույն արժեք է:

Առանցքային է նաեւ այն, որ ադրբեջանական սադրանքին ի պատասխան, հայկական զինուժը գործել է ռազմավարական ասիմետրիայի տրամաբանությամբ, սադրանքը օգտագործելով ոչ միայն իբրեւ լոկ պատժելու առիթ, այլ ռազմավարական գերակայության հասնելու, հենց «վաղվա պատերազմի» տրամաբանության շրջանակում: Այդ իմաստով, Հայաստանն արձանագրել է «վաղվա պատերազմի» առաջին հաղթանակը, որն անշուշտ պետք է լինի ոչ թե հանգստացնող եւ թմրեցնող, այլ պարտավորեցնող՝ հակառակորդին հետագայում էլ որեւէ «ռեւանշի» հնարավորություն թույլ չտալու տեսանկյունից: Հայաստանի համար խաղաղության գրավականը լինելու է հենց «վաղվա պատերազմին» միշտ պատրաստ գտնվելը:

Նույն փոցխի վրա կանգնելու նուրբ արվեստը. Էդմոն ՄարուքյանՆախկին զինվորականը քաղաքապետի թեկնածու. ինչու՞ է նա որոշել առաջադրվել Գյուղատնտեսության խթանման ծրագիրը 15%-ով կրճատել են․ Նաիրի ՍարգսյանՌուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՍևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա ՍողոմոնյանԻնչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ մանրամասներ ԱՄՆ-ն ևս երկու նավի է հարվածել Խաղաղ օվկիանոսում Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին ՆԱՏՕ-ի երկրի կործանիչները զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Էմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր ԱվետիսյանԷլիդա Քոչարյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան Շատ սիրուն ու հեզ… Ռոզա Դավթյանի սկեսուրը խոսել է հարսիկի մասին. Բացառիկ տեսանյութ Ջոկովիչն ասել է, թե երբ է ցանկանում ավարտել կարիերան Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան Խաղադաշտում վետերաններն էին Իշխանությունն առանց այն էլ խոցելի թոշակառուներին փորձում է ունեզրկել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի այս նշաններն այս ձմռանը կսկսեն կյանքը մաքուր էջից. ո՞վ կա ցուցակում Հայաստանը դեռևս պատրաստ չէ բժշկական ապահովագրությանը. Տիգրան ԽաչատրյանՍտամբուլում ատրճանակով զինված տղամարդը ներխուժել է սպորտային հեռուստաալիքի շենք Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Ֆասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ Ռուսաստանի նավթային եկամուտները գրեթե մեկ երրորդով նվազել են Համահայկական ճակատ կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Կյանքում ամենաբարդը զգացմունքների մասին խոսելն է». Քրիստինե Հովհաննիսյանի ու Գևորգ Մկրտչյանի նոր ֆոտոշարքը 23-ամյա տղամարդը սպանել է մորը՝ ապահովագրության գումարի համար Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը C5+1 երկրները համաձայնել են ամրապնդել կապը TITR-ի և TRIPP-ի միջոցով Բուլղարիայում հայտարարել են՝ Ուկրաինան պարտվել է Ինչու՞ են քանդում ազգային դպրոցը. «ՀայաՔվե հիմնասյուներ»«Մարդամեկը». երբ կենցաղը դառնում է կատակերգություն. նոր ընտանեկան սիթքոմ՝ «Արմենիա» TV-ի եթերում Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին․ Էդուարդ ՇարմազանովՆոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ Թոշակառուն 13–ամյա աղջկան հրել–գցել է մետրոյի ռելսերի վրա
Ամենադիտված