Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. Տեսանյութ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համար Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց


Ծնունդները նվազում են․ ինչո՞ւ է իշխանությունը «մոռացել» 5 մլն-անոց խրոխտ խոստումը. Արա Գալոյան

Ուշադրության կենտրոնում

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդված է հրապարակել Politeconomy.org կայքում, որը ներկայացնում ենք ստորև.

«Հասարակական հետաքրքրությունը ժողովրդագրության նկատմամբ բացատրելի է: Կորոնավիրուսի պատճառով բոլորին մահվան դեպքերի համեմատականի վերլուծությունն է հետաքրքրում: Ժողովրդագրական, հասարակական առողջապահության մասնագիտական վերլուծություն: Նման վերլուծություններ հավանաբար կհայտնվեն որոշ ժամանակ անց: Հիմա փոխարենը կան ժողովրդագրական չոր փաստ-թվեր: Թվեր, որոնք ավելի շատ հարցեր են ծնում, քան պատասխաններ: Օրինակ այն, որ 2020թ․ հունվար-մայիս ամիսներին (համավարակի ու արտակարգ դրության պարագային) գրանցված մահերի քանակը (11 547 դեպք) ավելի պակաս է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում (11 795): Բայց միաժամանակ այս տարվա մահացածների քանակն ավելին է, քան 2018-ի հունվար-մայիսին (11316 դեպք):

Ակնհայտ է, որ այս թվերն ինքնին պատասխան չեն: Բայց սրանք ժողովրդագրական միակ թվերը չեն, որ բացատրություն-պատասխանի չեն արժանանում:

Հասարակական ուշադրության չի արժանանում այն, որ երկրի մշտական բնակչության անկումը չի կանխվում: 2019թ․ հունվարի 1-ին մշտական բնակչության քանակը 2 մլն 963 հազար 200 մարդ էր: Այս տարվա հունվարի 1-ին այդ թիվը նվազել էր՝ 2 մլն 959 հազար 200 էր: Հնարավոր է՝ սա ինչ-որ բացատրություն ունենար, եթե երկրի մշտական բնակչության քանակի կրճատումը չշարունակվեր համավարակային 2020թ․-ին:

Ժողովրդագրական «ավանդության» համաձայն մեզ՝ մշտական բնակիչներիս, հաշվում են նաև ապրիլի 1-ի դրությամբ: Իսկ այդ օրը մեր քանակը 2 մլն 956 հազար 200 էր: Շարունակում ենք պակասել: Բայց շատ ավելի կարևոր է բնական հավելաճի ցուցանիշի անկման փաստը: Բնական հավելաճը երկրում գրանցված ծնունդների ու մահերի քանակի տարբերությունն է: Եթե ծնունդների քանակը գերազանցում է, ուրեմն երկիրը բնական հավելաճի ունի: 2017թ․ ծնունդների քանակը 33 հազար 700 էր: 2018-ին այն նվազեց՝ դառնալով 36 հազար 574: Անկումը 2019-ին էլ չկանխվեց՝ գրանցվեց 36 հազար 131 ծնունդ:

Ծնվածների քանակի նվազումը, բնականաբար, բացասական ազդեցություն թողեց ժողովրդագրության շատ տվյալների վրա: Բնական հավելաճը 2017թ․ 10 հազար 543 էր, 2018-ին ավելի փոքր թիվ արձանագրվեց՝ 10 հազար 823: Իսկ անցած տարի բնական հավելաճն առաջին անգամ նվազեց 10 հազարից՝ կազմելով 9 հազար 879: Նախկինում այս փաստը լուրջ քննարկում կծներ: Հիմա պարզապես չնկատելու տրվեց: Իսկ «չնկատելու» հետևանքը բացասական գործընթացների շարունակականությունն է:

2018-ից առաջ իշխանությունները մեզ 4 մլն-անոց Հայաստան էին խոստանում: 2018-ից հետո նորերն ավելի ճոխ էին խոստումների հարցում՝ 5 մլն խոստացան: Խոստումների աճի հետ ամիս-ամիս բնական հավելաճը կրճատվում էր: Իսկ դա իսկապես նկատելի է: 2018թ․ հունվար-մայիս ամիսներին բնական հավելաճը 2 հազար 128 էր: 2019-ին նույն ժամանակաշրջանում 2 հազարանոց ցուցանիշից անկումը նկատելի էր՝ 1 527: Այս տարվա ցուցանիշն ավելի նվազ է՝ 1 347: Որովհետև ամեն ամիս մեր երկրում ավելի քիչ երեխա է ծնվում, քան նախորդ ամսին: Այդ հարաճուն նվազումը կարելի է դիտել տարիների կտրվածքով: Բայց բերենք միայն այս տարվա ժողովրդագրական տվյալները: 2020թ․ հունվարին մեր երկրում ծնվել է 2 567 երեխա, փետրվարին՝ 2 434, մարտին՝ 2 288, ապրիլին՝ 2 156, մայիսին 2 102: Ծնունդների նվազման այս շարքն իսկապես անընդհատ է: Հավանաբար մեր երկրի բնակչության բնական շարժի այս պատճառով են իշխանությունները «մոռացել» 5 մլն-անոց խրոխտ խոստում-ծրագրերը»:

Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ
Ամենադիտված