«Ժողովուրդ». Հայաստանում նախատեսվում է ներդնել միասնական երթուղային ցանց․ ինչ փոփոխություններ կլինեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Պարզվում է, որ օրենսդրական հակասություն կա, քանի որ հանվել է կանոնավոր ուղեւորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել:

Սա, ըստ նախարարության, իրավական կարգավորման կարիք ունի:

Տեղեկացնենք, որ նախատեսվում է մինչեւ 2021 թվականը Հայաստանում ներդնել միասնական երթուղային ցանց, որի նպատակն է յուրաքանչյուր մարզի երթուղային ցանցերի սպասարկումն իրականացնել միասնական օպերատորի կողմից: Այսինքն՝ հանրապետության տարածքում միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը կսպասարկեն մոտ 10 փոխադրող օպերատորներ:

Ի դեպ, ներկայումս գործում են միջմարզային 141 երթուղիներ, որոնք սպասարկում են 75 կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր, եւ 211 ներմարզային երթուղիներ, որոնք սպասարկում են 50 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր: Մյուս կողմից՝ նկատենք, որ աշխատանքներ իրականացվում են նաեւ Երեւանում միասնական երթուղային ցանցի ներդրման ուղղությամբ, սակայն առարկայական արդյունք դեռեւս չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ճակատագիրը ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով. Լևոն Արոնյանը գրառում է արել «Բանվորություն եմ արել, մատուցողի օգնական եմ աշխատել, չաշխատելուց ա պետք ամաչել»․ Գարիկ Պապոյանի անկեղծ հարցազրույցը Նոր գլխացավանք ՌԴ-ում գտնվող հայ վարորդների համար Մոսկվայի հզոր պատասխանը` թուրք-ադրբեջանական զորավարժություններին Պարետի նոր որոշմամբ՝ որոշ սահմանափակումներ հանվել են, որոշները ավելացել Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները Կորոնավիրուսով վարակման անսպասելի ախտանիշ է հայտնի դարձել ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում Հայաստանի երկինքն աստիճանաբար բացվում է «Ժողովուրդ ջան, եկեք պահանջենք վնասազերծել, քանի դեռ Բեյրութի օրը չենք ընկել». Անահիտ Բախշյանն ահազանգում է Տիգրան Ավինյանը խոսել է սահմանների վերաբացման մասին 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս (ֆոտո) ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր ապացույց` Բեյրութը ենթարկվել է հրթիռային հարձակման Կարևոր տեղեկություն ուսուցիչների և աշակերտների համար. տեսանյութ Հայկ Մհրյանն ազատվել է ոստիկանապետի տեղակալի պաշտոնից
Ամենաընթերցված
"Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ...
website by Sargssyan