«Ժողովուրդ». Քննարկումը հետաձգվեց․ պատգամավորները սադրանք են որակել կառավարության ներկայացրած նախագիծը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովն այդպես էլ չքննարկեց դեռեւս կառավարության նախորդ նիտում հուլիսի 9-ին ընդունված եւ հրատապ համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախ` նկատենք, որ այդ նախագծով պետք է սահմանվեր, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ այս նախագծի վերաբերյալ բուռն քննարկում է եղել, եւ պատգամավորներն անգամ սադրանք են որակել նման նախագիծ ներկայացնելը, որը կարող է տուգանք ենթադրել բժիշկների համար:

Մեր տեղեկություններով՝ հատկապես դեմ է արտահայտվել պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ լինելով բժիշկների որդի: Սակայն, բացի Գեւորգյանից, դեմ են եղել նաեւ խմբակցության այն թեւերը, որոնք առողջապահական ոլորտից են: Եվ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանն այս հարցի վերաբերյալ նշեց. «ԱԺ նստաշրջանն արդեն իսկ ավարտվել է հունիսի 15-ին, իսկ նախագիծը ընդգրկված չի եղել արտահերթ նստաշրջանների օրակարգում: Օրենքով սահմանված կարգով կքննարկվի հաջորդ նստաշրջանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը որդի են ունեցել (Լուսանկարներ) Նա փարթամ, ուժեղ տղա էր. մահվան օրը, երեկոյան հեռախոսով խոսել էր քրոջ ու հոր հետ.ինչպե՞ս կարող էր ինքնասպան լինել Ալեն Սիմոնյանը 114 միլիոն դրամով նոր, մեծ բնակարան է գնել. Գևորգյան ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևոր հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են.Արթուր Ղազինյան Չի կարող լինել վերադարձ անցյալին. Սերժ Սարգսյանը պատասխանում է հարցերին (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակման անսպասելի ախտանիշ է հայտնի դարձել Ավտոմեքենան սահել է դեպի ձորը․ կան տուժածներ և զոհ Հայաստանում հաստատվել է մահվան ևս 5 դեպք. նոր տվյալներ Հայտնի է այն ռուսի անունը, որի բեռը կարող էր Բեյրութում պայթյունի պատճառ դառնալ «Հրապարակ»․ Ամբողջ գիշեր խուզարկել են՝ 3 անչափահաս երեխաներին սթրեսի ենթարկելով Շնորհակալ եմ Աննա Հակոբյանին. Արմեն Աշոտյան Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ
Ամենաընթերցված
Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը...
website by Sargssyan