Հայտնի է Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի անունը
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով՝ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ազատվել է պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով՝ ԱԳ նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը: Նա տնտեսագետ, իրավաբան է, 2018 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ նախարարների խորհրդի նիստի ժամանակ կոշտ քննադատության էր ենթարկել Էլմար Մամեդյարովի աշխատանքը, նրան անվանել անպատասխանատու ու դժգոհել վերջինիս աշխատելաոճից: