Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք. ՊՆ խոսնակը կարևոր հայտարարություն է տարածել
ՀասարակությունՊՆ մամուլի խոսնակը գրում է. Հարգելի քաղաքացիներ, զգոն եղեք և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար համոզվեք, որ սոցցանցերում հետևում եք պաշտոնական էջերի և հավաստի աղբյուրների։ Ադրբեջանական լրատվականները շարունակում են կեղծ լուրեր տարածել։ Այսպես, կայքերից մեկը գրել է, թե ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում ահաբեկված գրառում է արել, այնուհետև՝ հեռացրել այն։ Լրատվակայքի փոխանցմամբ՝ Շուշան Ստեփանյանը գրել է, իբր հայ հանրությանը տրամադրվող պաշտոնական տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Լուրը արժանահավատ դարձնելու համար՝ հոդվածին կցված է նշված հրապարակման լուսանկարը։ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ նշված գրառումն արվել է Շուշան Ստեփանյանի անունով բացված ֆեյք էջից, դրանում առկա տեղեկատվությունն ամբողջապես կեղծ է։ Կեղծիքը բացահայտելու համար բավական է միայն ուշադրություն դարձնել verified տարբերակիչի բացակայությանը, ինչպես նաև այն փաստին, որ լուսանկարն արվել է հենց էջը տնօրինողի կողմից, քանի որ հրապարակումը պահպանված է «միայն ինձ համար» (only me) տարբերակով։ Share on FacebookShare on Twitter
Ավելին՝ այստեղ