Հիմա եթե տղես ողջ լիներ, ինքն էլ էր սահմանին կանգնելու. ես էլ իմ տղու տեղը կանգնել եմ. Բերդի բնակչուհին

Չէինք սպասում, որ Բերդ քաղաքին կխփեն, որովհետեւ վերջին անգամ Բերդին խփել են 1990-ականներին, բնականաբար, սրանով վտանգը դրանով մեծանում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Անուշ Ջարահյանը:

«Երեխաներին քաղաքից հանել ենք, որ էդ ձայները չլսեն, չվախենան, ես ու ամուսինս այստեղ ենք, սովոր ենք մենք»,-ասաց նա:

Անուշ Ջարահյանը պատմեց, որ խանութը, որը հիմա աշխատեցնում են, զոհված որդու՝ Վահրամ Ավագյանին է եղել, անունն էլ հիմա դրել են  «Վահրամ խանութ»:

«Բոլոր եկած զինվորականներին, ջուր, ծխախոտ, ես ապահովել եմ: Էդ հարվածներից հետո էլ խանութը չեմ փակել: Գալիս են, ասում են՝ մորքուր ջան, մենք քո տղերքն ենք: Ես էլ որպես զինվոր նրանց ճանապարհել եմ որպես իմ տղա, որպես Վահրամ»,-ասաց նա, հավելելով, որ որդին զոհվել է 2004-ին:

«Էս խանութը որդիս է դրել, որ աշխատենք, շատ ծրագրեր ուներ, ու հիմա ես որպես Վահրամ աշխատում եմ ու երբեք էստեղից չեմ գնալու: Նույնիսկ երեկ չեմ մտածել նկուղ իջնելու մասին: Հիմա եթե տղես ողջ լիներ, ինքն էլ էր սահմանին կանգնելու: Ես էլ իմ տղու տեղը կանգնել եմ»,-ասաց տիկին Անուշը եւ ցույց տվեց որդու դեռ 4-րդ դասարանում սարքած խաչը:

Նա պատմեց, որ որդին զորավարժության ժամանակ Վայքի շրջանում վթար է ենթարկվել, 11 օր ապրելուց հետո մահացել է:

«Ամեն մի զոհ ինձ համար որդու կարուստ է»,-աչքերը սրբելով ասաց կինը:

 

 

Անգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են. Տեսանյութ, ՖՈՏՈ Սպան պառկեցրել է 3 զինվորի և քայլել է նրանց վրայով՝ քուն հրամանից հետո սենյակում հաց ուտելու համար Միանգամից 4 դի` մեկ օրում և մեկ ընտանիքից. դերասանների դստեր ընտանիքի հոգեհանգիստն է. ՖՈՏՈ Արտակարգ դեպք Հայաստանում․15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ կան նաև երեխաներ Մինչև 1,5 միլիոն դրամ նոր տուգանքներ են սահմանվել Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքի արխիվային տեսանյութը՝ ողբերգական վթարից տարիներ առաջ. տեսանյութ Ես սպասում եմ առաջին զոհերին, որ հետո քո հետ խոսեմ. Արսեն Թորոսյան Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ 3 նշան, որը փաստում է, որ արդեն վարակվել եք կորոնավիրուսով և բուժվել․ Եղել եք ասիմպտոն Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ԱԻՆ-ը՝ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի մասին Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի անակնկալը դստեր տարեդարձին Ուշադրություն․ կորոնավիրուսի տարածման նոր եղանակ է ի հայտ եկել «Ես վշտում էի Արիանայի մահը Լևոնի հետ միասին ու անգամ օրագրումս բանաստեղծություններ ու երգեր էի գրում». Լեւոն Արոնյանի ընկերուհու հուզիչ գրառումը
Ամենաընթերցված
Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինա... Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ են տ... Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փ... Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan