Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հազարից անցել է
ՀասարակությունՎրաստանում անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք:
StopCov կառավարական պաշտոնական կայքի տվյալներով՝ COVID-19-ով հիվանդացածների ընդհանուր թիվը հազարից անցել է եւ կազմել 1003:
Միեւնույն ժամանակ կլինիկաներից դուրս է գրվել վիրուսից ապաքինված երեք մարդ, հիմա այդպիսի արդեն 873 պացիենտ կա: Մահացել է 15 մարդ:
31 քաղաքացիներ, այդ թվում 28 զինծառայողներ բուժման են բերվել այլ երկրներից:
Կարանտինի մեջ է 5 640 մարդ, ստացիոնարներում բժիշկների հսկողության ներքո՝ 244 մարդ:
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: