Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն

Ադրբեջանը պաշտոնապես ընդունեց, որ ոչնչացվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլհամ Միրզոևը: Սա մեր Զինված ուժերի մեծագույն ձեռքբերումն է ու առհասարակ՝ մեր բանակը պատվով կատարում է իր առաջադրանքը։ Թշնամին համարժեք պատասխան է ստանում՝ դիրքեր կորցնելով, մարտի դաշտում թողելով բարձրաստիճան սպաներ։ Փառք ու պատիվ մեր հերոս տղաներին, սպայական կազմին, գեներալներին։
Բայց ժամանակակից աշխարհում պատերազմների բնույթը փոխվել է ու, ցավոք, մեր ռազմական հաջողությունները դեռ չունեն անհրաժեշտ դիվանագիտական ամրապնդում։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեղափոխությունից հետո որակապես չի փոխվել, ու Հայաստանի դաշնակիցների թիվն աշխարհում այդպես էլ չի ավելացել։ Այս առումով՝ վիճակը 2016-ին նման է․ մեր ռազմավարական դաշնակիցը շարունակում է պարիտետ պահպանել, ՀԱՊԿ-ում դարձյալ "խորթ որդու" կարգավիճակ ունենք՝ շրջապատված Բաքվի դաշնակիցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը շարունակում է անհաղորդ մնալ հայկական կողմի փաստարկներին, իսկ Թուրքիան ու ԳՈւԱՄ-ի երկրները արագ ադրբեջանամետ հայտարարություններ արեցին, ինչն առնվազն նշանակում է՝ Բաքուն դիվանագիտական խողովակներով նախապատրաստել էր իր սադրանքը։
Հիմա քննադատություններ հնչեցնելու ժամանակը չէ, սակայն նման պասիվ, անատամ արտաքին քաղաքականությամբ մենք չենք կարող ամրապնդել մեր բանակի հաջողությունները։ Հայաստանն ոչ միայն նոր դաշնակիցներ ձեռք չի բերել, այլ նաև ակնհայտ ինստիտուցիոնալ ճգնաժամ է հայ-ռուսական հարաբերություններում։ Կրկնում եմ՝ խնդիրը քննադատությունը չէ, այլ՝ փաստի արձանագրումը, որ արտաքին քաղաքականությունը մնում է հետհեղափոխական Հայաստանի "աքիլեսյան գարշապարը"։ Հետևություններ անելու ժամանակն է։ Ընդ որում՝ հետևություններ պետք է արվեն թե բովանդակային առումով և թե արտաքին քաղաքականությանը նախաձեռնողականություն հաղորդելու իմաստով։

Եթե չեք ցանկանում կորցնել ձեր instagram-ի էջը ապա կարդացեք․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նոր շրջադարձ կորոնավիրուսի հարցում. կծիկը քանդվու՞մ է կամաց-կամաց Արցախ մուտք գործելու համար քաղաքացիություն չունեցողներին այլևս անհրաժեշտ չէ Պարետի թույլտվությունը Սարսափելի վթար Հայաստանում. 10 հոգու տեղափոխվել է հիվանդանոց Պարետի որոշումը դեռ չի ստորագրվել և մեքենայում դիմակ կրելը դեռ պարտադիր է Նիկոլ, դու հաղթիր ճգնաժամին, քանի դեռ պարազիտ թիմդ վերջնականապես չի լափել բանականությունդ Ուշադրություն. Կարևոր տեղեկություն վարորդների համար Պաուզա Անոն սրտի շտապ վիրահատության կարիք ունի. դերասանուհուն օգնություն է անհրաժեշտ Ինչու խորհրդարանում Սասուն Միքայելյանը ելույթ ունեցավ արևային ակնոցով ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես լքել եմ Երևանը, արտագաղթել եմ գյուղ. Քրիստինե Պեպելյան Ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգ կհաստատվի Ալիևը և Պուտինը քննարկել են լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին Որն է եղել ողբերգական վթարի պատճառը. Տեսանյութ Ուշադրություն. Պարետ Տիգրան Ավինյանը դիմակների մասով նոր որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ամենաընթերցված
Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինա... Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ են տ... Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փ... Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan