Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան


Ադրբեջանն այս հարձակումը նախապես էր պլանավորել. ունեն շուրջ 20 զոհ

Ուշադրության կենտրոնում

«Այս պահին էլ Ադրբեջանը իր գործողություններն է շարունակում Տավուշի ուղղությամբ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com - ի հետ զրույցում ասաց ռազմական փարձագետ Տիգրան Աբրահամյանը: Ինչպես նշեց փորձագետը, Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ ակտիվանում է, ապա որոշակի դադար վերցնում, հետո նորից ակտիվանում. «Մտահոգիչ է այն հանգամանքը, որ հրաձգային կամ խոշոր տրամաչափի գնդացիրներից բացի նաև դեռ երեկվանից հրետանի է կիրառվում, ինչը իրավիճակը առավել լարված է դարձնում »,- պարզաբանեց փորձագետը:

Ռազմական փորձագետը նկատում է, որ ադրբեջանական կողմը զինտեխնիկայի հիմնական կուտակումներն արել էր դեռ մի քանի օր առաջ. «Զինտեխնիկայի կուտակումներից խոսվում էր սոցիալական ցանցերում, քանի որ, ինչպես գիտենք, ադրբեջանական մամուլը գտնվում է իշխանության վերահսկողության ներքո: Իսկ վերջին օրերին նույնիսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հատուկ ցուցումներ էր իրականացնում սահմանամերձ շրջաններում այն մասին, որ տեխնիկայի շարժերի դեպքում արգելվում է դրանց նկարահանումը և Ադրբեջանը ամեն ինչ անում էր, որ այդ տեղեկատվությունը տեղ չգտնի մամուլում, որ այդ մասին Հայաստանը չիմանա»,- ընդգծեց փորձագետը:

Աբրահամյանը խոսեց նաև համացանցում երեկվանից լայն տարածում գտած ադրբեջանցիների տեսանյութերից, որում նրանք հավաքվել և բղավում էին «Ղարաբա՜ղ». «Ժամանակի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հովանավորչությամբ ստեղծվել են որոշակի ազգայնական խմբեր, որոնց տարբեր փուլերում ադրբեջանական իշխանությունն օգտագործում է՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ իրենց երկրում որևէ կերպ չեն համակերպվում այդ իրավիճակի հետ, ավելին՝ մարդիկ իրենց դրդում են ռազմական գործողությունների: Հիմա էլ նույնիսկն եթե իշխանությունները չհրահրեն, ապա կա որոշակի հանրային պահանջ, որպեսզի իշխանությունները ռազմական գործողություններում շատ ավելի ակտիվ լինեն»,- նշեց փորձագետը:

Ըստ մեր զրուցակցի՝ շնորհիվ ՀՀ ԶՈՒ- երի Ադրբեջանում կարող է ներքաղաքական լարված իրավիճակ ստեղցծվի. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկվանից սկսած Ադրբեջանի գործողությունները հայկական կողմից շատ կոշտ կանխվել են և շատ կոշտ պատասխաններ են տրվել, դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանի իշխանությունների համար երկրի ներսում: Ամեն դեպքում ադրբեջանական իշխանությունների վրա կա ճնշում  և չի բացառվում, որ նրանք փորձելու են սահմանին տիրող ակտիվությունն ամեն գնով պահպանել: Ադրբեջանի տապալումը (մարդկային կյանքերի կորուստը, զինտեխնիկայի և տարածքների նոր կորուստը) լուրջ խնդիր է դառնալու երկրի ներսում»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

«ՀՀ ԶՈՒ- ն ոչնչացրել են թռչող սարք, ռազմական նշանակության մեքենա, դեռ այսքանն է հայտնի, բայց երկու կողմից էլ օգտագործվել է հրետանի և այս պահին բարդ է ասել, թե ինչ ծավալի և, թե ինչ տեխնիկա է ոչնչացվել, իսկ ինչ վերաբերում է զոհերի թվին, կարող եմ նշել, որ այս պահին Ադրբեջանում շուրջ երկու տասնյակ զոհ կա, ըստ մամուլում տարածված ինֆորմացիայի, բայց իզուր է ակնկալել, որ Ադրբեջանում ստույգ թվերը կներկայացվեն, որովհետև  մենք փորձ ունենք, որ Ադրբեջանը իրական թվերը չի ներկայացնում, և այս անգամ էլ բացառություն չէ»,- եզրափակեց ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՎերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Գառնիկ ԴանիելյանԷջմիածնի նախկին քաղաքապետը սպառնում է բացահայտումներ անել, եթե իրեն պատժեն Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու «Շրեք»-ի հայտնի ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվիԼուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներԱդրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Դպրոցում եկեղեցու դեմ քարոզչություն անելն արգելված է օրենքով. Ատոմ Մխիթարյան«Աէրոֆլոտ»-ը մի շարք չվերթեր է չեղարկել և հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբԳազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված