Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը

ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը ԱԺ որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերացնել հավաքների ազատության սահմանափակումը։

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՀՀ կառավարությունը երկարաձգում է արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով, որը պետք է քննարկվի Ազգային ժողովի նիստում, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ստեղծած աշխատանքային խումբը մշակել է արտակարգ դրության ընթացքում հավաքների սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի որոշում, որը շրջանառության մեջ կդնի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։

Աշխատանքային խումբն ԱԺ որոշման նախագծով քաղաքական իշխանությանը մասնավորապես առաջարկում է հրաժարվել հանրային քննադատներին լռեցնելու արատավոր փորձից, դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացման անհիմն և տոտալ սահմանափակումը, փոխարենը սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ինչով հնարավոր կդառնա, առանց անձանց սահմանադրական իրավունքը խախտելու, կանխել վարակի հնարավոր տարածումը։ Առաջարկվում է սահմանել հավաքներ անցկացնելու կանոններ, ըստ որոնց՝ անձինք հավաքներ անցկացնելիս պարտավոր կլինեն միմյանցից պահպանել 1,5 մետր հեռավորություն և կրել դիմակներ։

Միաժամանակ հայտնում ենք, որ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները քննարկում են քաղաքական իշխանության կողմից հիշյալ առաջարկությունները մերժելու դեպքում արտակարգ դրության անհիմն սահմանափակումները վարչական դատարանի միջոցով վերացնելու հարցը, որի շուրջ աշխատանքային խումբը պատրաստվում է քննարկումներ սկսել տնտեսվարողների, շահագրգիռ այլ ուժերի և անձանց հետ»,-ասված է հայտարարության մեջ։

Կորոնավիրուսի ևս մեկ ախտանիշ է ի հայտ եկել․ Մաշկի վրա հայտնվում է․․․ Անգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են. Տեսանյութ, ՖՈՏՈ Սպան պառկեցրել է 3 զինվորի և քայլել է նրանց վրայով՝ քուն հրամանից հետո սենյակում հաց ուտելու համար Միանգամից 4 դի` մեկ օրում և մեկ ընտանիքից. դերասանների դստեր ընտանիքի հոգեհանգիստն է. ՖՈՏՈ Արտակարգ դեպք Հայաստանում․15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց․ կան նաև երեխաներ Մինչև 1,5 միլիոն դրամ նոր տուգանքներ են սահմանվել Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ընտանիքի արխիվային տեսանյութը՝ ողբերգական վթարից տարիներ առաջ. տեսանյութ Ես սպասում եմ առաջին զոհերին, որ հետո քո հետ խոսեմ. Արսեն Թորոսյան Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ 3 նշան, որը փաստում է, որ արդեն վարակվել եք կորոնավիրուսով և բուժվել․ Եղել եք ասիմպտոն Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել ԱԻՆ-ը՝ գիշերը տեղի ունեցած երկրաշարժի մասին Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի անակնկալը դստեր տարեդարձին Ուշադրություն․ կորոնավիրուսի տարածման նոր եղանակ է ի հայտ եկել
Ամենաընթերցված
Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինա... Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ են տ... Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փ... Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան
website by Sargssyan