Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի. Վարդանյան

«Քաղաքացին այլևս տուգանքի մատերիալ չէ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, ոչ վաղ անցյալում:

Պրն. Փաշինյան, ամեն անգամ ապշում եմ, որ դեռ ապշում եմ: Ինչքա՜ն բան է փոխվել Ձեր կյանքում և, որ ամենակարևորն է, Ձեր տեսակետներում, որի համար ցավում եմ, զուտ ցավում: Մեջս փշրվում է երբեմնի հավատն ու պաթոսը:

Այո´, քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, անկախ նրանից` ով է իշխանության գլուխ: Կներեք, բայց ի տարբերություն, ինձ մոտ տեսակետներ չեն փոխվել:

ԱԺ նախագիծ է ներկայացվել` բարձրացնել տուգանքները 10.000 դրամի փոխարեն 20.000-50.000 դրամ:

Ամեն օր ուզում եմ տրամաբանել` էլ ի՞նչ կարող են անել իշխանությունները, որ ժամ առ ժամ վանեն ժողովրդին ու սեղմեն այն օղակը, որն արդեն իսկ անհնար է դառնում սեղմել: Լավ, գոնե հասկանում եք, որ մարդիկ հացի գումար նույնիսկ չունեն, թե՞ արդեն իրողություններից իսկապես կտրվել եք ու, ինչպես բոլորս էինք ասում նախկին իշխանությունների գործունեությանը հետ կապված, չեք տիրապետում իրավիճակին: Եթե նույնիսկ սխալվում եմ և տիրապետում եք, դա շատ ավելի վատ է:

Ի դեպ, ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի, որովհետև տրվում է թվով հենց 20 թերթիկ:

Հ.Գ. Խնդրում եմ ԱԺ պատգամավոր ընկերներիս, և ոչ միայն, դեմ քվեարկել այս պատուհաս նախագծին: Մի´ վարվեք քաղաքացու հետ նման կերպ: Ուղղակի մի´ վարվեք:

Հուսով եմ` հաջորդ տուգանքը դիմակի, օրինակ, գույնի համար չի լինի:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան

 

 

 

Տաթևիկ Ռևազյանը՝ փոքրիկ դստեր հետ ծովափին (լուսանկար) Արայիկ Հարությունյանը դասերի անցկացման վերաբերյալ նոր հրաման է ստորագրել Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ 34 տարեկանում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը 14 տարեկան պատանին ընկել Մարզպետարանից տեղեկացնում են Հազն ու բարձր ջերմությունը կորոնավիրուսի հիմնական ախտանիշը չեն․ ավելի վտանգավորը կա Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Նիկոլ Փաշինյանի որդու եւ դստեր պարը Tik-tok-ում (վիդեո) Վարչապետի աշխատակազմը հրավիրում է աշխատանքի. աշխատավարձը՝ 459 հազար դրամ. Մանրամասներ Դեպի Երևան և Երևանից մի շարք չվերթեր կիրականացվեն Նշաններ, որոնք վկայում են, որ դուք կրել եք կամ կրում եք կորոնավիրուս ( COVID-19 ) վարակը Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ,արնանման հետքեր Սպանվել է մեկ երիտասարդ, կան վիրավորներ, տեղի են ունեցել ավերածություններ, հրդեհվել են տներ, ջարդվել են մեքենաներ. Ինչ է կատարվել հայերի միջև Ուշադրություն. Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով, եթե…
Ամենաընթերցված
Երրորդ նախագահի լռության խախտումը կարելի է կապել Փ... Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈ... "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը «Նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել».Ա... Ռոբերտ Քոչարյանն իրեն դրսևորեց որպես պետական գործի... Ամուր պետության հիմքում ամուր ու ազգային հենք ունե... Աշխատեք փողոցում կամ հանրային որևէ վայրում չհանդիպ... Ուղղակի զարմացած եմ, որ մարդիկ ըմբոստանում եմ ՍԴ դ... Հայկական կողմի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել... Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի դեմ հարձակում են ն... Գիշերը շփման գծում հարաբերական անդորր է եղել. ՊՆ խ... «Ալիևի գործերը հեչ լավ չեն, չգիտի զորքը մայրաքաղաք... Ինչ վնասներ է հասցրել հակառակորդը Տավուշի մարզի բն... Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով
website by Sargssyan