Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք Չալաբյան Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացի Թրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն


Կրեմլի խորհրդավոր լռությունը. Հայկական հետքը հանգիստ չի՞ տալիս

Ուշադրության կենտրոնում

Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ իրադարձությունները բուռն արձագանք են առաջացրել: Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Էրդողանին իրավունք է տվել փոխել Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը։ Էրդողանը հայտարարել է այն մզկիթի վերածելու մտադրության մասին:

Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքարանը, Եվրոպական երկրների, ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարությունն արձագանքել են այս խնդրին, Էրդողանին կոչ անելով պահպանել Ս. Սոֆիայի թանգարանային կարգավիճակը: Կ. Պոլսի հայոց պատրիարքը կոչ է արել տեղեր հատկացնել քրիստոնյաների եւ մահմեդականների աղոթքի համար:

Առայժմ լռում է Մոսկվան, ինչը հատկանշական է մի շարք առումներով: Նախեւառաջ, նկատի առնելով, որ Ռուսաստանն իրեն համարում է Բյուզանդիայի ժառանգորդը պատմա-քաղաքական ու հոգեւոր առումներով: Բյուզանդիայի հայ կայսրուհին ու հայ հոգեւորականը Կիեւյան Ռուսիայում տարածեցին քրիստոնեությունը եւ ըստ էության ստեղծեցին ռուսական պետականությունը:

Ամեն անգամ, երբ միջազգային օրակարգում հայտնվում էր Կոստանդնուպոլսի հարցը, ռուս տիրակալները բարձրաձայնում էին հավակնությունները: Ներկայում սակայն Մոսկվան լռում է:

Փորձագետները դա կապում են Կ. Պոլսի Տիեզերական պատրիարքարանի կողմից Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն ավտոկեֆալիայի (անկախության) եւ տոմոսի տրամադրման, ուղղափառ եկեղեցու պառակտման հետ: Արժե նշել, որ Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանը չունի տոմոս, ընդհանրապես՝ այն ստեղծել է Ստալինը, եւ այս պարագայում հարց է առաջանում, թե ով է պառակտել Ուղղափառ եկեղեցին:

Սակայն իրավիճակն առավել ամբողջական է դարձնում ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լազարեւսկի կլուբի համակարգող, հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Կոնստանտին Զատուլինը, ով նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քաղաքականության հանձնաժողովի նախագահն է: Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տվել փոխել Ստամբուլի (նախկին Կոստանդնուպոլիս) Սուրբ Սոֆիայի տաճարի  թանգարանային կարգավիճակը։ Այդպիսով ակնհայտ է, որ այդ կերպ անպիտան փորձ է արվում բարձրացնել որոշ հավատացյալների (մահմեդականների) ոգին ուրիշների (քրիստոնյաների) վրա, կրկին հիշեցնել հազարամյա բյուզանդական քաղաքակրթության կոտորածի սարսափի մասին, որի ճարտարապետական գլուխգործոցն այնուհետեւ հարյուրավոր տարիներ օգտագործվել է որպես դրա ստեղծողների նկատմամբ հաղթանակի ապացույց:

Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը, համենայն դեպս, Սուրբ Սոֆիայի տաճարի նկատմամբ: Այսօրվա Թուրքիայի իշխանությունները, այնպիսի տպավորություն է, որ ցանկանում են մեզ վերադարձնել Միջնադար։ Ես բացասական եմ վերաբերվում ռեմեյքերին նույնիսկ կինոյում. պատճենը միշտ բնօրինակի համեմատ թերի է: Բայց այստեղ խնդիրը ճաշակը չէ։ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույնիսկ թանգարանային կարգավիճակում, մնում է ուղղափառ աշխարհի մեծագույն սրբությունը։ Այն հատկապես թանկ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների ուղղափառ քրիստոնյաներին…

Չեմ կարող, այնուամենայնիվ, չնշել այն փաստը, որ Սուրբ Սոֆիայի շուրջ իրադարձությունների զարգացման համար պատասխանատվության իր բաժինը կրում է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը, 2018 թվականին խրախուսելով Ուկրաինայում եկեղեցական պառակտումը եւ դրան լեգիտիմության տեսանելիություն տալով, դաժան հակամարտության մեջ է մտել Ուղղափառ աշխարհում խոշորագույն Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ: Այժմ մենք քաղում ենք Ուղղափառության պառակտման նոր պտուղները։

Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Ռուսաստանը ՝ որպես Ուղղափառ աշխարհի խոշորագույն երկիր, ուղղափառ Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական ժառանգորդ։ Ուզում եմ հավատալ, որ ռուս-թուրքական հարաբերություններին վնաս չի հասցվի XXI դարում VI դարի քրիստոնեական ժառանգությունը կրկին յուրացնելու անխոհեմ փորձի պատճառով»։

Զատուլինն այսպիսով ընդգծում է երկու գլխավոր պատճառը՝ Ուկրաինա եւ Թուրքիա, այսինքն՝ Ուկրաինայի հետ քաղաքական հակամարտությունը եւ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությունը: Ուշագրավ է, որ երկու դեպքում էլ գործ ունենք «Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական» ուղիղ ժառանգորդության, այսինքն՝ հայկական հիմքի հետ:

Բյուզանդիայի հոգեւոր ժառանգորդության հարցում Ռուսաստանն ընտրել է Թուրքիան, օգնելով ոչնչացնել հայկական հետքն ու ներկայությունը, կամ ինչպես Զատուլինն է ասում՝ «Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը»: Բյուզանդիայի երկու «ժառանգորդները» միասին շրջեցին այդ արյունոտ էջը, որի հիմքն ավելի խորն է, քան Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ դավանաբանական իրարանցումը: Դրա պտուղները նրանք դեռ երկար են քաղելու:

Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա Կոստանյան ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության մասին Գազ չի լինելու մինչեւ երեկո․ հասցեներ Այն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք ՉալաբյանՊաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացիԹրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան ԱԱԾ-ն հափշտակել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը` բռնություն կիրառելով. նա մանրամասներ է պատմում ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ» 300 000 ադրբեջանցու «վերադարձի» օրակարգը և Օվերտոնի պատուհանը. Հայաստանը հերթական զիջման ճանապարհին է. «Փաստ» Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբՈ՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի ՍարգսյանՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցՆորից երթևեկության փոփոխություններ կլինեն հասարակական տրանսպորտի համար (լուսանկար) Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մի քանի ժամ գազ չի լինի Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարըՍևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոց
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված