6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» 24 ժամ ջուր չի լինի Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը


«Ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են»

Ուշադրության կենտրոնում

Ռուսաստանից ցամաքային սահմանով Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող հայերի հոսքը դեպի Լարսի անցակետ չի դադարում։ Երբ վրացական կողմը հայտարարել էր, որ հուլիսի մեկից բացելու է սահմանները, Ռուսաստանում գտնվող հայերից ոմանք մտածել էին, որ դա վերաբերում է նաև իրենց։ Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ, դեսպանատան խորհրդական Արամ Թանանյանը։

«Ինչքան էլ ես հորդորել էի, որ չգան, բայց նախկինում մի անգամ 71 հոգանոց խմբով եկան, մի անգամ 11։ Վերջին շաբաթում էլի 15 հոգի եկան։ Հիմա արդեն չեն հավաքվում մի տեղ, իջնում են քաղաք, բարձրանում են, երևի զգոնությունն են ստուգում։ Օգնականս բարձրանում է, իրենցից անձնագրերի պատճենները վերցնում է, ովքեր ցանկություն ունեն ինքնաթիռով գնալու, ամսի 9-ին Մինվոդիից ինքնաթիռ կա, 10-ին՝ Կրասնոդարից ու Ռոստովից։ Հիմա այդ տվյալները փոխանցել ենք, այսօր ևս մեկ անգամ իմ օգնականը կգնա իրենց հետ կզրուցի, կտեսնենք, թե ովքեր ցանկություն  ունեն վերադառնալու, որ այդ տվյալները փոխանցենք գլխավոր հյուպատոսարան»,- ասաց Թանանյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ հերթագրվում են այս շրջանում՝ Հայաստան գալու համար։ «Վիճակը բավական բարդ է, բայց ոչինչ, չարտերներն արդեն սկսել են պարբերական բնույթ կրել։ Մարդիկ հուլիսի 1-ին էին սպասում, ինչպես Նոր տարվան։ Եվ Վրաստանն այդ օրը ոչ մի արձագանք չտվեց։ Իրենք այդ օրը որոշեցին, որ ներքին տուրիզմը կբացեն, հետո օգոստոսի մեկից կանդրադառնան միջազգային զբոսաշրջությանը, որտեղ մենք կարծես թե չկանք»,- հավելեց Թանանյանը։ Նա նշեց, որ խոսք չի եղել այն մասին, որ Վրաստանը բացելու է ցամաքային ճանապարհը այլ երկրների հետ։

«Ինձ ամեն օր տասնյակ մարդիկ են զանգում, ամեն զանգը կոլեկտիվ զանգ է, գյուղով, տնով-տեղով հավաքվում են, մեկը զանգում է բարձրախոսով ու հարցնում՝ մենք ի՞նչ անենք։ Ես ինչ ասեմ, դա ոչ Հայաստանի մոտեցումն է, ոչ Ռուսաստանի, սա վրացական պետության դիրքորոշումն է, մենք պետք է սպասենք մինչև բացվի։ Այդ մասին երբևէ խոսք չի գնացել, թե երբ է վրացական կողմը մարդատար մեքենաների համար բացելու սահմանը։ Բայց էդ մարդիկ այսօր էլ են զանգում, ամեն մեկին անհատական ասում եմ, որ չվերցնեն երեխաներ, իրեր, բոխչա կապեն, գան մնան Լարսում։ Այստեղ մի կողմը գետ է, մյուս կողմը՝ սար, ոչ մի ենթակառուցվածք չկա։ Պլյուս դրան, ինքը սահմանային գոտի է, այսինքն՝ սահմանապահները կարող են շատ հանգիստ իրենց այստեղից վտարել։ Մեր քաղաքացիների՝ այնտեղ գտնվելը լրացուցիչ լարում, դիսկոմֆորտ ու անորոշություն է առաջացնում։ Մարդիկ կան, որ նույնիսկ ընտանիքներով ասում են՝ գանք, էդտեղ սպասենք։ Ես խնդրում եմ, ասում եմ՝ մի եկեք, ձեզ համար էլ եք ապրոբլեմ սարքում, մեզ համար էլ, բեռնափոխադրողների համար է դա մեծ պրոբլեմ»,- նշեց նա։

Վերջին ամիսներին մեծացել է Ռուսաստանից Հայաստան եկող հայերի թիվը։ Նրանք հիմնականում անձինք են, ովքեր կորոնավիրոսի հետևանքով ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների առաջ են կանգնել Ռուսաստանում։ Վերադարձողների թվում են և աշխատանքային միգրանտները, և ՌԴ-ում երկար տարիներ ապրած ընտանիքներ։

«Վերադառնում են արտագնա աշխատանքի մեկնածները, ովքեր այնտեղ ոտատեղ էին արել։ Այս համավարակով պայմանավորված իրավիճակում այդ մարդիկ՝ աշխատանքային միգրանտներն ամենախոցելին  են այդ պահին։ Իրենք ինչ ունեն-չունեն հավաքեցին, բոխչաները դրեցին մեքենաների վրա ու վերադառնում են։ Կան մարդիկ, ովքեր տասից ավելի տարի ապրել են այնտեղ, երեխաներն արդեն մեծացել են, ինչ-որ կարգավիճակ ունեն կամ չունեն, նրանք էլ ճար չունեն, վերադառնում են։ Հիմնականում կարելի է ասել, որ մեծ հոսքերով դեպի սահման եկող մարդիկ ճար չունեն պարզապես, գալիս դեմ են առնում սահմանին։ Ես հակված չեմ հարցաքննել մարդկանց, բայց նրանց 90 տոկոսը ճիշտ է ասում, որ ճար չունի։ Այդ մարդկանց հագ ու կապը ես տեսնում եմ, այդ բոխչաների ապրանքից երևում է ինչ հնարավորություններ ունեն։ Սա է իրավիճակը»,- նշեց Թանանյանը։

6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԵրկար ժամանակ լույս չի լինելու Երևանում և մարզերում Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» 24 ժամ ջուր չի լինի Հրապարակվել է ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Որ ճանապարհով էր եկել Փաշինյանը Ոսկեպար, և ինչու Սուրեն Պետրոսյանին հանդիպման չթողեցին «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Նախիջևանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրելԻշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ) Ռուս խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղի տարածքից կանխորոշված ​​է երկու հանգամանքով․ Զատուլին Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ) ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության նախնական ցանկում հայկական նոր հուշարձան կարող է հայտնվելՈւշադրություն դարձրեք մեր երկրում ժողովրդավարական չափանիշների աղետալի վատթարացմանը. ՀՀԿ-ն՝ միջազգային հանրությանը Սամվելի հետ միասին տեսնելու ենք ձեր վերջը՝ դավաճան թուրք նիկոլ ու քպ խմբակ․ Աննա ՄկրտչյանՏավուշում համայնքապետերին զգուշացրել են՝ «չխոսեք» Ուղիղ միացում. Հրատապ. Ինչ է ուզում հանձնել Տավուշից Փաշինյանը այս անգամ. մանրամասներ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՆրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԼոռու մարզում 24-ամյա երիտասարդն 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ գործողություններ էր կատարել ու սպանել «Պաշտոնապես հերքվում է»․ Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ վարչապետի՝ Տավուշ այցի մասին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության մեդալակիրները«Որոշումն ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից»․ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ ռուս խաղաղապահների դուրս բերման մասին Ընթերցանության մարաթոն՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակինՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել Ֆրանսիան խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն. Ոսկեպարցի կին Նոր օդային գծի կառուցման ծրագիրն ունի ստրատեգիական նշանակություն` Մեղրի և Ագարակ համայնքներում և հարակից սահմանամերձ գյուղերում. ԶՊՄԿ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է, թե 90%-ով պայմանավորվել է Բաքվի հետ․ 24News Որտեղ է այժմ ՓաշինյանըՏավուշից պետք է հանվեն Զինված ուժերը, փոխարենը տեղակայեն սահմանապահ ուժերը․ ինչ է ասել ՓաշինյանըԱրևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆՄեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Փախչեցին․ Փաշինյանը հեռացել է ՈսկեպարիցՀանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Բաքուն հայտնում է, թե հայկական դրոն է խոցել Նիկոլ Փաշինյանի և ոսկեպարցիների հանդիպումը սկսվել է ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈւ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննություն Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Սամվել Վարդանյանին հարցաքննում են, հնարավոր է՝ մեղադրանք ներկայացնեն, բայց ոչ՝ խոշտանգողներին Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Սամվել Վարդանյանի մայրն ուշաթափվեց ՈՒՂԻՂ
Ամենադիտված