Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին


Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան

Ուշադրության կենտրոնում

Վերջին երկու տարում իշխանությունների հպարտության հիմնական թեմաներից էր ցածր գնաճը. չնայած, որ շատ տնտեսագետներ հակառակն էին պնդում: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որքան էլ տարօրինակ է՝ գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է: Դա այսօր ակնհայտ է համավարակի արդյունքում ձեւավորված համաշխարհային տնտեսական ցուցանիշների հրապարակումից:

Նախ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց առեւտրի ծավալների կրճատման մասին: Ավելին ենթադրվում է, որ կրճատման տեմպերը 10-30 տոկոս ծավալով կպահպանվեն մինչեւ տարեվերջ: Հետո Եվրամիության վիճակագիրները տվյալներ հրապարակեցին եվրոպական սպառողների աննախադեպ խնայողության ռեժիմի անցնելու մասին: Համաշխարհային լրատվության ամենատարածված թեմաները աշխատատեղերի ու աշխատավարձերի կրճատման մասին են: Արդյունքում կտրուկ «կրճատվել» է պահանջարկը:

Մեր վիճակագիրներն էլ հունվար-ապրիլ ամիսների տվյալներն ամփոփելիս նշում են, որ առեւտրի ոլորտը կրճատվել է համարյա 10 տոկոսով՝ մանրածախ առեւտուրը նախորդ տարվա համեմատ պակասել է 10.1 տոկոսով, մեծածախը՝ 7.3 (այն, որ անկման պարագային մեծածախ առեւտուրը սկզբում մի փոքր հետ է մնում մանրածախից՝ դասագրքային ձեւակերպում է): Հիմա հայտրարարվում է, որ 2020թ․ հունվար հունիսի սպառողական գների ինդեքսը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.5 տոկոս է: Այս ցուցանիշով կարող ենք «հպարտանալ»՝ նշելով, որ Եվրամիության անդամ երկրներին համահունչ ցուցանիշ ունենք:

Իսկապես, զարգացած երկրների մեծ մասում գնաճ չկա: Նույնիսկ նախորդ տարվա համեմատ 1-2 տոկոսանոց գնանկում է արձանագրվել (խոսքը սպառողական գների մասին է): Հիմա այնտեղ էլ տնտեսագետները գնաճի փաստը կընդունեն որպես աչքալուսանք: Որովհետեւ գնաճը վերականգնվող տնտեսական ծավալների առաջին ազդակներից կլինի:

Բայց վերադառնանք մեր թվերին ու արձանագրենք, որ մեր պարագային գնաճի առկայությունը տնտեսության առողջացում-աշխուժացման ցուցանիշ չէ: Այն պարզ պատճառով, որ այն ակցիզային հարկի փոփոխության արդյունք է: Այս տարվա հունիսը նախորդ հունիսի նկատմամբ 1.7 տոկոս գնաճ է արձանագրել (իսկ այս տարվա հունիսը մայիսի նկատմամբ՝ 1.4 տոկոս գնանկում):

Այս տարվա գնաճն ապահովվել է «Ալկոհոլային խմիչք եւ ծխախոտային ապրանքատեսակներ» անվանվող խմբի հաշվին՝ գնաճը կազմել է 9.2 տոկոս: Ծառայությունների ոլորտ կոչվածը ուսուցչի բառապաշարով ասած՝ ազատ թեմայով շարադրություն է մեր իշխանությունների ու պաշտոնական վիճակագրության համար: Այստեղ միշտ էլ հեշտ է «ցանկալի» պատկեր ստանալ: Առաջին կիսամյակի վերջում ցանկալի ասածը գնաճն է, որ «պատկերվել է» 3.5 տոկոսի չափով: Հաջորդ ոլորտը, ուր գնաճ կա, համարյա անհավատալի փոստերի շարքից կլիներ, եթե շարունակություն-բացատրություն չունենար: «Ռեստարաններ, հյուրանոցներ» ապարանք-տողախմբի դիմաց նշված է 1.8 տոկոսանոց գնաճ: Մի շտապեք զարմացած հարցնել՝ «Ովքե՞ր են օգտվել ռեստորաններ-հյուրանոցներից, որ գնաճ են ապահովել»: Հիշեք, թե որտեղ էին մեկուսանում համավարակից պատուհասվածներն ու կասկածվողները:

Իսկ մյուս ոլորտը, ուր համարյա նույնչափ գնաճ կա՝ առողջապահությունն է՝ 1.7 տոկոս (նկատենք, որ բնական լինելու աստիճան տարօրինակ փաստ է): Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, որ սա կոռուպցիայի հետեւանք է: Կարելի է հրաժարվել այդ պնդումից ու ասել, որ դա պարզապես տնտեսությունն ակտիվացնելու փորձ է: Բավական ինքնատիպ փորձ: Ի վերջո մրգերի գնաճն էլ իրականում համավարակի պատճառով է եւ ավելի շուտ վիտամինների ու օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ապրանքատեսակի գնաճ է:

Այնպես, որ մեր տնտեսությունում կատարվող ամեն ինչ (կամա, թե՝ ակամա) համավարակի հետեւանք-գործընթաց է:

Ակնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել․ Նաիրի ՍարգսյանՊՆ-ն հայտարարություն է տարածելՉինացի գիտնականները կրկնապատկել են պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունը Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքըՄարիա Չանդիրյանը սպասում է 2-րդ բալիկինՎարդավառ փառատոնը՝ մշակութային ժառանգության և երիտասարդության ինքնադրսևորման կենդանի հարթակ. Ատոմ ՄխիթարյանՎազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիրՎազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի հաղթող դարձավ Հնդկաստանը ներկայացնող 19-ամյա Դիվյա ԴեշմուխըԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավորՄեր նպատակն է հասնել անվտանգության խախտումների ԶՐՈ ցուցանիշի. ԶՊՄԿ MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում Նիկոլը կփորձի քաղաքացիական բախումներ հրահրել. Մենուա ՍողոմոնյանՄակունցի օրերը դեսպանի պաշտոնում հաշվված են Ի՞նչ արժե ծննդաբերությանը հարազատի մասնակցությունը ՀՀ-ումՓաշինյանական օլիգարխները խնդիրներ են ունենալու ռուս ուժայինների հետ Ադրբեջանը միտումնավոր է կրակի մատնում հայկական հուշարձանները Տնտեսական անկումը քաղաքական հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Զանգվածային հարձակում՝ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում էՀայաստանում պետք է ձևավորվի հայ-ռուսական հարաբերությունները կարևորող քաղաքական ուժերի միավորում. Մհեր Ավետիսյան Թուրք-ադրբեջանական բանակցային մշակույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ դիմացինը նահանջում է, թուրքական կողմը կանգ չի առնում. Մենուա ՍողոմոնյանՎարչախումբն ամենաշատը վախենում է նոր առողջ ուժի առաջացումից. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն ու իր ուսապարկերը որոշել են Վարդավառը վերածել սոցցանցային արշավի, թե բա՝ «տեսեք, ինչ լավ է մեր երկրում, ինչ երջանիկ ժողովուրդ ունենք». Միքայել ԳրիգորյանՍրբազանների ու հայրենիքը չհանձնելու համար պայքար տանող հայերի մասին չի կարելի լռել. Աննա ԿոստանյանՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին11 մեդալ՝ խառը մենամարտերի առաջնությունից. մարզիկներին դիմավորել է Հովհաննես Ծառուկյանը «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը. հայտարարությունՀայաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը կարծես այլևս պաշտոնյա չէ, այլ՝ սրբադասված սուրբ. Հրայր ԿամենդատյանԿարող է թոքերի քաղցկեղ առաջացնել. սնունդ և սովորություններ, որոնցից պետք է խուսափելԻնչպես չկորցնել հավատն ու հոգևոր հավասարակշռությունը, ինչու ապրել Հայաստանում. Ավետիք Չալաբյանի ամփոփիչ հարցազրուցըԱնի Սամսոնյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մաքուր քաղաքական բնույթ է կրում, Կարապետյանը քաղբանտարկյալ է» 24 ժամ ջուր չի լինիԱզգային ճգնաժամ և հոգևոր մոռացում. «Փաստ» Բոլորն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում. ինչո՞ւ դասեր չենք քաղում մեր իսկ պատմությունից. «Փաստ» Ծանր վիճակ. Հայաստանի տնտեսական ակտիվության արգելակները. «Փաստ» «Նոր քաղաքական ուժը մահացու վտանգ է Նիկոլի իշխանության համար. իշխանությունը պահելը նրա համար կյանքի ու մահվան խնդիր է». «Փաստ» Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրո՞ւմ. «Փաստ» Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ» Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ» Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներինՆիկոլի իրականացրածը բացառապես քաղաքական հետապնդումներ են. Ավետիք Քերոբյան ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել«ՀայաՔվեն» Արմավիրում ակտիվորեն գործելու է. Վահագն Ղազարյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված