Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Որքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր Կամենդատյան Խորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊ն Մանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին


Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գազի դիմաց՝ Հայաստանի տնտեսությունը. Արկադի Խաչատրյան

Blog

Գազի սակագների բարձրացման եւ դրա տնտեսական հետեւանքների մասին

Վերջին ժամանակահատվածում Սահմանադրության փոփոխությունների եւ անշարժ գույքի հարկման նոր համակարգի ներդրման շուրջ քննարկումները կարծես թե աննկատ թողեցին բոլորովին վերջերս գազի սակագների բարձրացման հանգամանքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նոր սակագները հիմնականում ուժի մեջ կմտնեն 2020թ. հուլիսի 19-ից:

Այսպես.

1.ՀՀ ՀԾԿՀ-ը ս.թ. հունիսի 19-ին սահմանեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները:

2.Ըստ այդ որոշման՝ բնակչության, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքների համար բնական գազի սակագները կմնան անփոփոխ (համապատասխանաբար 139 դրամ եւ 100 դրամ՝ մեկ խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)):

3.Սակայն սպառողների մեկ այլ հատվածի (առանձին տնտեսավարողների) համար բնական գազի սակագները կփոխվեն: Մասնավորապես.

ա)գյուղատնտեսության ոլորտում գործող ջերմոցային տնտեսությունների համար (նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը), ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրողների համար բնական գազի սակագինը կդառնա 224 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 212 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ թանկանալով շուրջ 5.7%-ով.

բ)այն տնտեսավարողների (այդ թվում՝ ջերմային էլեկտրակայանների) համար, որոնք յուրաքանչյուր ամսում սպառում են 10 հազար խմ-ը գերազանցող գազ, սակագինը կդառնա 255.91 ԱՄՆ դոլար՝ հազար խմ գազի համար (ներառյալ ԱԱՀ)՝ ներկայումս գործող 242.1 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ եւս թանկանալով շուրջ 5.7%-ով:

4.Ի՞նչ է այս ամենը նշանակում: Հիշու՞մ եք դեռ անցած տարի, երբ կառավարությանը հարցնում էինք, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գազի դիմաց՝ բնակչությու՞նը, պետությու՞նը, թե՞ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Ահա եւ պատասխանը՝ Հայաստանյան տնտեսությունը՝ վճարելով առանձին տեղական արտադրության ապրանքների ինքնարժեքի բարձրացմամբ, հետեւաբար այդ ապրանքների հնարավոր թանկացմամբ, մրցունակության անկմամբ, արտադրության պոտենցիալ ծավալների եւ արտահանման ներուժի նվազմամբ, ինչպես նաեւ աշխատատեղերի հնարավոր կրճատմամբ:

5.Մենք հաճախ եք խոսում տնտեսության արտահանելի հատվածի մրցունակության բարձրացման եւ զարգացման անհրաժեշտության մասին՝ նախ եւ առաջ նկատի ունենալով նաեւ հենց վերամշակող արդյունաբերությունը՝ պահածոների, խմիչքների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրությունը, ջերմոցային տնտեսությունները:

Մեզ անհրաժեշտ է, որ արտահանման կառուցվածքում գերակշռի ոչ թե հանքաարդյունաբերության, այլ ՏՏ եւ վերամշակող արդյունաբերության արտադրանքը: Դրան հասնելու կարեւորագույն ուղիներից է՝ վերամշակող արդյունաբերության արտադրանքի եւ ոչ միայն դրա ինքնարժեքի նվազեցումը եւ մրցունակության բարձրացումը:

Մինչդեռ բնական գազի սակագների բարձրացումը ոչ միայն որեւէ ձեւով չի նպաստում այդ խնդրի լուծմանը, այլ ճիշտ հակառակը:

6.Վերը նշված տնտեսավարողները, ինչպես նաեւ ջերմային էլեկտրակայանները, ցեմենտի գործարանները եւ այլ բազմաթիվ արտադրողներ կարող են հատկապես զգայուն եւ խոցելի լինել, եթե բնական գազի ծախսը ունի զգալի տեսակարար կշիռ ընդհանուր ծախսերի մեջ: Նման դեպքերում գազի սակագնի բարձրացման ազդեցությունը տվյալ արտադրողի մրցունակության վրա կարող է լինել էական:

7.ՀԾԿՀ-ի որոշման արդյունքում՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակազմը ենթարկվելու է օպտիմիզացիայի, կրճատվելու է շուրջ 1000 աշխատակից, այդ թվում՝ հսկիչների մոտ կեսը եւ, ինչպես նշել է ընկերության գլխավոր տնօրենը, որոշակի առումով կտուժեն նաեւ ընկերության զարգացման տեմպերը՝ երեւի թե ակնարկելով կապիտալ ծախսերի հնարավոր կրճատման մասին:

8.Առհասարակ, եթե բնական գազի սակագինը բարձրանում է բնակչության համար, այն ունենում է ուղղակի սոցիալական հետեւանքներ, իսկ եթե այն բարձրանում է տնտեսավարողների համար, սոցիալական հետեւանքները կարող են լինել ոչ ուղղակի, սակայն հաճախ շատ ավելի խորը՝ գործազրկության, առանձին ապրանքների գների հնարավոր բարձրացման, առանձին արտադրությունների մրցունակության անկման եւ կրճատումների տեսքով:

9.Ազդեցության իրական ծավալների կոնկրետ թվային ցուցանիշներ ունենալու համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը իրականացնի գազի սակագների բարձրացման համակողմանի ազդեցության գնահատում՝ ջերմոցային տնտեսությունների, վերամշակող արդյունաբերության, ջերմային էլեկտրակայանների, ցեմենտի գործարանների վրա եւ այլն, մասնավորապես, տվյալ արտադրանքի ինքնարժեքի, գնի, մրցունակության, արտադրության եւ արտահանման պոտենցիալ ծավալների եւ աշխատատեղերի վրա:

Այս ամենն անհրաժեշտ է՝ նշված բացասական ազդեցության մեղմմանը կամ չեզոքացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար:

Առողջ եղեք»:

 

 

Տոնգայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՄինչեւ երեկո ջուր չի լինի Ո՞ր դեպքում և որքա՞ն գումար է տրամադրվում ընտանիքում ծնված երրորդ և հաջորդ երեխաներին Զանգվածային հարձակում է եղել․ ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԿարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակը՝ Հայաստանում Այս շարունակական անիրավությունների եւ արժեզրկումների դեմ պայքարի լավագույն միջոցներից համախմբումն ու միասնական ուժերով պայքարելն է, քանզի մեր երկրի, արժեքների ու ինքնության տերը մենք ենք՝ մեզնից յուրաքանչյուրը. Նաիրի ՍարգսյանՄեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինՈրքան երկար արևմտյան քաղաքական գործիչները շարունակեն թշնամական գործողություններ իրականացնել Ռուսաստանի դեմ, այնքան ավելի վատ կլինի իրենց համար Թոշակառուն սոված է, բայց պաշտոնյան՝ պարգևատրված. Հրայր ԿամենդատյանԽորագիր. Արհամարհված սահմանադրությունը, քայլող ԵՊՀ֊նՄանրամասներ՝ 31 երթուղու ավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասինԸնդդիմադիր ուժերը պիտի միավորվեն. քաղաքացիՄեր գերակա նպատակը պետք է լինի պետությունը. Արմեն ՄանվելյանՄինսկում հայտնվել են արևային վահանակներով խելացի նստարաններ Իսրայելն ու «Համասը» կբանակցեն հրադադարի շուրջ Պուտինը խոսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին «Ռոզան զվարճալի ծիծաղ ունի, լավ ընկերություն ենք անում…». Լևոն Մկրտչյանը խոսել է Ռոզա Դավթյանի մասին Արևածագի ձոր կոչվող տարածքում 2 մեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողացել դուրս գալ Ֆրանսիայի Բարբիզոնի մշակութային կենտրոնում բացվել է «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսըՋրամատակարարման գրաֆիկի խախտում Երևանի Արաբկիր վարչական շրջանում հուլիսի 6/7-ին Մոսկվան հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու առաջարկով դիմել է Ադրբեջանին Խորեն Լևոնյանի կինը հարսանիքից հետո բացառիկ հրապարակում է արել Խոշոր հրդեհ Գյումրիում գործող կարի արտադրամասում Եթե Դեմբելեն չստանա Ոսկե գնդակը, դա խնդիր կլինի․ ՊՍԺ-ի նախագահ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել ենՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին Շոգից մինչև ձյուն․․․ տեղումներ, արտակարգ իրավիճակ՝ Թուրքիայում Արտակարգ դեպք․ ուղևորատար ինքնաթիռի օդաչուն թռիչքից առաջ խցիկում ուշագնաց է եղել Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում քարաթափում է եղել, վնասվել է ավտոմեքենա Երևանում բախվել են «Bentley»-ն և «Mercedes»-ը Երևանում թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան վիրшվորներ Քաղսիի հյուրատնից օտարերկրացու են առևանգել. կասկածներ կան, որ նրան սպանել են 1 գիշեում 120 ուկրաինական ԱԹՍ է ուղարկվել Ռուսաստանի վրա Գառնիում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Ջրհեղեղներից զոհվել է առնվազն 27 մարդ, ճամբարում գտնվող ևս 27 աղջիկ անհետ կորած է համարվում. ԱՄՆ Երկրաշարժ՝ Հայաստանում Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Արժեզրկվում է բարերարի ինստիտուտը. Նաիրի Սարգսյան Խաղաղ հավաքների իրավունքի վրա ոչ ոք չի կարող բռնանալ. Մենուա ՍողոմոնյանՆիկոլն ո՞վ է, որ որոշի` հանուն ինչի´ են զոհվել մեր տղաները. Դավիթ ՍարգսյանԻմ էլեկտրաէներգիայի վճարը. 50 եվրո ամսական 200 քառակուսի մետրի համար. hնարավո՞ր է դա Էստոնիայում «Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին. Past.am Փաշինյանը, եկեղեցին պառակտելու փոխարեն ավելի համախմբեց այն Ադրբեջանը դույզն-ինչ չի նվազեցրել իր պահանջները Սամվել Կարապետյանի ակնարկը. սկզբունքորեն նոր ուժի շուրջ համախմբման հրամայականը Հայաստանի իշխանությունները որոշել են հետևել Ադրբեջանի օրինակին Փաշինյանը հենց այս հոդվածներով է պատժվելու․ Ավետիք Չալաբյան
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված