Ոչ պարտադրված լոքդաունը սև խոռոչ է, որից, իրոք, ելք չկա

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն»,- ֆեյսբուքյան գրառմամբ գուժել է նախարարը: «Բոլորս պետք է սահմանափակենք մեր ոչ կենսական շփումները, շարժումները, այցերը, միջոցառումները, հանդիպումները։ Պետք է մնանք տանը, ինչքան հնարավոր է շատ»,- կոչ է արել նա: Լոքդաունը կառավարության կողմից կիրառվող իրավական ռեժիմ է, որի ժամանակ քաղաքացիները պարտավոր են մնալ տանը։ Այստեղ «պարտավորը» բանալի բառ է։ Ուստի՝ լոքդաունը, տեսականորեն, չի կարող լինել «ոչ պարտադրված»։ Լոքդաունի ժամանակ կառավարությունը պարտավորվում է փոխատուցել տանը մնացողների սոցիալական պահանջների մի մասը, կանխելու համար սոցիալական ճգնաժամը։ Այս առումով՝ ՀՀ կառավարությունը մոտ 2 տասնյակ կենսական անհրաժեշտության սոցիալական ծրագրեր է հաստատել նրանց համար, որոնք լոքդաունի հետևանքով մասամբ կամ լրիվ կորցրել են եկամուտների աղբյուրները, տուժել են։ Նկատենք, որ նախարարի կոչին տրամաբանորեն հակառակ դիրքում է վարչապետը։ Նա անցած շաբաթ ավետեց, որ ապրիլյան լոքդաունի ժամանակ փակված 71 հազար աշխատատեղերից 50 հազարը վերականգնվել է մայիսին, և դա նկատի ունենալով, հավելեց, որ առաջիկայում լոքդաունի չեն կարող վերադառնալ, քանի որ տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրների կբախվենք։ Եվ եթե հասարակությունն անսա նախարարի վերոնշյալ կոչին, ապա տնտեսության բազմաթիվ «ոչ կենսական» ոլորտներում կփակվեն «ոչ կենսական» հազարավոր աշխատատեղեր։ Արդյո՞ք նախարարը բացահայտ առճակատման է գնում վարչապետի հետ։ Եթե՝ այո, ապա գործ ունենք կառավարման ճգնաժամի հետ։ Իսկ եթե նախարարի կոչը համաձայնեցված է վարչապետի հետ, ապա Կառավարությունը շարունակում է ժողովրդի մեջ փնտրել իրավիճակի մեղավորներին։ Այս դեպքում, ենթադրելի է, որ առաջիկայում պարետի որոշմամբ կսահմանվեն, թե որոնք են կենսական շփումները, որոնք՝ ոչ կենսական, այնուհետև կհանդիմանվեն, ինչպես նաև՝ ասֆալտին կփռվեն ու կտուգանվեն նրանք, որոնք ոչ կենսական շփումներ կունենան։ Զուգահեռաբար՝ Կառավարությունը պարտավոր կլինի հավելյալ սոցիալական ծրագրեր գործարկել «ոչ պարտադրված լոքդաունից» տուժողի համար։ Նախարարի գրառումը առարկայական համապատկերում գնահատելու համար կարելի է հիշել վարչապետի կանխատեսումը, թե կորոնավիրուսը Հայաստանում մնալու է 1-1,5 տարի, նախարարի կանխատեսումը, թե կորոնավիրուսը Հայաստանում մնալու է 5 տարի և ԱՀԿ կանխատեսումը, թե Հայաստանում մի քանի հարյուր հազար հոգի վարակվելու են։ Այս կանխատեսումները համադրելով, ակնհայտ է, որ նախարարի վերոնշյալ գրառման վերջին տողում «այս իրավիճակից ելքը» չի վերաբերվում համավարակի մոտալուտ հաղթահարմանը։ Սա նշանակում է, որ, ուզենք-չուզենք, պետք է ապրենք այս իրավիճակում։ Պատկերավոր ասած՝ «ոչ պարտադրված լոքդաունը», դիմակն ու սոցիալական հեռավորությունը կազմում են սև խոռոչ, որից, իրոք, «ելք չկա»։

Թաթուլ Մկրտչյան

Գագիկ Ծառուկյանը երբեք չի տրվում սադրանքների Թաղման ժամանակ Իլհամը զանգել է Զաքիրի բջջային հեռախոսահամարին և գեներալ Հաշիմովի հարազատների հետ է խոսացել․ լուսանկարներ Ձեր սալոտ ու փնթի ձեռքերը հեռու պահեք բանակից, ժողովրդից ու պետությունից. Աշոտյան Բաքվում վախեցած են, ինչու է ռուսական ռազմական ավիացիան օդ է բարձրացել Հայաստանի երկնքում Հայ հաքերները հայտնում են, որ անհասանելի են դարձրել ադրբեջանական հիմնական հաքերային թիմի կայքը․ Սամվել Մարտիրոսյան «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր Տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղում կամ ավելի ճիշտ մեր բաժին խրամատում. Վլադիմիր Մարտիրոսյան Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը հազարից անցել է «Փաստ». Հարկային ու մաքսային բլոկներում կադրերի մասսայական թարմացում է սպասվում Պատասխանատու պահվածք ընդդիմության կողմից Տասը վիրավոր ունենք, մեկ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է. նոր տեղեկություններ Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք, 11 մահ Երեւանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված. Ահազանգ ԱԻՆ-ում
Ամենաընթերցված
Կոչեր անելու փոխարեն գործ անենք ամեն մեկս մեր տեղո... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունե... ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատա... Քիչ առաջ միջազգային կառույցներին ուղարկեցինք գնդակ... Ամրացնենք մեր սահմանները նորովի. Նիկոլ Փաշինյան Նորաթուխ սփյուռքահայությունը «Նիկոլ-արևին» հեռվից ... Ոստիկաններն օրենք են խախտում՝ դիմակ չկրելով Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է վերջին շրջանում իր ը... Ոստիկանության բրիգադն է, որը ուղևորվում է մարզեր դ... Վախենո՞ւմ էիք շեշտել Հայոց ցեղասպանության փաստը և ... Ում ասես օտարվել է, հիմա՞ էլ թափանցիկություն չակըն... Ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին․ իմքայլակ... ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է՝ ի՞նչ պետք է անեն աշակ... ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը
website by Sargssyan