Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ Կարևոր․ ոստիկանությունը զգուշացում է տարածել Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին 6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Վթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին Comedy Club-ը փակվում է ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Երևանում իրականցվել է «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. բերման ենթարկված կա «Զվարթնոցի» ստերիլ գոտում վիճաբանություն է եղել․ մանրամասներ Նոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ


Պուտին. Հայերի հողերը նվիրեցինք թուրքերին

Ուշադրության կենտրոնում

Խորհրդային Միության ստեղծման ժամանակ շատ հանրապետություններ, որոնք մտան միության կազմ, ռուսական հսկայական հողեր են ստացել։ Այս մասին օրերս ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միության ստեղծման ժամանակ նշվել է կազմից դուրս գալու իրավունքը, բայց քանի որ ընթացակարգ չի եղել, հարց է ծագում։ Եթե այս կամ այն հանրապետությունը մտել է Խորհրդային Միության կազմ, ռուսական հսկայական հողեր է ստացել՝ ավանդական, պատմական, ռուսական տարածքներ, իսկ հետո որոշել է դու՞րս գալ կազմից։ Այդ դեպքում գոնե դուրս գար նրանով, ինչով եկել է, այլ ոչ թե իր հետ քարշ տար ռուս ժողովրդի նվերները», ասել է Պուտինը։

Օրերս նա նաեւ հոդված է հրապարակել պրոռուսական համարում ունեցող National Interest պարբերականում, որը փորձագետները գնահատում են պատմական ռեւիզիոնիզմի տեսակետից։ Տապալվելով աշխարհքաղաքական մեծ խաղում, Պուտինը ձգտում է իր անվերջ նախագահության համար ապահովել գոնե հետխորհրդային հաղթական ճեղքումը, կարծում են նրանք։ Մասնավորապես, խոսքն Ուկրաինայի ու Բելառուսի հետ միութենական պետության, Մերձբալթյան հանրապետությունների ուղղությամբ ՆԱՏՕ-ին հարվածներ հասցնելու ծրագրերի մասին է։

Պուտինն ըստ էության ճիշտ է ասում․ ԽՍՀՄ կազմ մտած շատ հանրապետություններ տարածքներ են ստացել, եւ նրա ակնարկը վերաբերվում է Ուկրաինային ու հատկապես Ղազախստանին, որը ռուսական շրջանակներում անվանում են նաեւ հարավային Ուրալ։

Մյուս կողմից, Ռուսաստանն ինքն էլ տարածքներ է նվաճել օրինակ Էստոնիայից, որը ներկայում հետ է պահանջում դրանք, վկայակոչելով 1920 թ․ պայմանագիրը։ Այս կապակցությամբ ռուսական պաշտոնական շրջանակներից նույնիսկ կարծիք հնչեց, որ պետք է հրաժարվել 1920-ականների պայմանագրերից։

Այս ողջ պատմության մեջ առանձնահատուկ է իհարկե Հայաստանի պարագան։ 1920-ին Հայաստանը խորհրդայնացավ, 1921-1923 թթ․ ռուս-թուրքական զինված ստորաբաժանումները Հայաստանի տարածքում շարունակեցին ցեղասպան գործողությունները, որին զոհ գնաց 300 հազար հայ, Հայաստանից Ռուսաստանի խորքերն արտաքսվեցին հարյուր հազարավոր հայեր։ 1921 թ․ կնքվեցին ռուս-թուրքական պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասն անցան Թուրքիային ու Ադրբեջանին։

Նշենք, որ այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն էր, ճանաչված Ազգերի լիգայի կողմից, ի տարբերություն նույն Ադրբեջանի։ Ռուսաստանն ու Թուրքիան օկուպացրել են Հայաստանի տարածքը, իսկ 1921 թ․ պայմանագրերն անօրինական են։ Ահա այս վիճակով Հայաստանը «միացավ» ԽՍՀՄ-ին, Նախիջեւանն ու Ղարաբաղը բռնակցվեցին Ադրբեջանին։

Մոսկվայում խնամքով շրջանցում են այս թեման, հասկանալի պատճառով։ Մոսկվայի համար հայկական գործոնն առանձին պատմություն է եւ ունի քաղաքական խորքային շերտեր ու ազդեցություն, որը ռուսները վերջին հարյուրամյակում չեզոքացրել են թուրքերի հետ միասին, շահերի ակնհայտ համատեղմամբ։ Ընդ որում, դա արվել է հայկական միջավայրում 20-րդ դարասկզբի ու 1990-ականների իրադարձությունների վերաբերյալ պրիմիտիվ պատմա-քարոզչական մեկնությունների ու կաղապարների ներդրմամբ, որոնք արդարացնում են ռուսների գործողությունները։

Պուտինի հավակնությունը հետխորհրդային տարածքի հանդեպ կարող է կրկնել հարյուրամյա քաղաքական սխեմաները, որը սակայն բարդանում է հայկական ինքնիշխան պետության գոյությամբ։ Միեւնույն ժամանակ, խնդիրը հետեւյալն է՝ եթե Ռուսաստանը ցանկանում է «մնալ», պետք է վերացնի 1915-1923 թթ․ իր հանցավոր քաղաքականության հետեւանքները։ Անցյալի սխալները չուղղելը փլուզելու է արդեն Ռուսաստանը։

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներԿարևոր․ ոստիկանությունը զգուշացում է տարածել Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա Ադրբեջանի, Ալիևի և Էրդողանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի անհատակ սերը իրականում խնդիր է հայերի համար․ Աննա ՄկրտչյանՀայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին6 մարզում հայտնաբերվել են օդի աղտոտման դեպքեր․ վարորդները տուգանվել են 50.000-ական դրամի չափով Վթար՝ Երևանում. Բաղրամյան պողոտայում «BMW»-ն բախվել է ավտոբուսին, ապա բազալտե եզրաքարին ու ծառին Comedy Club-ը փակվում է ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է Երևանում իրականցվել է «Կարմիր կովն իր կաշին չի փոխի» օպերացիան. բերման ենթարկված կա «Զվարթնոցի» ստերիլ գոտում վիճաբանություն է եղել․ մանրամասներՆոյեմբերյան համայնքի Ջուջևան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԵռաբլուրն այսօրԿարևոր․ բեռնատարների վարորդներ են տուգանվել օդի աղտոտման համար Կարկուտ կտեղա․ ինտենսիվ անձրևներ են սպասվում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակումWildberries-ի hրաձգության գործով առանցքային մեղադրյալ Վլադիսլավ Բակալչուկը բերման է ենթարկվել Զատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին Ես գուզեմ, որ իմ գյուղացին հաղթե. հարևանը` տրանսգենդեր Դիանա Ղզրոյանի մասին Սուր վարակիչ տարածման պասիվ շրջան է արդեն` եղանակով պայմանավորված. ԱՆ նախարար Զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան Դեմքս ու ուսս ա այրվել, uալջարդեր ունեմ. Դերասանուհի Անի Հովսեփյանը` իր մասնակցությամբ վթшրի մասին«Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին»․ Տիգրան Աբրահամյան Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «VAZ-2106»-ը և «VAZ-2121»-ը․ 4 մարդ հոսպիտալացվել էՍպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչյա Ղևոնդյանը, առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ. Փաստաբան Լիբանանի հետ պատերազմը թևակոխում է նոր փուլ. Յոավ ԳալանտՎրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին 2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. Մենուա ՍողոմոնյանՊուտինը Ռուսաստանի համար նոր ռազմական դաշնակից է գտելՀրապարակվել է լուսանկարներ ընտանիքի անդամների կյանքը խլած ավտովթարից«Երևան կլասիկ ֆեստ» փառատոնի 2-րդ օրը հանդիսատեսին է ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական նվագախումբը Լոռու մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցելՈրոնվում են լուսանկարի մեջ պատկերված անձիքՄեկ տարի առաջ ԼՂ բնակչության տեղահանությունն Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր. ԱԳՆ Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԱրցախը կռվե՛լ է․ հիշենք անվանապես Արցախի անկումը մեր կյանքի օրոք տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. Ավետիք ՉալաբյանՆարեկ Մալյանն ազատության մեջ է Ավելի քան 6000 ոչխար կուղարկվեն արևային էլեկտրակայանների խնամքի համար. կենդանիներն արածելու են հենց դրանց տարածքներում Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Մեկ տարի առաջ այս օրն Ադրբեջանը ներխուժեց Արցախ Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ» «Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ» Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը
Ամենադիտված