Բայց քանի որ իշխանությունը մեղքը ուզում է տեսնել «ոչ գիտակցված լոկդաունյան շրջանակում միայն», համացանցում հայտնվում են բազմաթիվ նկարներ, որտեղ պաշտոնյան, պետության ներկայացուցիչը, ով միայն դիմակ կրելու մեջ է տեսնում համավարակից փրկությունը, առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու զբոսնում կամ որևէ ուրախ խնջույքում է։
Մնում է միայն հարցնել՝ հիմա հասկացա՞ք,թե շարքային քաղաքացիներն ինչու լուրջ չեն ընդունում դիմակը։ Պարտադրանքի լոկդաունը պետք է սկսել ձեզնից։ Սա այն դեպքն է, երբ պաշտոնյան գիտակցված լոկդաունի չգնալով, պահանջում է ենթակայից գիտակցված լոկդաուն։ Երևի ճանաչեցիք վարչապետի պատգամավոր աներրձագին։
Լուսանկարն՝ այստեղ