Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Դվինում պեղված հուշարձանը եզակի է. հնագետները` Դվին մայրաքաղաքի պեղումների մասին

Մշակույթ

Մեծ Հայքի մայրաքաղաքներից (336-428թթ) Դվինի միջնաբերդի տարածքի պեղումների մասին NEWS.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Ֆրինա Բաբայանի հետ:

Կներկայացնե՞ք Դվինի գմբեթավոր կառույցի պեղումների պատմությունը՝ համառոտ, ե՞րբ է տեղի ունեցել, ինչքա՞ն ժամանակ է տեւել:

Մեծ Հայքի Դվին մայրաքաղաքի միջնաբերդի տարածքի պեղումների ուսումնասիրությունը  մեծ հաջողությունների է հասել միջնադարյան քաղաքաշինության, արհեստագործության, նյութական մշակույթի տարբեր հարցերի քննության ասպարեզում։ Այդ աշխատանքի շարունակությունն է կազմում 2009 թ. Դվինի բլրալանջում բացված աղյուսաշարը, ուղղանկյուն հատակագծով 4x3 մ գետնափոր կառույցը։

Ի՞նչ նշանակության կառույց է, ինչո՞ւմ է կայանում դրա եզակիությունը:

Շինության գմբեթի աղյուսե շարվածքի մեջ ագուցված երկնագույն կոբալտե ափսեն, օղակ կազմած յոթ երկնագույն թասիկները՝ երկնային լուսատուները խորհրդանշող գաղափարակիրներ են։ Մեր համոզմամբ՝ միստիկ մտածողության տեր սուֆիների հավաքատեղի է եղել։

Պատմության ինչպիսի՞ դրվագի, ինչպիսի՞ փաստի վկայություն է կառույցը։

Հուշարձանը կառուցվել է XI-XII դդ. Սելջուկյան իշխանության ժամանակ, պետական գործիչ, պարսիկ Նիզամ ալ-Մուլքի իշխանության տարիներին։

Ե՞րբ են դադարեցվել պեղումները, ինչո՞ւ, ո՞ր դեպքում հնարավոր կլինի վերսկսել պեղումները

Հուշարձանը պեղվել է 2009-2014 թթ.՝ ընդմիջումներով։ Այսօր արտակարգ դրությամբ պայմանավորված հնարավոր չէ իրականացնել պեղումներ։

Արդյո՞ք դիմել եք որեւէ մարմնի՝ ֆինանսական աջակցության համար, արդյո՞ք որեւէ գործընթաց ընթացքի մեջ է

Ֆինանսական աջակցության, պեղումները իրականցնելու համար իր ջանքերն է ներդնում Դվինի պեղումների ղեկավար, հնագետ, դոկտոր պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։

Ի՞նչ վտանգ կա պեղումները ուշացնելու մեջ, հաշվի առնելով, որ կառույցն ընդամենը թիթեղյա ծածկի տակ է այս պահին:

Հնագիտական յուրաքանչյուր հայտնագործություն, եթե չի կոնսերվացվում, ապա բաց երկնքի տակ շատ արագ կորստի է մատնվում։ Դվինում բացված հուշարձանը եզակի է իր ճարտարապետական, շինարարական, կիրառական արվեստի նոր ոճով, որը հստակ ընդգծվում է Դվինի իշխանական տների՝ հայկական և հատկապես իրանական մշակույթը կրող կառույցի մանրամասներում, որի վերականգնում մի նոր էջ կբացի միջնադարյան Դվին քաղաքի կնճռոտ հարցերը վերանայելու համար։

Հնագետ Համլետ Պետրոսյանից էլ հետքրքրվեցինք, թե ինչու են դադարեցվել հնագիտական աշխատանքները Դվինում:

Այս տարի պեղումներ չեն կատարվել Դվինում, եւ պեղումներ պետք է անել միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի հոգալ ամրակայման եւ վերականգնման միջոցառումները: Քանի որ Դվինը մտած է հանրապետական տարածքային զարգացման ծրագրի մեջ եւ պետք է կենտրոնական թաղամասում որոշ աշխատանքներ անեն, մենք ուղղակի այդ համապատասխան հուշարձանները` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է երկու կաթողիկոսական պալատները, այդ տարածքն ուղղակի ամբողջությամբ մաքրել ենք, որ եթե աշխատանքները սկսվեն, ճարտարապետների հետ կարողանանք հստակեցնել, թե ինչը պետք է պահպանվի, ինչը պետք է մաքրվի: Նման խոտածածկ պայմաններում հնարավոր չէր դա իրականացնել եւ ես որպես արշավախմբի ղեկավար իրականացրել եմ այդ մաքրման աշխատանքները:

Ինչքա՞ն գումար է անհրաժեշտ աշխատանքները վերսկսելու համար եւ ի՞նչ խոչընդոտներ կարող են առաջանալ արտակար դրության պայմաններում աշխատանքները վերսկսելու հետ կապված:

Տարածքային զարգացման հիմնադրամին հայտ ենք ներկայացրել Դվինը վերջնական պեղելու եւ վերականգնելու վերաբերյալ, դեռ պարզ չէ՝ կլինի այդ ֆինանսավորումը, թե` ոչ:

Մոտավորապես, նախնական հաշվարկներով, մոտ 50 միլիոն դրամի ֆինանսավորում է պահանջվում եւ եթե լինի՝ մենք աշնանը կկարողանանք վերսկսել աշխատանքը:

Առանց պահպանման միջոցառումների հստակեցման, չի կարելի վերսկսել պեղումները, քանի որ եթե չպահպանեն պեղումները, մշակութային ժառանգությունը կկործանվի:

Քննարկվում են աշխատանքի կազմակերպման սկզբունքները արտակարգ դրության եւ համավարակի պայմաններում:

 

 

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված