Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում ՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո Մոլոդոյը Crocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործով Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունը Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին


Հրայր Թովմասյանի ձիով քայլը, Բուքիքիոյի նամակն ու Ալվինա Գյուլումյանի անսպասելի առաջարկը

Ուշադրության կենտրոնում

Ազգային ժողովոի մեծամասնության ընդունած սահմանադրական փոփոխությունը, որով դադարեցվում են ՍԴ երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի, լիազորությունները, ուժի մեջ մտնելուց հետո ավելի շատ հարցեր է առաջացրել, քան նման է հանգուցալուծման:

Նույն օրը, երբ ուժի մեջ մտավ այդ փոփոխությունը, հայտնի դարձավ, որ Հրայր Թովմասյանը եւ ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը գնացել են արձակուրդ: Նույն օրը ՍԴ աշխատակազմը հրապարակեց նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյի պատասխան նամակը Հրայր Թովմասյանին, որում նա գրում է, որ ուշադիր հետևում էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ «Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ», ասվում է նամակում։

Ըստ էության, Վենետիկի հանձնաժողովը դժգոհ է նրանից, որ իշխանությունը չի պահել իր առաջարկած անցումային շրջանը եւ չի պահպանվում իրավունքի գերակայությունը:

ԱԺ ընդունած ակտի սահմանադրականությունը վիճարկում են ընդդիմադիրները, իրավապաշտպանները, ԲՀԿ-ն այդ հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Վենետիկի հանձնաժողովի նախագահի նամակում փաստացի ասվում է, որ գործընթացը խնդիր ունի սահմանադրականության հետ:

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը շարունակում է գնալ աշխատանքի, հայտարարելով, որ ընդունված փոփոխությունն իր վրա չի տարածվում, եւ ինքը պատրաստ է գնալ մինչեւ Մարդու իրավունքի եվրոպական դատարան: Տեղեկություն է տարածվել, որ ՍԴ իշխանության կողմից նշանակված դատավոր Վահե Գրիգորյանը եւ եւս մեկ դատավոր փորձում են նրան համոզել, որ չհամառի, այլապես դա կունենա իրավական հետեւանքներ:

Կհամոզվի՞ Ալվինա Գյուլումյանը: Նախօրեին նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ շարունակելու է աշխատել, քանի դեռ չկա անհատական ակտ, որ իր պաշտոնավարումը պետք է դադարեցվի: Նա պնդել է, որ որեւէ մեկը դեռեւս չի արձանագրել, որ իր լիազորություններն ավարտված են: Ավելին, այդ պարագայում նա պետք է ստանձնի ՍԴ նախագահի լիազորությունը նախագահի բացակայության պայմաններում:

Ալվինա Գյուլումյանի նշած ակտն, իր հերթին, կարող է խնդրահարույց լինել. ընդհանրապես, ինչպես պնդում են իրավաբանները, ՍԴ դատավորները չեն կարող փոխվել, քանի դեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածը չի փոխվել, եւ դա համարել են իշխանության փնթի գործունեության արդյունք:

Ի՞նչ կլինի, եթե Ալվինա Գյուլումյանը եւ ՍԴ մյուս անդամները շարունակեն գնալ աշխատանքի, իսկ Հրայր Թովմասյանը շարունակի ինքզինքը համարել ՍԴ նախագահ: Իրավական հետեւանքնե՞ր, օրինակ՝ իշխանության յուրացում: ՍԴ անդամներից մեկն, իր հերթին, հնարավոր է համարել, որ առաջանա մի իրավիճակ, երբ նշանակվեն ՍԴ նոր դատավորներ, եւ զուգահեռ լինի երկու դատարան:

Մինչ այդ, Սահմանադրական դատարանում ներկայում յուրօրինակ իրավիճակ է առաջացել: Ազգային ժողովը նշանակել է ՍԴ նախագահի պաշտոնակատար, սակայն Ալվինա Գյուլումյանը, հղում անելով իր մասով իրողություններին, համարում է, որ ինքն է նախագահի պաշտոնակատարը: ՍԴ երեք անդամների լիազորությունների դադարեցման եւ երկու անդամների արձակուրդ մեկնելու պատճառով ներկայում քվորում չկա, եւ Դատարանը չի կարող նիստեր անցկացնել: Սա ՍԴ նոր ճգնաժա՞մ է, եւ ի՞նչ լուծում է այն ունենալու:

Եվ ընդհանրապես, պետության հիմնարար ինստիտուտի՝ Սահմանադրական դատարանի շուրջ այս ողջ պատմությունը ի՞նչ նստվածք ու հետեւանքներ է ունենալու:

Լիլիթ Թոխատյանը մեկնել է ծնողների մոտ՝ ԱՄՆ. ինչպես է Հրանտ Թոխատյանի առողջական վիճակն այժմ Կրակոցներ, արտակարգ իրավիճակ ԵղեգնաձորումՌԴ-ում ազատ է արձակվել քրեական հեղինակություն Շաքրո ՄոլոդոյըCrocus City Hall-ի ահաբեկչությանը մասնակցած տղամարդու ծնողները պատմել են նրա հետ վերջին զրույցի մասին Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերը Վախդատ թաղամասի ինը բնակիչ է ձերբակալվել «Crocus City»-ի գործովUcom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին «Այս տարածաշրջանը պատկանում է մեզ»․ Ալիևի օգնականի հայտարարությունըԾանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրել Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են. լուսանկարներԲարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Ազգությամբ հայը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի նախարարԳետավանից գերեվարել ու Բաքվի բանտում են պահում 71-ամյա մեր հայրենակիցներից մեկինՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևան-նոյեմբերյան միջպետական ճանապարհն է. սա անցնում է ադրբեջանցիներին. Սուրեն Պետրոսյան «Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը
Ամենադիտված