Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զոհրաբ Եգանյան

Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր կոլեկտիվ գիտակցության, հայրենասիրության, հանուն քո ժողովրդի ու պետականության որևէ զրկանքի գնալու պատրաստակամության լակմուսի թուղթն Արցախի պատերազմն էր: 3-4 տարի տևած այդ պատերազմում, եթե դուրս հանենք քարոզչական բաղադրիչն, ապա սփյուռքից պատերազմին մասնակցածների թիվը չի անցել 2 տասնյակը: Սա թիվ է, որը կարելի է «անտեսել», չնայած որ այս սակավ թվաքանակի մեջ էր օրինակ` Մոնթեն: 
Ի՞նչ եղավ պատերազմից հետո` երկիրը հայտնվեց ծանր տնտեսական վիճակում ու պետք էր փող, ներդրում, հայերս փող ունենք, ավելին` թե այն ժամանակ, թե հիմա կան միլիարդատեր հայեր, բայց չեղան լուրջ ներդրումներ, լուրջ օգնություններ ու երկիրը կառուցելուն օգնելու ցանկություն: Հիմա մենք դարձյալ ճգնաժամի մեջ ենք, Հայաստանն ունի 10 մարզ, որոնցից յուրաքանչյուրն ունի 3-5 «շրջան» ամեն շրջանից դրսում ապրող միքանի հարուստ մարդ ունի: Այդ մարդիկ հիմնականում զբաղված են իրենց համայնքի եկեղեցին կամ գերեզմանի պարիսպները բարեկարգելով, չի եղել ու չկա նրանց հետ ճիշտ աշխատող իշխանություն: Նայեք, թե ինչպես է իր սփյուռքի հետ աշխատում Իսրայելը, Իսլանդիան, Իռլանդիան, Լեհաստանը...: 
Այո կան մեծահարուստ հայեր, որ փող դնում են երկրում, երջանկահիշատակ Լևոն Հայրապետյանը, ում այդպես էլ չգնահատեցինք, չմեծարեցինք ըստ արժանվույն, մյուսը Սամվել Կարապետյանն է, ով միլիոններ է ծախսում Հայաստանում ու Արցախում, բայց նույնսիկ միքանի օր առաջ շտապօգնության բժիշկներին փոխանցված դրամական աջակցության համար մարդուն «շնորհակալություն» ասող էլ չեղավ, գոնե ֆեյսբուքի սիրահար չինովնիկներից մեկն այդ լուրով կիսվեր իր էջում (սա իհարկե կեսկատակ): 
Ասելքս այն է, որ հայերի միասնականության, ճգնաժամային պահերին համախմբվելու թեզերը ավելի խորն ուսումնասիրության կարիք ունեն: Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ, տեսնենք, թե ով ինչի է ընդունակ ու վիրտուալից իրական հայրենասիրություն քայլն ով կկատարի
»:

Չկա լավ ապագա, եթե լավ չգիտենք ու լավ չենք գնահատում մեր անցյալն ու ներկան. Միհրան Հակոբյան Ի՞նչ է նախատեսում Հանրակրթության պետական չափորոշիչը. ԿԳՄՍ փոխնախարարը 500 ուսուցչի ներկայացրել է հիմնական սկզբունքները Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել «Հայրենիք» կուսակցության քայլերը, միանշանակ, կլինեն բավականին հստակ և ամուր Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/ Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է
Ամենաընթերցված
ՍԴ-ի նկատմամբ իշխանությունների «պյուռոսյան հաղթանա... Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգայի... Կեղծիքների տոնը «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է․ Ա... Գտնում ենք, որ Գույքահարկի մասին օրենքի թեման պետք... Դուք ցինիկ եք ու տխմար, պարոն Թորոսյան, դուք աղետ ... ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Քրեական գործի հարուցման պատճառ դարձել են ոչ թե իրա... «Փաշինյանի կորոնավիրուսային ցինիզմը և դեմագոգիան» ... Պարզվեց, թե ո՞վ է վճարելու սահմանի վրա թանկացած գա... Հայաստանում չկա իրական հակակոռուպցիոն պայքար. Արմե... Կառավարությունը գիտակցում է լոքդաունի անհրաժեշտութ... Միքայել Մինասյանը Ռուսաստանու՞մ է. քննարկում՝ համա... Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսվա... Հունիսի 26-ը նշվում է որպես ռազմաավիացիոն ուժերի օ... Մոտենում է տնտեսական լուրջ ու երկարատև ճգնաժամ. Զո... Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը «Լույս» խմբակցու... Չեմ ուզում ունենալ ոչ միայն Սերժի կամ Քոչարյանի, ա... Պաշտոնանկ կարվեն ՍԴ-ի հնաբնակները. Հրայր Թովմասյան... Արդյոք իր դերը հրապարակավ այդ աստիճան կնսեմացնի Ար...
website by Sargssyan