Վահան Կոստանյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական
ՔաղաքականությունՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանը ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից եւ նշանակվել խորհդական: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վահան Կոստանյանի 2020 թվականի հունիսի 18-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2020 թվականի հունիսի 19-ից Վահան Կոստանյանին ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:
2.2020 թվականի հունիսի 19-ից Վահան Կոստանյանին նշանակել Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է կարգադրության մեջ: